Օրվա լրահոսը
Շուշի քաղաքի «Արցախբանկ»-ի մասնաշենքում հայտնաբերվել է ոստիկանի դի․ ԱՀ քննչական կոմիտե
Սույն թվականի մարտի 8-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Շուշի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքում հայտնաբերվել է պահակակետային՝ ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկան, Մարտունու շրջանի 1997թ. ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի մոտ վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը՝ մարտական դիրքում։ Փաստի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի
Արայիկ Հարությունյանը՝ դասերի վերսկսման մասին (տեսանյութ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է դասերի վերսկսմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հայտնաբերման հետ կապված որոշում կայացվեց մեկ շաբաթով դադարեցնել դասերն ուսումնական հաստատություններում։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158083006253501/
Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար. Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են Մարտի 8-ի առիթով
Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Բերել եմ մանուշակներ՝ Քարաշամբ գյուղի մայրերին, քույրերին ու դուստրերին։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/982808592115085/?__xts__[0]=68.ARBx7txXoqQyUQKtOrXjBNzD-zitGMWbbVZFN22NTKgDvsh9LKHKfxAbKBlXo-5-iQa3dbOUdhFB3ZpvwxE5k-b3L4pI2oyaD8yVoLfbQe3HMqbXU2iqLE8aHNl8CutBp5991cZKlFlPP4E3PrJ3MDrEsBFir5QPHWhySJXynDLsJYDA_NFSB2_WD8ihx-8UHCdVeb6K1ADaTCmhrESMQf27qwVN8M050PkUA7JMn0H8MYck4_Z_bSFokq_9zDS4LZ0aUA02C35QHjtjxal1XQCt6Q6INN4RtSkfiMvb0F4PO4ygrrbhgmWetb9VIWXp__LYH7IMBtOa9HUc-Z_27V4nBQ_F_ENb311U_A&__tn__=-R Սեր և երջանկություն, խինդ ու բերկրանք ձեզ և ձեր ընտանիքներին. նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 8-ի առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում բոլոր կանանց, իսկ տղամարդկանց հորդորում՝ գնահատել
«Անձամբ ես գտնում եմ` մեր պետությունն այն ճոխությունը չունի, որ կոնկրետ Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անցկացնի». Պետրոս Մակեյան
Պետրոս Մակեյանն ասաց, որ կուսակցության երկու փոխնախագահներն էլ իր հետ համամիտ են, իսկ քաղաքական խորհրդի 11 անդամներն ունեն հակառակ կարծիքը: Նաև փոխանցեց, որ կուսակցության նախագահի հարցը կորոշվի առաջիկա համագումարի ընթացքում:
Տղամարդը, որի ինքնասպանության փորձը կանխել էր Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
Shamshyan.com – երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում «Հաղթանակ» կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխելուց հետո այդ քաղաքացին տուն է վերադարձել և արդեն ժամը 21:25-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստամոքսում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նշված քաղաքացին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկան
Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ
Պետությունն, ի դեմս երկրի վարչապետի, խոստովանում է, որ երկրի իրավապահ համակարգն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները․ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և զոհված զինծառայողների ծնողների՝ այսօրվա հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուշադրությամբ դիտեցի վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հանդիպումը զինված ուժերում տարբեր տարիներին արձանագրված ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման քննարկման բովանդակությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ պետությունն ի դեմս երկրի վարչապետի, խոստովանում է, որ երկրի իրավապահ համակարգն
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն․ բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար․ ԲԿ
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։ Հիշեցնենք, որ մարտի
«Դա աստիճանաբար կարող է տանել հենց նրան, որը մեզ համար ընդունելի չէ». սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի` հնարավոր փոփոխման մասին
Ըստ Միխայիլ Աղաջանովի՝ դա կարող է նախադեպային դառնալ, ինչն անընդունելի է նաև ամբողջ պետության համար:
Հրապարակում ենք Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրությունները․ փաստաբան
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ հետևյալ գրառումով․ Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը… Մեկնաբանությունների կարիք չկա։ https://www.facebook.com/lusine.sahakyan.52/videos/1825657117565924/ https://www.facebook.com/lusine.sahakyan.52/videos/1825659564232346/ https://www.facebook.com/lusine.sahakyan.52/videos/1825657844232518/
Մարտի 8-ից ապրիլի 3-ը Իտալիայի Լոմբարդիա նահանգում և մի շարք այլ համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ․ հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և
Ռոբերտ Քոչարյանի և այլ պաշտոնյաների դեմ մահափորձ պլանավորած դատապարտյալը նշանակվել է ՏԸՀ նախագահ․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Փաստերի ստուգման հարթակ» – Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման և տեղամասային հանձնաժողովների կազմերում իրենց ներկայացուցիչների նշանակման ժամանակ «Այո»-ի շտաբի կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու իրավունք չունեցող անձ։ Այսպես, Նոր Նորք համայնքի Նանսենի 14 հասցեում գտնվող 2/51 տեղամասային հանձնաժողովի նախագահը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների, Արտակ Հովհաննեսի Ղուկասյանն է։ Վերջինս 2011
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Այժմ Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ՝ «Դարձիր օրինակ» կոչով․ ՄԻՊ
Սիրելի´ կանայք, Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է: Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական: Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները: Մենք մեկնարկում
Նիկոլ Փաշինյանը զոհված զինծառայողների ծնողներին առաջարկել է ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է սգակիր մայրերին Մարտի 8-ի առթիվ և նշել, որ այսօրվա հանդիպման հիմնական նպատակը նրանց տոնի առիթով շնորհավորելը չէ: «Այսօրվա խորհուրդը նաև փորձել ենք օգտագործել մեր խոսակցության համար: Ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քննարկման թեման չի լինելու նաև քրեական գործերի ընթացքը, հանգամանքները
Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։ Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է զոհված զինծառայողների ծնողներին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կիսվելով տեսանյութով․ Հյուրընկալել եմ զոհված զինծառայողների ծնողներին։ Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերի Մարտի 8-ը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/604914556756131/
Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ: Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ, այլև ևս մեկ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 00:36-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
Հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Թե՛ աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտահրավերներ է նետում։ ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։ Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը
Վարչապետը ծանոթացել է զինծառայողների ճաշացանկին, զրուցել և ընթրել է նրանց հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն ժամանակ
Գործարարները պատրաստ են փրկել Անի մայրաքաղաքին սահմանակից դատարկված Խարկով գյուղը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողներին ուշագրավ մի նորություն հայտնեց՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով գյուղում ներդրումներ կատարելու մասին։ Խարկով կամ Նորաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում, այն ընդամենը մեկ բնակչուհի ունի՝ 84-ամյա Վահանդուխտ Մելքոնյանը, որը գյուղը չի լքել՝ իր սկեսրոջ պատգամը սրբորեն կատարելով։ Սկեսուրը նրան մեռնելուց առաջ պատգամել էր
Մարզպետը նորից պաշտոնազրկեց Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին
Ինչպես տեղեկացրել ենք, լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու թիվ 19 դպրոցում, տնօրեն Նարինե Մեսրոպյանը պաշտոնազրկվել էր անցած տարվա փետրվարին։ Այդ ժամանակ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, մարզպետն էլ անվստահություն էր հայտնել նրան։ Դատախազը որպես հիմք՝ ընդունել էր հարուցված քրեական գործը, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։ Գյումրու ոստիկանության
Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ․ փոքրիկ Անգելինային կվիրահատեն 1-2 օրվա ընթացքում․ Արսեն Թորոսյան
Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։ Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1163083117211285/?type=3&theater
Նոր հյուրատուն Շիրակի մարզում՝ տուֆից պատրաստված արվեստի գործերով
Գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով ՄԱԿ-ը ներդրումներ է կատարել Շիրակի մարզի հյուրանոցային բիզնեսում։ ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ այսօր Պեմզաշեն համայնքում բացվեց «ՏուֆԱրտ» անունը կրողը հյուրատունը, որի հիմնադիրը ծննդով պեմզաշենցի, տուրիզմի ոլորտի մասնագետ Հովհաննես Մարգարյանն է։ ՄԱԿ-ն այս հյուրատան կառուցման համար 10 միլիոն դրամի ներդրում է կատարել, մնացած ծախսերը հոգացել է հիմնադիրը։ Հովհաննես Մարգարյանը
«Ձեր նպատակն ու տեսլականը պետք է լինի զինվորի մոտ ոգու և գիտակցության կերտումը»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության 62 հոգևոր սպասավորների հետ, որոնք մեկտեղվել էին Մայր Աթոռում եռամսյա գործունեությունն ամփոփելու նպատակով: Հանդիպմանը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երախտագիտությամբ անդրադարձավ Հայոց բանակի և Հոգևոր Առաջնորդության հանդեպ Նորին Սրբության կողմից
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական, ինչպես գիտեք, եղել է միայն մեկը․ Արսեն Թորոսյան
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական, ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։ Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։ Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան: Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1162991527220444?__xts__[0]=68.ARDn_Reaz45BVk_p_a7L9mrkejH01EgnYvGfbj24sOcujYkzi_o_6r25EzVbrzGe6c7CNNMPmifTQXn6X0hE84gflg88Zp2AOA22d_EECr7Jdk4KTSBAHprCrJi5IR2mh_D5cX90OBYP2HxgS1e5Hl11JuFXnowVJRK7Vnr40skSFqWiyQuy1eYCBKlKo5U9nxRl5_9I-rG8FDR738VF1aMhnuJuOAmDDqzU0oaQatbX8K99nwHH-jm7H29qflZotnF1h3-6QyQ5MAnHZggLj4FLhwIVw_mIBfmg7t0R6WiAbo050PSsDxe7aTwbV4XrUxjh3U2jrPWrEPKJAuWyeA&__tn__=-R
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը


















































