Օրվա լրահոսը

Ներկա պահին նման որևէ նախագիծ չկա․ Արտակ Մանուկյանը՝ եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Քանի որ մի շարք ԶԼՄ-ներ և քաղաքացիներ մտահոգված են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասով, ուզում եմ տեղեկացնել, որ 1.

Ադրբեջանը հայտնել է մարտական կորստի մասին

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել  է մարտական դիրքում զինծառայողի մահվան մասին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով  Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությունը, մարտի 7-ին ՀՀ Տավուշի մարզի  ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Էլթուն Էլման օղլու Ղարաևը: Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ որի

ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ-«Մտել են մեր սեփական տարածք, թույնել 2 շան, մեկի փորը պատռել». «Քյուպիդ կացարան»

Կարծում ենք՝ մսի մեջ թույն են դրել, նետել շների դիմաց, նրանք էլ կերել-թունավորվել են: Կանչեցինք ոստիկանների

Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 12:36-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել․ «Ռազմինֆո»

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu): ՊՍԾ-ն չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ,

Մարտի 1-ից 7-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք

Սա Ռուսաստան է, եւ վե՞րջ

Սկիզբը՝ այստեղ: Մանիպուլյացիա 6. ցինիկ, կրկնվող եւ արագ ստեր Ցինիկ լինելը, նույն բառերն ու արտահայտությունները հաճախակի կրկնելը, արագ-արագ խոսելը անհատի բնածին խառնվածքով, դաստիարակությամբ եւ հարգով են պայմանավորված: Դրանք կարող են լինել նաեւ ներազդման միջոցներ՝ ուղղված գիտակցությանն ու ներաշխարհին: Տարիներ առաջ ռուս վերլուծաբան Կիսիլյովը Հայաստանի Խորհրդարանում, օրինակ բերելով երեւանյան տաքսիստի՝ ռուսերենի վատ իմացությունը, առաջարկեց միատարր Հայաստանում

2020-ի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակի տխուր և ուրախ թվերը․ Արա Գալոյան

Հրապարակվեց այս տարվա առաջին ամսվա սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնող պաշտոնական տեղեկագիրը: Մեր տոների ու հիշատակի օրերի մասին օրենքով՝ հունվար ամիսը սովորական չես համարի: Այս տարի այն, կարծեմ, 17 աշխատանքային օր ուներ: Ավելի քիչ, քան փետրվարը: Բայց միևնույն է, Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է հայտարարված: Դա էական բան չէ, որովհետև համեմատված է 2019-ի հունվարի տվյալների հետ:

51-ամյա տղամարդը Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ

Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով

Արմեն Սարգսյանը Կանանց տոնին ընդառաջ հյուրընկալել է վաստակաշատ հայուհիների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային

Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին: Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել

Ինչպես շահել կորոնավիրուսի դեմ պայքարում զբոսաշրջային ոլորտում

Օրերս Հայաստանի կառավարությունը վերանայեց Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը՝ կապված կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացով: Սահմանափակումը երկու շաբաթով երկարաձգվեց մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։ Սա նշանակում է, որ Նովրուզին՝ իրանական Ամանորին (մարտի 21-ին նախորդող ու հաջորդող օրերը), իրանցի զբոսաշրջիկների այցելություններ չեն լինի: Իսկ սա նշանակում է բացասական ազդեցություն կլինի Հայաստանի տնտեսության, հատկապես առեւտրի,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ցանկացած պահի կարող է պատերազմ լինի ու ձեր նման լնգուլավազները չեն կարող մեր հետ գնան պատերազմի». փոխգնդապետ Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյանը պնդեց, որ ծեծկռտուքին մասնակցել են մի քանի հոգի, 7 հոգի ներկա են եղել՝ մարզպետի գլխավորությամբ. «Մարզպետի հետ անձամբ սպան կանգնել, այդտեղ խոսել է:

ՃՏՊ՝ Երևանի Իսակովի պողոտայում․ կա մեկ զոհ

Մարտի 6-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, բախվել են «Mercedes S600» (վարորդ՝ Ռոման Չ.,

49-ամյա Հարիսոնի «ջահել» տարիքը խանգարեց նրան, որպեսզի դատախազ նշանակեին

Հարցազրույց ԽՍՀՄ քաղբանտարկյալ, գրող, հրապարակագիր Մերուժանի հետ -Նախորդ օրը Ազգային ժողովում քննարկման էր դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում էր դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել եւ սահմանել 3 տարվա աշխատանքային ստաժ՝ 5-ի փոխարեն: Կային տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը: – Ամենից առաջ ցանկալի

Հայ-ռուսական հարաբերություններում գնալով նոր խութեր են առաջանում․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման

«Տո գայլերի՛ ոհմակ, տղա չե՞ք, один-один կանգնեիք զարկեիք, ասեիք՝ տղայի կռիվ եք արել». ՊՆ փոխգնդապետի հայրը հոսպիտալի մոտ բողոքի ցույց է անում

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այսօր փոխգնդապետի հարազատները «Մուրացան» զինվորական հոսպիտալի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ դատարանի կայացրած որոշման դեմ։ Հիշեցնենք, որ սա այն դեպքն է, որի հետ կապված հրաժարական տվեց

Աղասի Ենոքյան․ Կատարվում է հակասահմանադրական, հակաօրինական մի գործընթաց, որի ողջ իմաստը մի երկու հոգու աշխատանքի տեղավորելն է․ «Փաստ»

Նշանակետեր, որոնք կարող են փոխվել, ուղենիշներ, որոնք այդպես էլ նպատակի հիմք չդարձան։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշված բաղադրիչներն է մատնանշում՝ նկարագրելու այն հարցերի պատասխանները, որոնք բխում են ներքին ու արտաքին ուղղություններով տարվող քաղաքականությունից, ինչպես նաև հասարակական հատվածում առկա տրամադրություններից։ Մի կողմից՝ առարկայական արդյունքների սպասելիքներ, մյուս կողմից՝ գործընթացներ, որոնք ուղեկցվում են նույն առարկայական արդյունքներն ապահովելու խոստումներով, բայց

ՊՆ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով՝ բոլոր օրերի դիմաց

Բաց նամակ ՀՀ վարչապետին Հարգելի պարոն վարչապետ, 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վճռաբեկ վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ ՊՆ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով վճռաբեկ բողոքները: Այսինքն, 22.01.2020 թ.-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված դատական ակտը (որոշումը) մտել է օրինական

Ավարտվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը. «Հրապարակ»

Երեկ՝ մարտի 6-ին ավարտվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Առաջադրվել է 5 թեկնածու, նրանց թվում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալասարանի

«Առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞». Փաշինյանը Գյուլագարակում բարկացավ

Եթե ոտը, ձեռը տեղը առողջ տղամարդը գալիս է ասում՝ վարչապետ ջան, ես տուն չունեմ, է ես ել  չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ ստեղծել, աշխատել եմ 24 ժամ եւ ստեղծել եմ իմ տունը: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու:

Պապոյանի պահվածքը վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ազգային ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն

Դեռ որքա՞ն պետք է լացեն ու գլխատվեն ծառերը…

Հենց սկզբից ասեմ, որ սույն հոդվածի համար ինձ ամեն ինչում կարելի է մեղադրել, բացի նախանձից: Նյութը, որի մասին խոսվելու է, դրա համազգային նշանակության եւ գերկարեւորության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, սակայն իրականացվող անտառային եղեռնի վերաբերյալ անգամ այսօրվա իշխանությունների կողմից անտարբերության մատնված քայլերի արդյունքներից պարզ է դառնում, որ մինչ այս պահը կոնկրետ, շոշափելի ոչ

Այդ ո՞ր տրամաբանությամբ է Ռոբերտ Քոչարյանը բանտում, Սերժ Սարգսյանը՝ Եվրոպայում․ «Հրապարակ»

Արդարությունից, հավասարությունից, օրենքի գերակայությունից խոսողներին պետք է խնդրեմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ վայոցձորցի փոխգնդապետին՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկած անձը, որի գործողությունների պատճառով զինվորականը սեպտեմբերի 17-ից առայսօր կոմայի մեջ է, եւ օրեցօր նվազում են կոմայից դուրս գալու շանսերը, ազատ է արձակվում, իսկ շատ ուրիշ գործերով, շատ ավելի թեթեւ մեղադրանքներով անձինք կալանավայրերում են։

ՀԱՊԿ-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարություն չի անում․ «168 ժամ»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը։ Բայց հետաքրքիր է, որ Իլհամ Ալիևին «կիրթ» համարող Նիկոլ Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ այս միջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում։ Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն՝ Ադրբեջանի հասցեին, այլ նաև՝ առ Հավաքական

Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ վաղեմության ժամկետի խնդիր է եղել․ «Ժամանակ»

Երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ըստ գլխավոր դատախազության՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք: ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի

Անձրեւոտ… բաժանում

…Հեռավոր հուշերի մի փողոց, անմոռաց վայրկյաններ, որ ակնթարթի պես սահեցին, անցան ու գնացին: Որքան լավ էր ամեն ինչ, որքան պայծառ ու ժպտերես էր արեւը, որքան խորհրդալից էին փայլում աստղերը: Երկնքում էի` նոր սեր գտածի անափ երջանկությամբ լիուլի լցված: Եվ հանկարծ… Բաժանումը բնավ մեր կամքով չէր: Ոչ էլ, առավել եւս, մեր ցանկությամբ կամ մեր սրտով: Պարտադրվա՞ծ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031