Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվե՛ք, պարոն վարչապետ, այդ քայլից․ Արթուր Սաքունց

Մայիս 19,2019 22:10

Այն, որ Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրելու դատարանի վրա, չեմ կասկածում:

Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին:

Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ:

Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ. Քոչարյանի կողմնակիցները:

Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:

Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական:

Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

Հրաժարվե՛ք, պարոն վարչապետ, այդ քայլից:

Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը:

 

Արթուր ՍԱՔՈՒՆՑ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Այն, որ Ռ.Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում…

Gepostet von Artur Sakunts am Sonntag, 19. Mai 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031