Օրվա լրահոսը

«Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ. Ռուբեն Բաբայան

Գնումների ոլորտի վերաբերյալ քննարկումներ՝ ՀՀ Ազգային ժողովում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ապրիլի 24-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը

ԱՄՆ նորանշանակ դեսպանը Գյումրիում էր․ նրան թույլատրվեց ընդամենը 3 հարց ուղղել. (Տեսանյութ)

ԱՄՆ նորանշանակ դեսպան տիկին Լին Թրեյսին երկօրյա ճանաչողական այցով Գյումրիում էր։ Նա այսօր Գյումրու «Ամերիկյան անկյուն»-ում ասաց, որ առաջին անգամ է լինում Գյումրիում ու առհասարակ Երևանից դուրս  իր առաջին այցն է Հայաստանի տարածքում։ Դեսպանը տպավորված էր գյումրեցիների ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ։ Դեսպանին ընդամենը երեք հարց տալու հնարավորություն տրվեց։ Հարցին՝ կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք կցանկանան իրականացնել

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին»

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես, հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը,  «Լիոնի այգու» կառուցումը,  տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը, Հայկ Մարությանը նկատել է, որ երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը:

Նոր զարգացումներ՝ «Սպայկա»-ի տնօրենի դատական գործով. կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Ղազարյանի շահերի պաշտպան Սամվել Սիմոնյանի տեղեկացմամբ՝ քննում են ամբողջ իրավատիրույթը, նաև գրավի միջնորդություն է ներկայացվել:

«Միայն ցեղասպանության միջազգային ճանաչման վրա կենտրոնանալն ու ռեսուրսներ ներդնելն արդյունավետ չէ». թուրքագետ

«Հաշվի առնելով ներկայիս Թուրքիայի ներքին խմորումները՝ կարճաժամկետ առումով դրական տեղաշարժերի սպասելն իրատեսական չէ»,-կարծում է Գեւորգ Պետրոսյանը

Արցախի ՊՆ-ն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը

Ադրբեջանական  որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում  հայկական առաջապահ ուժերը  կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող  4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են՝ ՔԿՀ-ն չունի օդափոխիչ համակարգ եւ այլն

«Բուժսպասարկումը նորմալ չի իրականացվում ինչի արդյունքում հիվանդ դատապարտյալները առողջների հետ են ապրում: Ու դրա համար է որ կերակրատախտակները բաց են մնում ու ինչքան տեղեկացված ենք՝ այս ՔԿՀ-ում օդափոխիչ համակարգ չլինելու պատճառով այդ կերակրադռնակները չպիտի փակվեն»,-նշեցին նրանք:

2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից

Ալիշան Էրթեմ. «Արխիվների հարցը հնարք է Թուրքիայի համար, մի տրվեք դրան»

Եթե կային արխիվներ եւ արձանագրություններ, ապա դրանք պահվում էին հայկական եկեղեցիներում, իսկ մնացածն Օսմանյան իշխանության վերահսկողության ներքո էր:

Լողի Հայաստանի մեծահասակների առաջնության մեկնարկային օրը գրանցվել է հանրապետության չորս ռեկորդ

«Գրանդ սպորտ» մարզաառողջարանային համալիրի 50 մետրանոց լողավազանում այսօր մեկնարկել է լողի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի հարյուրից ավելի լողորդներ: Առաջնությունը տեւելու է երեք օր, սակայն արդեն մեկնարկային օրը գրանցվել է հանրապետության չորս ռեկորդ: Դրանց հեղինակ դարձել են Վարսենիկ Մանուչարյանը (50 մետր ազատ ոճ), Անի Պողոսյանը (100 եւ 400 մետր ազատ

ԲԴԽ-ն որոշում կկայացնի Քոչարյանի խափանման միջոցը քննել հրաժարված դատավորների վերաբերյալ

2019 թվականի ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: Նույն օրը, ժամը

Գեղամ Մանուկյանն այրեց Թուրքիայի թղթե դրոշը՝ ի պատասխան «խաղաղասերների»

Առանձին քաղաքացիներ, այդ թվում՝ կառավարման համակարգի պաշտոնյա, հայտարարեց, որ դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, որը ոստիկանությունը պետք է դիտարկի որպես հանցագործություն:

Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության

Միջազգային հեղինակավոր մրցաշարերին հայ ականավոր  մարզիկների մասնակցությունն ապահովելը ոչ թե անհատի, այլ պետության առաքելությունն է.  վարչապետ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում: Նախարարը նշել է, որ  վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Արսեն

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային իրավական փաստաթղթերին միանալու անհրաժեշտությունը

Այսօր տեղի է ունեցել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև իր պաշտոնավարման նախընթաց վեց ամսվա գործունեությունն ու առաջիկա անելիքները: Ասուլիսի ժամանակ Պաշտպանը հայտնել է, որ հաշվետու տարում 159 անձանց կողմից

Գարիկ Սարգսյան. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է, մեր մտերիմ ընկերն է, ցանկանում եմ, որ մեր հարաբերությունները հեղափոխությունից հետո ոչ միայն մնան նույն մակարդակի վրա, այլ ավելի բարձրանան»

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ պատրաստ են ավելի լայն

Արտակ Զեյնալյան. Այս պահի դրությամբ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում

Զեյնալյանը ժամանակ չունի զբաղվելու կուսակցական գործունեությամբ

«Անչափահաս տղաներ են, բռնկվել են». տնօրենը՝ թիվ 19 դպրոցում 8 հոգով 2 հոգու ծեծելու մասին

Դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ կատարվածը տեսանկարահանվել է, անհրաժեշտության դեպքում կարող են ցույց տալ

Արտակ Զեյնալյան. Արտոնյալ պայմաններով դատապարտյալներ չկան, ոչ էլ՝ զոն նայողներ

Ըստ նախարարի, բանտերում առկա քրեական մշակույթը, այդտեղ չի ծնվել եւ բանտերում չի սնուցվում

«Արարատցեմենտը» պատասխանում է Հայկ Գևորգյանին և Բաբկեն Թունյանին

Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում  անդրադառնալ ստեղծված իրավիճակին:  Օրեր առաջ  ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք մեղմ ասած իրականությանը չեն  համապատասխանում:  Հայկ Գևորգյանը՝ հղում անելով Կառավարության 2002 թվականի

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ: Նշանակվել են փորձաքննություններ: Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: Ծանուցում.

Գագիկ Ծառուկյանը՝ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին. «Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս»

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օրերս «Օլիմպավանում» ընդունել է վերջերս ավարտված ծանրամարտի, ըմբշամարտի եւ մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին մասնակցած Հայաստանի հավաքականների անդամներին եւ մարզիչներին: Նա ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից, սակայն նշել է նաեւ, որ կարելի էր ավելին անել: ՀԱՕԿ նախագահը, armnoc.am-ի փոխանցմամբ, անդրադարձել է նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝ նշելով,

«Իմ հայը». թուրք գրողի հուզիչ հոդվածը հայ տատիկի մասին

«Ermenihaber.am»-ը ներկայացնում է թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեղասպանության թեմայով՝ «Իմ հայը» վերնագրով հոդվածը: Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն: «Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող

Մարզպետները համայնքների գործունեության նկատմամբ հսկողություն չեն կարող իրականացնել. ՀՀ կառավարությունը հաստատեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշենք՝ նախագծում բացակայում է մարզպետների կողմից համայնքներում հսկողության իրականացման իրավասության մասին դրույթը: Հիշեցնենք՝ այս թեմայի շուրջ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին: 2018-ի սեպտեմբերի 28-ին Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց ծավալուն քննարկում «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով, որի ժամանակ քննարկվեց նաև շրջանառության մեջ

Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․ Պաշտպանի տարեկան հաղորդման մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ: Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝ 1. առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու

ՊՎԾ աշխատակիցները հույս ունեն, որ Սանասարյանը կվերադառնա եւ կղեկավարի կառույցը. Արգիշտի Քյարամյան

Դավիթ Սանասարյանին ժամանակավոր փոխարինող տեղակալը Սանասարյանին որակեց որպես արդար ու անաչառ մարդ

Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին պատկերող տեսանյութ է հրապարակել և ողջ հայությանը կոչ արել այցելել այնտեղ: Ուշագրավ է, որ հայտարարության մեջ Ալթունը չի մոռացել հատուկ շեշտել, որ եկեղեցին վերանորոգվել է թուրքական կառավարության կողմից: «Թուրքական կառավարության կողմից վերականգնված Աղթամար եկեղեցին (նկատի ունի Աղթամար կղզու

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031