Օրվա լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։ Այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք նախընտրել են այս ողջ ընթացքն անցկացնել Իտալիայում եւ հատուկ նախատեսված չվերթով չվերադառնալ Հայաստան»

«Թուրքիայից կա Ռուսաստան տարանցիկ ճանապարհով Հայաստան վերադառնալու հնարավորություն, ուստի  մեր քաղաքացուն հորդորվել է օրեր առաջ, երբ մեզ հետ կապ էր հաստատել, գնել տոմս եւ վերադառնալ հայրենիք»,-այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով օրերս այն հայտարարություններին, որ ՀՀ քաղաքացին Թուրքիայից չի կարողանում վերադառնալ Հայաստան: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ՀՀ

Կորոնավիրուսային վարակի հաղթահարման համար բացված հաշվին փոխանցվել է 45 763 615.10 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.  ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 763 615.10 դրամ, ընդհանուր քանակը 280 վճարում:   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փաստաբանների պալատում իրականացվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` «Առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների մասին» 28.02.2020թ. թիվ 43-Ա հրամանի հիման վրա, աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում իրականացվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելող հետևյալ միջոցառումները՝ Փաստաբանների պալատի (այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի) վարչական շենքի (այսուհետ՝ Վարչական շենք) մուտքի մոտ, ինչպես նաև յուրաքանչյուր հարկում՝ մուտքերի մոտ, տեղադրվել

Եթե Սամվել Բաբայանը շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել ԱՀ վերաքննիչ դատարան

Հաշվի առնելով հարցի հանրային հետաքրքրությունը, հարկ ենք համարում համառոտ ներկայացնել Սամվել Անդրանիկի Բաբայանն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վեճի կապակցությամբ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վարչական դատարանը վճռել է մերժել Սամվել Անդրանիկի Բաբայանի հայցն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի հաշվառումից հանելու վերաբերյալ այլևս

Գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

«Կխնդրեի՝ ցուցումներ չանեիք». բանավեճ «Իմ քայլ»-ի պատգամավորներ Մերի Գալստյանի և Հայկ Սարգսյանի միջև

Մերի Գալստյանը բացառեց, որ հետ կկանչեն իր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին: Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ) նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից:

Համահայկական ուժերի համախմբում` ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի. դրամահավաք է ձեռնարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամը

Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ 

«Անհավասար պայմաններ եք ստեղծում». պատգամավորները՝ Հանրայինին գովազդի իրավունք վերադարձնելու մասին

Հանրայինին գովազդի իրավունքը վերադարձնելու պարագայում գովազդատուն կգնահատի, որ գովազդ պետք է վաճառի ավելի մեծ լսարան ունեցողին, հետեւաբար՝ ստացվում է, որ մյուս հեռուստաընկերությունների գովազդր խլում են:

«Պատրաստ ենք կամավորականության սկզբունքով ներգրավվելու հանրությանը աջակցության ցուցաբերելու աշխատանքներում». հայտարարություն

Վերահաստատում ենք նաև, որ, իրավիճակից ելնելով, մեր կողմից դադարեցված է փակ տարածքներում նախընտրական քարոզարշավի անցկացումը:

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի. Արմեն Սարգսյանը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը: Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և

Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:

Անընդունելի են Մարտունու քաղաքապետի գործողությունները, որոնք հանգեցրել են նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի խախտման. ԱՀ ՄԻՊ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՀ Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում և խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք Մարտունի: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում Մարտունու համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության

Սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել. ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին

Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Կոչ ենք անում

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվել Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. փրկարարները կանխել են

Կառավարությունն ուզում է Հանրայինին վերադարձնել գովազդ ցուցադրելու հնարավորությունը. օրինագիծն ԱԺ-ում է

Առկա գումարները բավարար չեն՝ «Հանրային»-ի առջեւ դրված մարտահրավերներին արձագանքելու, այդ թվում՝ տեխնիկական վերազինման համար:

Այսօրվանից սահմանափակվում է ՀՀ-ՌԴ օդային եւ ցամաքային հաղորդակցությունը. ԵՄ+ տարածք մուտքն արգելվում է

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ օդային եւ ցամաքային հաղորդակցությունը: Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, այն անձինք, որոնք չունեն քաղաքացիություն, բայց օրինական կարգով ՀՀ-ում

Խմբագիրները պարզաբանումներ են խնդրում պարետ Տիգրան Ավինյանից

ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Հարգելի պարոն Ավինյան, Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝  Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող

Բոլոր դասղեկները պարտադիր հավելավճար կստանա՞ն. օրինագիծն ԱԺ-ում է

Դասղեկներից 1295-ը ստանում է մինչեւ 5000, 2815-ը՝ 5000-10.000, իսկ 6400-ը՝ 20.000 դրամ եւ ավելի հավելավճար

Հնարավոր է, Թեհրանը ստիպված լինի գնալ զիջումների և նոր համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Արմեն Վարդանյան

Իրան-ԱՄՆ հակամարտությունն արդի փուլում. ի՞նչ սպասել ապագայում ՆԱԽԱԲԱՆ 2015թ. Իրանի և «Վեցյակ»-ի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան) միջև միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ստորագրումից հետո թվում էր՝ առաջիկա տարիներին վերջնականապես կհանգուցալուծվի ժամանակակից միջազգային հարաբերություններում առկա ամենաբարդ հակամարտություններից մեկը՝ 40 տարուց ավելի ձգվող Իրան-ԱՄՆ հակամարտությունը: Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ

Բոնոն երգ է նվիրել իտալացիներին, որոնք փակված են տանը կորոնավիրուսի պատճառով

Սուրբ Պատրիկի օրը U2 խմբի մեներգիչ Բոնոն յուրահատուկ նվեր է արել իտալացիներին: Բոնոն նոր երգ է գրել 2017թ. հետո առաջին անգամ՝ ոգեշնչվելով իտալացիներից, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ կորոնավիրուսի բռնկման պատճառով, բայց դուրս են գալիս պատշգամբ և երգում են: Նոր երգը կոչվում է «Let Your Love Be Known»: «Իտալացիներին, որոնք ոգեշնչել են…իռլանդացիներից… բոլորին, ովքեր Սուրբ

Էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. ՀՀ կառավարություն

Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին. «Մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՖԲ իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է

«Իրանից կլինկերի ներկրման հարցում խնդիրներ կան, այս նախագծի իմաստը ո՞րն է». ցեմենտի հարցով քննարկում՝ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովը «կողմ» քվեարկեց ցեմենտի արտադրության պետական տուրքը մեկ տոննայի դիմաց պահպանել 14.000 դրամի սահմաններում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական կայքով։

ԱԺ հանձնաժողովի նիստն ընդմիջվեց. պատգամավորների օգնականներին խնդրեցին հեռանալ սրահից

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գործընկերներից ներողություն խնդրեց եւ հինգ րոպեով նիստը ընդմիջեց

Իրավաբան. «Երեխաների առողջական և կրթական միջոցառումների իրականացումն իրականացվելու է ընդհանուր կարգավորումներով»

Կառավարության որոշմամբ մարտի 16-ից ժամը 18։30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը 17։00-ն Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն: Ըստ որոշման` արտակարգ դրության ժամանակ ոչ միայն ուսանողները և աշակերտներն են անցել հեռավար ուսուցման համակարգին, այլև շատ աշխատողներ, որոնք հիվանդության խոցելի խմբում են, կաշխատեն տնից, այսինքն, կանցնեն հեռավար աշխատանքի: Փորձեցինք պարզել, թե աշխատանքի վայրում ինչ պայմաններ են ստեղծվել մինչև

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին թույլ են տվել մեկնել Գերմանիա

Մարտի 17-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանում լրագրողին դիմավորել է նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան և կազմակերպության գործադիր քարտուղար Կրիստիան Միրը: Վերջինս շեշտել է, որ չպետք է մոռանալ ադրբեջանցի մյուս լրագրողների մասին, որոնք բանտերում են իրենց մասնագիտական գործունեության պատճառով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031