Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ. Անհիմն են Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական

Ովքե՞ր են «Մեկ Հայաստանի» հովանավորները

«Կխնդրեմ մեր հասարակության ներկայացուցիչներին, ապարդյուն փորձեր չանել գտնել որեւէ հովանավոր այս կուսակցության համար, իսկ եթե այդպիսին այնուամենայնիվ կա, ապա դա Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահն է ու ՀՀ քաղաքացին». «Առավոտի» զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը: – Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են շուրջ 100 կուսակցություններ, ինչո՞վ էր

Ո՞ր ուժերն են Արցախում հակահեղափոխություն «բզբզում». Ռուբեն Ռուբինյանի պատասխանը

Իշխանությունում հստակ դիրքորոշում չունեն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին

Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. Նախագահը հանդիպել է Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է,

Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ

Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն: Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600

«Չգտեմ թե ի՞նչ, բայց դեմարշ կլինի». Երեւանը կպատասխանի Բաքվին

Արման Աբովյանն անհանգստացած է` հայազգի երկրպագուների մուտքը Բաքու արգելվում է

Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ

Այսօրվա մամլո ասուլիսին Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ազդարարել է դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով

Տիգրան Ուրիխանյանի առաջարկը` դիվանագիտական անձնագրերի մասին

Փոխնախարարն էլ առաջարկում է «ծառայողական անձնագրեր» տալ

Անահիտին կալանավորել են դատարանի նիստերի դահլիճից

10 հատորանոց գործը բողոքարկվում է Անահիտ Գ.-ն այս տարվա հունվարին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` 6 տարի ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման: Դատարանը նշանակված պատժին հաշվակցել է Անահիտի արգելանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ է թողել կրելու

Էլինար Վարդանյան. Իրավական գրագիտությունը և անաչառությունը պետք է դոմինանտ լինեն, առավել ևս՝ նման հնչեղության գործերում

Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ։ Սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բոլոր նախորդ փակ դատերի ընթացքում դատախազական կողմը դատարանին է ներկայացրել

ԿՏԱԿ-ի տնօրենը հերթագրման առցանց համակարգի, անբարեխիղճ ծնողների ու ինչ-ինչ անհարմարությունների մասին

Մայիսի 15-ին գործարկվեց առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Aravot.am-ը ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) տնօրեն Արտակ Պողոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրներ են ծագել, քանի՞ հոգի են գրանցվել, կան արդյոք բողոքներ եւ դրանք ինչ բնույթի են: «Արդեն շուրջ 10200 երեխա է գրանցվել: Բոլոր այն ծնողները, որոնք տեղեկացված էին, կարողացան իրենց երեխաներին հայտագրել այն դպրոցներ, որտեղ ցանկություն ունեն

Եվրախորհուրդը փաստահավաք այց կկատարի Հայաստան՝ երեխաների հանդեպ սեռական բռնությունը կանխելու ծրագրի շրջանակում

Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան հաստատվել են որպես պիլոտային երկրներ, որոնց համար կտրամադրվի տեխնիկական աջակցություն՝ իրականացնելու խորը վերլուծություն՝ կապված տեղերում ձեռնարկվող քայլերի և օրենսդրության ու կիրարկման մեջ գոյություն ունեցող անդունդի վերաբերյալ:

2019թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված 22մլրդ 400մլն դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ. 2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է

«Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով»

Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի դիտարկումները Օրերս Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան պետական դրամատիկական թատրոնը երկամյա դադարից հետո երեւանցի հանդիսատեսին ներկայացավ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլետ», Վազգեն Օվյանի՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» եւ Մարիա Կարապետյանի բեմադրած՝ Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» ներկայացումներով: «Առավոտը» զրուցեց Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի հետ: Նա ուսանել է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը կբարձրանա 1-2, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5

«Շնայդեր գրուպ»-ը հետաքրքրված է Հայաստանում գործունեության ընդլայնմամբ. Նախագահը հանդիպել է ընկերության հիմնադրի հետ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը

2008թ․ մարտ 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում չի եղել. ՀՔԱՎ

Երեկ՝ 2019թ․ մայիսի 16-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում վերջինս հայտարարեց, որ 2008թ․ մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն է հայտարարվել միայն Երևան քաղաքում, որը ՀՀ տարածքի 2 տոկոսն է, և այդ պարագայում, Ռ․ Քոչարյանի պնդմամբ, չի կարելի հայտարարել, որ սահմանադրական նորմերը դադարել են գործել ՀՀ տարածքում։ Ռ․ Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի

«Երբ մի տղամարդ իմացավ, որ 10 000 դրամ պետք է վճարի ամուսնալուծվելու համար, հեռացավ ասելով՝ թե թանկ է, չեմ բաժանվում»

«Բա ե՞րբ ես ամուսնանալու»։ «Արդեն ժամանակն ա, Է՜։ Ամուսնացի՛ր»։ Եթե էլ չես ուզում կարդալը շարունակել, որովհետեւ կարծում ես, թե էստեղ էլ ենք քեզ համոզելու, որ ամուսնանաս, հանգիստ շունչ քաշիր։ Այս անգամ հավաքվել ենք՝ պարզելու, թե ինչու բոլորը գիտեն քո ամուսնության ժամանակը, բացի քեզնից։ Դե ինչ, «Հանձնարարությունը՝ ամուսնանալ» հետաքննությունն սկսված է։ Սկսենք ճանապարհորդել մեր կյանքի մետրոյով։

Երկու տարեկան երեխան Եղվարդում ընկել է սանհանգույցը եւ մահացել

Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի Նաիրիի ԲԿ, որտեղ մահացել

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հայտարարությունը` 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին

Ցանկանում ենք շեշտել նաև, որ նախագահական նստավայրի դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով ունի դժգոհություններ, դիտարկումներ կամ առաջարկներ Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություն­ների իրականացման վերաբերյալ, և Հանրապետության նախագահը միշտ պատրաստ է լսել բոլորի կարծիքները:

Մոտավորապես 45 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս եւ երկրորդ մաս. «Հայկական ժամանակ»

«Առաջիկայում կքննարկենք նաեւ մյուս դասագրքերի կիսման հարցը»,– ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Ամեն բան քո ձեռքերում է

Մարդկային կյանքը շատ զարմանալի, հետաքրքիր եւ զարմանահրաշ աշխարհ է, այն լի է գաղտնիքներով, անհասկանալի դեպքերով եւ խորհրդավոր դեմքերով: Մենք ծնվում ենք, ապրում, գործում եւ մահանում, այս ընթացքում էլ ձեւավորվում է մեր աշխարհայացքը, որտեղ մենք արտացոլում ենք մեր «ես»-ը, թեկուզ ոչ ամբողջովին: Ապրելով, մեծանալով, տարեցտարի փոխվելով, ինչ-որ բան կորցնելով եւ ձեռք բերելով՝ ստեղծում ենք «մեր»-ը: Շատերս

Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին. Գագիկ Սուրենյան

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ

Ժամանակն է հասկանալու, որ Մարտի 1-ի գործ այս պահին դատարանում չկա, եւ ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին դատել 10 զոհերի համար. «Հրապարակ»

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ չգիտեմ հորդորով, թե ինչով, ՀՀ իշխանությունները գործը հարուցել են սահմանադրական կարգի տապալման հոդվածով եւ դրա մեջ մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին։

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են իրենց կապիտալի համար ավելի ապահով վայրեր փնտրում. «Հայկական ժամանակ»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, անցյալ տարի միայն բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս է բերվել մոտ 1,2 միլիարդ դոլար։ Սա իսկապես պատկառելի թիվ է, առավել եւս՝ որ կանխիկի տեսքով նույնպես լուրջ գումարներ են դուրս բերվում երկրից։ Ընդ որում՝ այս տվյալները ներկայացնող լրատվամիջոցները նաեւ եզրակացություններ են անում, թե տեսեք՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ ոչինչ չի փոխվել, արտագաղթը

Ադրբեջանական ջղաձիգ խրատներ Բրյուսելից

Հայաստանի շրջափակումը մնում է միակ գործիքներից մեկը, որը Բաքուն գործի է դնում ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմին ճնշելու համար Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Արեւելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը: Բրյուսելում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքում ակնկալվող կարեւոր իրադարձությունն, այսպիսով, Ադրբեջանի պատճառով չիրականացավ: Գագաթաժողովի ավարտին ԵՄ ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել,

Աննա Հակոբյանին տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ: Գիդի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում:

Այս տարի հիմնականում պակասել են կարտոֆիլի և սոխի ցանքատարածությունները, իսկ բանջարեղենինը՝ մի փոքր ավելացել. «Փաստ»

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այս տարի հիմնականում պակասել են կարտոֆիլի և սոխի ցանքատարածությունները, իսկ բանջարեղենինը՝ մի փոքր ավելացել: «Վեճ է գնում լոլիկի ցանքատարածությունների ավելացման շուրջ, սակայն ժամանակը ցույց կտա՝ ավելացել են, թե ոչ: Կարճ ասած՝ գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ բարվոք վիճակ չէ», – նշում է Բերբերյանը՝

Քաղաքական քիչ թե շատ կշիռ ունեցող որևէ կուսակցություն իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե ուզում է ընտրություններում հաջողության հասնել. «Իրատես»

Մոռանալով՝ ինչպես էին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք դատավարություններն ընթանում, ինչ ճնշումներ էին դատարանի վրա գործադրվում ու ինչպես էին դատավորներն ամիսներով «հիվանդանում»։ Նրա բախտը դարձյալ բերել է՝ հիմա ընդդիմության գրասենյակները ջարդուփշուր չեն արվում, ընդդիմադիրները չեն ունեզրկվում, չեն կալանավորվում, ջրցաններով փողոցներից չեն քշվում: Առավել ևս՝ գլխավոր դատախազը խոստացել է, որ դատարանում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև ՀՀ

Վիտալի Բալասանյան. Սամվել Բաբայանը դրսևորում է զինվորականին ոչ վայել պահվածք, շարունակ ստում է, աջ ու ձախ փնովում. «Արցախպրես»

Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցանք եմ համարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի տարբեր համայնքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը:   «Բաբայանը նախ ստորաբար հայտարարում է, որ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031