Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսով հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում

Արսեն Թորոսյանի խոսքով՝ թոքաբորբով հիվանդների առողջական վիճակը չի վատանում, միայն լավանում է

Արսեն Թորոսյան. «Մենք պիկ չունենք»

«Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պիկերը հարթեցնենք և չունենանք ծանր դեպքեր»

ՀՀ-ում տեղեկատվության վերահսկումը չի օգնում համաճարակի դեմ պայքարում, բայց տարածում է բամբասանքներ և վախ. RSF  

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր տեսակի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակում ԶԼՄ-ների աշխատանքին: «Կորոնավիրուս. Հայաստանը արտակարգ դրություն է սահմանել և մեդիային պարտադրում է օգտվել  բացառապես պաշտոնական աղբյուրներից: Տեղեկատվության վերահսկումը չի օգնում համաճարակի դեմ պայքարում, բայց տարածում է բամբասանքներ և վախ»,-ասվում է հայտարարության մեջ:

Արսեն Թորոսյան. Մեկուսացվածների թիվը չի կարող լինել հազարներ

«Եթե մեկ ամիս առաջ մեր կոչերին քաղաքացիները քիչ էին հետևում հիմա ավելի շատ են հետևում»

ԱԳՆ-ն՝ ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին

Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում (ժամկետը կարող է հետագայում երկարաձգվել՝ ըստ անհրաժեշտության) դեպի «Եվրոպական միություն +1» տարածք (որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ 4 երկրներին՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը՝ այս երկու

Ստեփանակերտում 13 քաղաքացի փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ․ ԱՀ ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է․ Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի

«Արցախը բազմաթիվ անգամ  ցույց է տվել, որ պատրաստակամ է  կառավարման  համակարգում քաղաքական համարձակ քայլերի գնալու». Աշոտ Ղուլյան

«Պետական գնումների համակարգում կարևոր է թափանցիկությունը, որովհետև ավելորդ և անիմաստ ծախսերի հնարավորությունները բազմաթիվ են: Մասնավոր հատվածի գնումները չպիտի կատարվեն մեկ կամ երկու ընկերությունից, որպեսզի բիզնեսի բնագավառում ապահովենք փոքր և միջին բիզնեսի մրցունակությունը»,- այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը: «Արցախի ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից

Քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը կապահովվի միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը

Քիմ Քարդաշյան․ Եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և հանրության մասին, մնացեք տանը․ «Ամերիկայի ձայն»

Քիմ Քարդաշյանը Facebook, Twitter և Instagram սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել միլիոնավոր իր հետևորդներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով մնալ տանը և չվտանգել իրենց ու հարազատների առողջությունը: Նրա գրառման մեջ ասված է․ «Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, հետևել տանը մնալու հրահանգին, եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և

Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք, դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ

«Օֆշորի գործով» դատապարտված Աշոտ Սուքիասյան․ «Բանկն ինձ կեղտոտ փող է տվե՞լ, որ լվացել եմ»․ «Ա1+»

Հունվարի վերջից ազատության մեջ գտնվող  «Օֆշորի գործով» դատապարտված գործարար Աշոտ Սուքիասյանը հայտարարում է, որ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։ «Ա1+»-ի հետ զրույցում  պնդեց, որ մինչ դատավճիռը՝ կալանքի երեք ու կես տարիների ընթացքում  տեսակցությունները, դրսից սնունդ ստանալը արգելված է եղել, ինչը նա համարում է խոշտանգման դրսեւորում։ «Ամենադաժան միջոցները կիրառում էին, որ ինձ ոչնչացնեն, ինչը մարդու իրավունքների խախտում

Ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/653518085484122/?type=3&theater

Համացանցում կորոնավիրուսը բուժող դեղի մասին տեղեկությունը, պաշտոնյայի խոսքով, կեղծ է

Մենք զեկուցագիր ենք գրել, վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին

Գյումրիի 49-ամյա բնակիչը մեքենա էր առևանգել

Օրերս ոստիկանության Մուշի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ հունվարին մեքենան կայանել էր Գյումրիի Մարմաշենի խճուղում՝ հետագայում Երևան տանելու նպատակով։ Մարտի 13-ին վերադարձել էր նշված վայր ու տեսել, որ մեքենան չկա։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ մեքենան առևանգել է Գյումրիի 49-ամյա մի բնակիչ։ Նա մարտի 14-ին հայտնաբերվեց ու, մեքենան առևանգելու կասկածանքով,

«Չգիտենք, թե որ արտադրամասն է». պաշտոնյան արտադրամասի անունը հրապարակելը ճիշտ չի համարում

Եթե աշխատակիցներն ահազանգեն արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելու մասին, տեսչական մարմինը վարույթ եւ վերահսկողություն կիրականացնի

Կայացավ հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը

Եկատերինբուրգում մեկնարկած շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 2-րդ տուրը, որում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.  Ֆաբիանո Կարուանա- Կիրիլ Ալեքսեյենկո՝ 1:0, Յան Նեպոմնյաշչի-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1/2, Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Դին Լիրեն՝ 1:0, Վան Հաո-Անիշ Գիրի՝ 1/2: Երկու տուրից հետո Վան Հաոն, Վաշյե-Լագրավը, Կարուանան եւ Նեպոմնյաշչին ունեն 1,5-ական, Գրիշչուկը՝ 1,0, Ալեքսեյենկոն եւ Գիրին՝ 0,5, Դին Լիրենը՝ 0 միավոր: Վաղը

Ոստիկանը կհսկի անձի ինքնամեկուսացումը, իսկ խախտողը կենթարկվի պատասխանատվության. Հակոբ Ավագյան

Եթե անձը սահմանային հսկիչ կետում (ցամաքային, օդային) ծանուցվում է, որ պետք է ինքնամեկուսացվի, բայց խախտում է, այդ տեղեկատվությունը գնում է ոչ միայն առողջապահության նախարարություն, այլեւ ոստիկանություն

Առաջարկներ՝ համաճարակի հետևանքով քաղաքացիների ու առևտրային կազմակերպությունների կրած կամ հնարավոր վնասները մեղմելու վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմեն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ քաղաքացիներ, Ստորև ներկայացնում եմ այսօրվա ուղիղ եթերի ընթացքում հնչեցված առաջարկներիս համառոտ ամփոփումը՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու ՀՀ կենտրոնական բանկին՝ համաճարակի հետևանքով քաղաքացիների ու առևտրային կազմակերպությունների կրած կամ հնարավոր վնասները մեղմելու վերաբերյալ. ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՈՎ Վարկառուների թվում պետական, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման

«Մի դեպքում մեկուսացրել ենք ուկրաինացի վարորդի, մյուս դեպքերի համար բեռնատարն ախտահանել ցուցված չէ». Ավագյան

Առողջապահության նախարարությունից բեռնատարներն ախտահանելու ցուցում չունենք, որովհետեւ մեքենաները վիրուսակիր չեն եւ վիրուս տեղափոխող չեն

«Կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացուն անպայման կպարգեւատրեմ». Նիկոլ Փաշինյան

Երբ կարմիրի տակով անցնում են, դա դիտում են առավելություն, բայց երբ այս կորոնավիրուսի կարմիրի տակով անցնում են եւ մեր ամենամերձավոր հարազատների համար պրոբլեմ ստեղծում, մեր հարաբերությունը փչացնում, պետք է փոխվի մեր վերաբերմունքը կանոնի, օրենքի նկատմամբ, դիմացինի իրավունքի նկատմամբ, որովհետեւ, այո, ես փռշտալու իրավունք ունեմ, բայց դիմացինն իրավունք ունի պաշտպանված լինել իմ փռշտալուց:

Մայր Աթոռում կատարվեց համազգային աղոթքի օր՝ համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար: Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր

«Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով». Հակոբ Ավագյան

Նախագիծը ներառում է ցուցումներ, թե ինչպես է պետք ճիշտ ախտահանել առեւտրային եւ սպասարկման կենտրոնները, գրասենյակները

Վարկի 50 %-ը կառավարությունը կհամաֆինանսավորի, 30 մլրդ կտա՝ սոցաջակցության համար. Վարչապետը փակագծեր է բացում, թե ինչ փաթեթ են առաջարկելու գործարարներին

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր կհիմնավորեն, որ իրենք կորոնավիրուսի օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում վարկի տոկոսը փակել, բանկերն ընդառաջ կգնան, բայց անպայման հիմնավորում է պետք:

Ապօրինի ծառահատման դեպք՝ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում ստուգել են Եղեգնուտ գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել մարտի 1-ին` իրենց գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի

«Այն աշխարհը, որը կար հունվարին, այդ աշխարհն այլեւս չի լինելու». Վարչապետը՝ կորոնավիրուսից հետո կյանքի ու տնտեսական հեղափոխության մասին

Իսկ ո՞վ է ասել, որ մենք արտահանելու ենք, կարող է պարզվի, որ արտադրում ենք, մենք այդ մթերքի ներքին պահանջարկը հազիվ ենք բավարարում, ո՞վ ասաց, որ մենք չպետք է օգտվենք առիթից ու արտահանման ուղիները դիվերսիֆիկացնենք:

Բակո Սահակյանը պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝

Համազգային աղոթքին մասնակցեց նաև Վիտալի Բալասանյանը

Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Եկեղեցում նույնպես մատուցվեց պատարագ: Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել էր Համազգային աղոթքի օր: Պատարագը մատուցեց  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Նրա աղոթքն առ Աստված ուղղված էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների բարօրությանը, հայոց բանակին, հայ զինվորներին: Աղոթքն ուղղված էր

Սահմանափակվում է կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից ժամանող օտարերկրացիների մուտքը Հայաստան․ ԱԳՆ

Տեղեկատվություն՝ Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ Սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Մարտի 17-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Շվեդիան,

Մոտ 50 մեքենա արգելափակվել է ձյան մեջ Շիրակի Կարմրավան գյուղի մոտակայքում

Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են (մոտ 50 հատ) արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա, 47 ուղևորի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031