Օրվա լրահոսը

Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. տեղի է ունեցել նախագահներ Սագսյանի և Տոկաևի հանդիպումը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: «Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական

«Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա». «Փաստ»

Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Մինչ այս՝ անցումային արդարադատության կիրառելիության մասին բազմիցս է խոսվել, և հայտարարության համատեքստում անցումային արդարադատությունն ուշացած որակվեց: Որոշ դեպքերում առհասարակ կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը: Փաստաբան Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն ավելի շատ մոտ է երկրորդ հատվածին: «Մարդու պաշտպանվածության համար իրավական որոշակիությունն

ՊԵԿ. հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր 

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են

«Գոնե հիմա զոհերի հարազատներին, լայն հանրությանը պետք է տեղեկացնել, որ այս դատավարությունը ոչ մի կապ չունի տասը մարդու սպանության փաստի հետ»

Մարդկայնորեն ծանր է տեսնել զոհերից մեկի՝ Քլոյանի հոր վիճակը, որն այս օրերին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի առջեւ սպասում է արդար դատաքննության: Ծանր է, քանի որ վերոհիշյալ հայտնի եւ անհայտ ուժերը նրան համոզել են, թե շուտով բացահայտվելու է, թե ով եւ ինչու է հրամայել կրակել մարդկանց վրա եւ պարզվելու է, թե ովքեր են կրակողները:

Վահե Գրիգորյան. «Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը»

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։

Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել

Քոչարյանի դատավարությունը հայաստանցիների աչքերում ստվերել է մեր երկրում, դրա շուրջ, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Որ դատավարությունը ուշադրության կենտրոնում է, դա նորմալ է: Որ Քոչարյանը մոբիլիզացրել է իր կողմնակիցներին, որպեսզի իրեն սատարեն, նույնպես սովորական երեւույթ է՝ այդպես է եղել բազմաթիվ այլ երկրներում, նաեւ Հայաստանում: Որ իշխանության կողմնակիցներն են դատարանի մոտ գալիս, որպեսզի Քոչարյանին սատարողների

ԱՍԵԿՈՍԵ

Այսօրվա կառավարությունն առաջնորդվում է այն ժամանակվա ավտորիտար սահմանադրությամբ, որն ընդունվել է 2015 թվականին: ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

«Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները շահագրգռված են «Մարտի 1»-ի գործի քննության ելքով»

«Մարտի 1-ի» մասին երբեք չեմ արտահայտվել՝ համարելով դա շատ ցավոտ հարց մեր երիտասարդ պետականության համար, քանի որ այդ ողբերգությունը արդեն տաս տարուց ավելի դարձել է քաղաքական շահարկման գործիք` թե իշխանության, եւ թե ընդդիմության կողմից: Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը սուրբ է ինձ համար եւ ես երբեք ինձ թույլ չեմ տա այն դարձնել քաղաքական շահարկման առարկա,

Ախալցխայի գեղեցկուհի ամրոցը, որտեղ երգել է Շառլ Ազնավուրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթը «Առավոտի» տեսախցիկում «Հա՞յ եք»,-հարցրին Ախալցխայի կայարանամերձ հրապարակում, երբ նկատեցին, որ բջջային հեռախոսի քարտեզով ինչ-որ հասցե ենք փնտրում: Ախալցխացի մեր հայրենակիցները հարցը տվել էին օգնելու պատրաստակամությամբ, ապա տեղեկանալով՝ ուր ենք ուզում գնալ՝ ուղեկցեցին մինչեւ մեր փնտրած հասցեն: Ճանապարհին հարցուփորձը Հայաստանի, Երեւանի մասին էր, ձեռքի հետ էլ Ախալցխայում եղած տեսարժան վայրերի վերաբերյալ տեղեկություն տվեցին,

«Բանակի կողմից էլ, եթե այդ ժամանակ գործողություն է արվել, չի կարող համարվել միջամտություն քաղաքական գործընթացներին». Ալումյան

Երբ ասացին, որ ի տարբերություն բանակի, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու գործառույթ ունի՝ Ալումյանը պատասխանեց,որ բանակն էլ ռազմավարական օբյեկտները պահպանելու գործում էր ներքաշվել ու հիշեցրեց, թե որտեղ են տեղակայված եղել՝ կամուրջների կողքերը, կառավարության շենքի շուրջ, ԿԲ -ի շենքի շուրջ, Պարոնյան-Լեո խաչմերուկում, որ առաջխաղացումը կանխեին դեպի ԱԺ եւ նախագահի նստավայր:

Ինչ է պատմել նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանը «մարտի 1-ի» գործով. մանրամասներ

«Ոստիկանությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, հաստատվել Ազատության հրապարակում մարտի 1-ին իրականացվելիք միջոցառման պլանը»

Սյունիք` «դժոխքի» ճանապարհով

Արդեն մի քանի օր է, ինչ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Սիսիանի Զանգեր կոչվող տարածքից սկսած հատվածը քարուքանդ է։ «Ոնց որ դժոխքի ճանապարհը լինի` տանջանքներով անցնում ենք։ Սենց բան հլա չէր եղել նենց էն քանդել, որ կարկատեն….»,-դժգոհեցին վարորդները։ Նրանց խոսքով էս տեմպերով ու ճանապարհի էս վիճակով տուրիզմ չի զարգանա։ «Տաթեւն ու Վահնավանքը, Արաքսն ու Որոտանը ինչքան էլ

«Լուրեր էին տարածվել, որ երեխա են սպանել, հետո մի կին աղբարկղի միջից հանում է մի կոշիկ, ասում է՝ էս էդ սպանված երեխայի կոշիկն է». Ալումյանը՝ սադրիչների մասին

Շատ ժամանակ գցում են շրջանառության մեջ, թե իբր իշխանության ուղարկած մարդիկ են թալան արել ինչ-որ տեղեր, բայց դուք մի հատ լսեք Արզումանյանի հեռախոսային զրույցները եւ դրանից հետո ձեզ պարզ կլինի, թե էդ թալանը ով է արել ու ով է հրճվել նրանից, որ էդ թալանն արվել է, լա՞վ:

«Բա հո դիտավորությա՞մբ չեն սպանել, էդ էլ հո չենք կարող ասել, որ դիտավորությամբ բռնեցին Չերյոմուխան էն ձեւի կրակեցին, որ բեկորները սենց թռան…». Ալումյան

Ալումյանի բացատրելով՝ «հիմա ոստիկան է, բավարար արհեստավարժություն չի ունեցել կամ Չերյոմուխայի համապատասխան այդ մասը բավարար որակի չի եղել, ասենք, գետնին կպնելուց չի պայթել ցրվել, այլ…»:

Եկատերինբուրգում դարձյալ ձերբակալություններ են սկսվել

Եկատերինբուրգում ոստիկանությունը դարձյալ սկսել է ձերբակալել տեղի բնակիչներին, որոնք բողոքում ենք քաղաքի կենտրոնում պուրակի տեղում եկեղեցի կառուցելու դեմ, հաղորդում է Meduza-ն: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ այսօր արդեն ձերբակալվել է առնվազն 6-8 մարդ: Եկատերինբուրգում տարերային ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրն անընդմեջ: Միայն երեկ ձերբակալվել է 26 մարդ, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բողոքի ակցիայի առաջնորդների վերաբերյալ

«Էդ դոգմա չի, որ եթե պարկուճը չկա կամ նենգափոխել են, ուրեմն էդ սպանությունը պիտի մնա չբացահայտված». Ալումյանը՝ Մարտի 1-ի մասին

Այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստից հետո  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք համաձայն չենք, որ Մարտի 1-ի գործը համարեն բացահայտված՝ առանց սպանությունները բացահայտելու, սպանությունների հանգամանքը պարզելու»: Այսօր Քոչարյանը նիստի ժամանակ ասաց, որ «առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի»: Թե ո՞ւմ նկատի

Հայաստանի երկու պատանի շախմատիստներ մասնակցում են Վանյա Սոմովի հուշամրցաշարին

Վաղը Կիրիշի քաղաքում մեկնարկում է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» 17-րդ հուշամրցաշարը՝ նվիրված Վանյա Սոմովին: Մասնակցող 12 պատանի շախմատիստների մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ  Ռոբերտ Մուրադյանը եւ Ռոբերտ Փիլիպոսյանը: Երրորդ հայ մասնակիցը Էվա Ստեփանյանն է, որը ներկայացնում է Ռուսաստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին: Գալա համերգի ընթացքում

Ռոբերտ Քոչարյանը վաղը դատարանում ելույթ է ունենալու. Հնարավոր է նիստին մասնակցեն նաեւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը

Ալումյանը սկսեց ներկայացնել խոսակցական բառապաշարով այդ հեռախոսազրույցի մանրամասները, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը, հատկապես Խաչատուրովի հատվածը:

Աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը

EU4Digital-ի ներկայացումը Երևանում

Ռուբեն Սադոյանը և Գիորգի Վոլսկին քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշեց, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ

«Վերջ տվեք շոուներին․ Հայաստանում 5 մարդ չէ, որ ապօրինի հարստացել է, 25-30 ընտանիք կա»․ քաղաքագետը՝ գլխավոր դատախազին

Օրերս Ազգային ժողովում դատախազության 2018 թվականի գործունեության քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ այս պահին 5 անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում ապօրինի հարստացման փաստով։ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, արձագանքելով գլխավոր դատախազի այս հայտարարությանն, ասաց․ « Նախ ամենաառաջինը պատմություն պիտի իմանալ՝ տարբեր պետությունների, որպեսզի պատկերացնես, թե այդ հարստացումը ինչպես

Լեւոն Ջուլֆալակյան. «Դժվար եմ պատկերացնում, թե Միհրան Հարությունյանն ինչպես է նայելու հավաքականի մյուս ըմբիշների աչքերին»

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի արած հայտարարություններին պատասխանելու նպատակով երեկ Օլիմպավանում ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում մեկ առ մեկ հակադարձեց ըմբիշի արած հայտարարություններին՝ դրանք որակելով սուտ եւ իրար հակասող: Լեւոն Ջուլֆալակյանը նշեց նաեւ, որ Միհրան Հարությունյանը տաղանդավոր ըմբիշ լինելով՝ դեռ պետք է իր առավելությունները

Արցախի խորհրդարանականները հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության և հայության հոգևոր կյանքին վերաբերող

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե

«Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի». Քոչարյանի ուշագրավ հայտարարությունը՝ դատարանում

Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ էլ՝ բանակի:

Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, որոնք նախնական կալանքի տակ են, լավ կլիներ, որ նրանց  քննությունն ընթանար առանց նախնական կալանքի. Պարույր Հայրիկյան

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ եթե անձը կալանքի տակ է, ապա արդեն իսկ պատժի գործընթացի մեջ է առանց դատարանի որոշման, դա սկզբունքորեն անթույլատրելի է նույնիսկ ամենածանր հանցագործության համար:

Տեղյակ պահեք Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, որ գոնե վաղը ներկայանան դատարան. Քոչարյանի երաշխավորների հարցն է քննարկվում

Մարտի 1-ի գործով  նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանին ազատելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը խնդրեց մինչեւ ուրբաթ ժամանակ տան, որպեսզի Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը գան դատարան. «Հաշվի առնելով, որ

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. առողջապահության նախարարություն

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը: Երկիր մուտք

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031