Օրվա լրահոսը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին
Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Առանց կոչումների չի կարելի պետական կառավարման համակարգը կառավարել»
Հարցազրույց պատմաբան, պահեստի փոխգնդապետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի հետ: -Ամեն անգամ Եռաբլուրում ծաղիկներ խոնարհելիս, տեղեկացվում է, որ երկրի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Անդրանիկին: Արդյոք, 21-րդ դարում արդարացվա՞ծ է «սպարապետ» կոչումը, եւ չի՞ «խեղճանում» «զորավար»-ը: -Չեմ տեսնում որեւէ անակնկալ: Անդրանիկն ազգային հերոս է, ցանկացած հայ պաշտում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար կբարձրանա
Ահազանգ․ ծրագրով Թուրքիայում ու Հունգարիայում գտնվող երկու հայ երիտասարդ չգիտեն՝ ինչպես վերադառնալ հայրենիք
Խնդիրն այն է, որ ինչպես մեզ ահազանգողների մեծամասնությունն է ասում՝ իրենց Հայաստանից ուղարկած կազմակերպությունները գրեթե կապի դուրս չեն գալիս ու որևէ աջակցություն չեն ցուցաբերում, ինչը, իհարկե, այդ կազմակերպությունների պարտականություններից է՝ որպես Հայաստանից ուղարկող կազմակերպության։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածի կյանքը չի հաջողվել փրկել․ կորոնավիրուսի նմուշառումը բացասական էր
Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: ՀՀ առողջապահության նախարարություն
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական տարբերակով
Չնայած կորոնավիրուսին՝ մարտի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. ոմանք բժշկական դիմակներով, ոմանք բաց դեմքերով եկել էին դիտելու «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը՝ ըստ հիփի սերնդի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Քեն Քիզիի համանուն աղմուկ հանած գործի, որը բեմադրել է Արմեն Էլբակյանը: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, կոմպոզիտորը՝ Կարապետ Գարի
ԿԳՄՍ նախարար. «Խնդիրներում նույնական ենք լավագույն հեռավար կրթական համակարգեր ունեցող երկրների հետ»
Դա մեզ լավատեսություն է ներշնչում, բայց մեր մոտիվացիայից հետ չի պահում
ՀՀ վարչապետի կնոջ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է. Աննա Հակոբյանը Երևանում է
ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար
«Նախարարը չգիտի, թե պետության համար ինչ հետևանքներ կարող է ունենալ անկատար մնացած դատական ակտը»
Նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ կարիք ունի արմատական բարեփոխումների
Բացառություններ Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման մասով. կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ
Մերուժանը՝ մարդկային երջանկության պատուհանի ու ցնորքի մասին
Լույս է տեսել Մերուժանի հերթական գիրքը՝ «Մենաստան» վերնագրով, հերթական, բայց ոչ սովորական: Այս գրքում ասելիքի յուրատեսակ բյուրեղացում կա: Իբրեւ բնաբան է ընտրված Մերուժանի այս քառատողը. Հիշողության սփռոցին Դրեցի մորս հոգու հացը, Որպեսզի վերստին ճաշակեմ Արցունքներիս աղը… Բանաստեղծությունների այս ժողովածուն ծաղկաքաղ է հեղինակի՝ անցյալում տպագրված գրքերից՝ լրացումներով: Մերուժանը գիրքը նվիրել է, իր ձեւակերպմամբ, խորհրդավոր խոսքի կարոտյալներին:
Մերկելը պաշտոնապես հայտարարել է Եվրամիության սահմանները փակելու մասին
Երրորդ երկրների անձանց մուտքը կթույլատրվի միայն «հրատապ դեպքերում»:
Ալկոգելի մասով խուճապային գնումներ ենք ունեցել. Փաշինյան
Կորոնովիրուսով 84 դեպքից միայն երկուսն են թոքաբորբով, որոնց վիճակը լավ է
Պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս` միայն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով
Նույն գործառույթի շրջանակում վերականգնվել է մոտ 2.2 մլրդ դրամը: Արդյունքները պայմանավորված են նաև ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներն օպերատիվ կերպով ուսումնասիրության առարկա դարձնելու հանգամանքով:
Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն կարելի է ստանալ առցանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է, հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց:
Կորոնավիրուսը չխանգարեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին ԱՄՆ-ում հնչեցնել «Հայկական ոդիսականը»
Անցյալ տարվա վերջերից սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակն այսօր իր կանոններն է թելադրում: Բայց արի ու տես, որ Արեւմուտքում ճանաչված մեր մեկ-երկու արվեստագետները մինչ բոլոր մշակութային օջախների փակվելը հասցրին ներկայանալ իրենց ստեղծագործությունների պրեմիերաներով: Մարտի 4-ին Վաշինգտոնի Մայր տաճարում, ըստ ամերիկյան որոշ պարբերականների՝ կայացավ համերգ-իրադարձություն. հնչեց Վաչե Շարաֆյանի «Հայկական ոդիսական» մոնումենտալ սյուիտը՝ գրված նվագախմբի եւ ձայների համար,
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը` 84
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաստատված դեպքերի թիվը` 84»: Հավելենք, որ ըստ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության` մինչ օրս ՀՀ-ում իրականացվել է 813 հետազոտություն: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Կայուն է մնում վերջին տարիների հաստատուն մի ավանդույթ. նվազում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարությունը. Արա Գալոյան
Իսպառ բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շինարարությունը
Բռնության գործադրման սպառնալիքով, համագյուղացուն արգելել է մասնակցել համայնքի ղեկավարի հրաժարականին հասնելու օրինական հավաքներին. Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը, որի ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն
Եվրոպացիները Փաշինյանին աջակցում են զուսպ եւ զգուշորեն
Անցյալ շաբաթվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Այս այցը շատերը կապեցին Հայաստանում ծրագրված հանրաքվեի անցկացման առիթով եվրոպացի պաշտոնյաների աջակցությունը ստանալու մտադրության հետ: Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներում հնչել են նաեւ ուղերձներ, որոնք արտացոլում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Եվրոպացիները այս փուլում կարեւորում են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ
Եթե խրախուսվում են օնլայն գործարքները, բանկային համակարգն անթերի պետք է աշխատի. «Փաստ»
Դեպքերի շուտ բացահայտում և կանխում, մարդկային հոսքերի վերահսկում. Ճգնաժամային կառավարման նրբությունները. «Փաստ»
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչների օրերը փոխվել են
ՉԼ եզրափակիչը կկայանա հունիսի 27-ին՝ Ստամբուլում, ԵԼ եզրափակիչը՝ հունիսի 24-ին՝ Գդանսկում (Լեհաստան):
Խիստ վերահսկողություն է սահմանվել Քաշաթաղի շրջանը Սյունիքին կապող ճանապարհների երթևեկության վրա
Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հորդորում եմ շրջանի բնակչությանը հնարավորինս նվազեցնել շրջկենտրոն Բերձոր այցերը՝ ուղևորվելով միայն անհրաժեշտության դեպքում։
Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված եւ չվճարված պարտքերի պատճառով կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչեւ ապրիլի ս.թ. 16-ը:
Կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները կհասցվեն շահառուի բնակության վայր. վճարման ուշացում չի լինի
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա
Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնե՞ք. «Հրապարակ»
Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ՝ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք եւ իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը. Արմինե Օհանյան
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Տեղումները կլինեն կարճատև և առանձին շրջաններում. Գագիկ Սուրենյան
Անձնական հարցերի շուրջ հյուրանոցում հաճախորդների վիճաբանությունն ավարտվել է անվտանգության աշխատակցի դանակահարությամբ
2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է
Բաբկեն Արարքցյանի փեսան` Կենտրոնական բանկի նախագահ. «Հրապարակ»
«Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողով է ներկայացրել Արարքցյանի փեսայի՝ Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Բենզինն էժանանում է․ «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները եւս 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով, պրեմիումը՝ 400 դրամով: Պատճառը նավթի գների անկումն է, որն էլ հանգեցրել է բենզինի եւ դիզվառելիքի էժանացման: Այս ամենի արդյունքում հայաստանցիներն են շահել։ Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ


















































