Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը Արգիշտի Քյարամյանին պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման համակարգը, որպես այդպիսին, դեռևս գործի գցված չէ. «Ժամանակ»

Արարատյան մաքսատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն իր, այսպես ասած, լրահոսային ընթացքից դուրս, կարծես թե, հերթական անգամ դրսևորեց արդեն պարբերաբար մատնանշվող խնդիրը՝ վարչապետն իր վրա է կրում պետական կառավարման համակարգի ամբողջ ծանրությունը: Հասկանալի է, խոսքը չի կարող լինել բացարձակ ծանրության մասին և, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի մենակության մասին գնահատականը կամ չափազանցված է, կամ կարող է կիրառվել

Տեսաֆիլմ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից զոհված հերոս Մայիս Միրզոյանի մասին

«Կամանդիր Միրզոյան» տեսաֆիլմը փոխգնդապետ, Դարբաս գյուղի գյուղապետ, հերոս Մայիս Միրզոյանի մասին է: 2016 թ.-ի ապրիլին Սիսիանի կամավորական ջոկատի կազմում մեկնել է առաջնագիծ: Զոհվել է ապրիլի 4-ին Մարտակետի շրջանում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից:

Կոնգրեսական Ջեքի Սփիրը նամակով դիմելու է Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»

«Հայաստանի համար նոր օր է բացվել», հայտարարեց իր խոսքում կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյին: «Հայաստանի համար նոր, հրաշալի օր է բացվել վարչապետ Փաշինյանի հետ, ում տիկնոջը մենք պատիվ ունեինք հյուրընկալելու մեկ շաբաթ առաջ: Նրանց մասին մտածելիս միայն ես ակամա ժպտում եմ, ինչպես Փաշինյանին հաջողվեց երկիրը պայծառ ժողովրդավարության վերածել,

Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի նախագահի հետ. նրանք խոսել են փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։ Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։ Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու

Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ. ԱԳՆ

Եվ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Ճիշտ քայլերի «սեւ բծերը»

Բայց եթե անգամ ծառայողական քննությունը պարզի աշխատակցի մեղքը, միեւնույն է, վարչապետն իրավունք չունի նրան աշխատանքից ազատելու: ՀՀ կառավարության 10 մարտի 2016 թվականի թիվ 224 – Ն որոշմամբ՝ մաքսատան աշխատակիցներին աշխատանքից կարող են ազատել կոմիտեի նախագահը կամ աշխատակազմի ղեկավարը` կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և դասային աստիճանից: Եթե հեղափոխության արդյունքում վարչապետի ցասումն առաջացրած մաքսավորը դարձել է քաղաքացի, նա այդ ամենը կասեր կամ գուցե դեռ կասի:

ԱՍԵԿՈՍԵ

Մենք ամեն ինչ անելու ենք, որ արեւմտյան արժեքները ներդրվեն այստեղ: ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ  

Թուրք գերեզմանափորները փնտրում են ցեղասպանության ժամանակաշրջանի հայկական գանձերը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը: Բավական չէ, որ 1.5 միլիոն հայեր սպանվեցին և զրկվեցին իրենց ունեցվածքից ու հայրենիքից, հիմա էլ որոշ թուրքեր «հպարտությամբ» թանկարժեք մետաղներ

Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել. ermenihaber.am

Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության

Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկից»

«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան: Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ: Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար

Արմեն Գրիգորյանը նորամուտը նշեց ծանրամարտի ԵԱ-ում

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր 73 կգ  քաշային կարգում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը: 18-ամյա ծանրորդը կատարեց երկու հաջողված մոտեցում՝ պոկում վարժությունում ցույց տվեց 140 կգ, հրումում՝ 170 եւ երկամարտի 310 կիլոգրամով անմասն մնաց մրցանակային տեղի համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աննա Հակոբյան. «Ես կշարունակեմ խաղաղության արշավը»

Ապրիլի 8-ին, Լոս Անջելեսի ժամանակով երեկոյան ժամը 19-ին, Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացավ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը լոսանջելեսահայության հետ: Հանդիպումը, թեև բաց էր, սակայն մուտքը հրավիրատոմսերով էր: Դահլիճը լեփ-լեցուն էր: Տիկին Աննային տեղի հայությունն ընդունեց երկարատեւ ծափողջյուններով: Ողջույնի խոսքերով հանդես եկան Գլենդեյլի ներկա եւ նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանը եւ Զարեհ Սինանյանը: Կարճ ելույթից

Ո՞ր տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները. մանկաբույժը՝ պատվաստումների անհրաժեշտության մասին

Շատ ծնողներ այդպես էլ չեն կողմնորոշվում՝ պատվաստե՞լ երեխային, թե՞ ոչ:

Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվեց. «Ազատություն»

Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: – «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն ապրիլի 4-ից

Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է

Կանադայում առաջարկել են ապրիլը ճանաչել Ցեղասպանության հիշատակման ամիս

Կանադայի Ժառանգության և բազմամշակութայնության նախարար Պաբլո Ռոդրիգեսը հայտարարություն է կատարել՝ կապված ապրիլը ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հայտարարելու նախաձեռնության հետ: «Այսօր Կանադայում մենք հիշատակում ենք ցեղասպանության զոհերին: Պատմության ընթացքում աշխարհն ապրել է բազմաթիվ ցեղասպանություններ- այդ թվում `Հոլոքոստը, Ռուանդայի տուցիների դեմ ցեղասպանությունը, Ուկրաինայի գոլոդոմորը, Հայոց ցեղասպանությանը, Սրեբրենիցայի ջարդերը, Եզդիների ցեղասպանությունը և Ռոհինյա ժողովրդի ցեղասպանությունը: 2015թ.

Չեխիան հավատարիմ է ԼՂ-ի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումների քաղաքականությանը

Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը. նախագահն այցելել է հիմնադրամ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։ Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբեկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։ Հիմնադրամի նախագահ տիկին Իզաբել Մոտան

(չ)Արգելված ընդհատում. «Օրենքով» թաքնված սելեկտիվ աբորտ

Հայաստանում արգելված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը 12 շաբաթական (այս ժամանակ է պարզվում պտղի սեռը) հղիությունից սկսած՝ եթե չկա բժշկական եւ սոցիալական ցուցում: Չնայած այս արգելքին, ընտանիքները շարունակում են աղջիկ երեխայից ազատվել. բժիշկներն 12 շաբաթական հղիությունից հետո կատարում են արգելված սելեկտիվ աբորտը: Մասնագետներն ասում են՝ սելեկտիվ աբորտը լատենտային է:

ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսականներ միացել են Հայոց ցեղասպանության բանաձևին

Ապրիլի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի հեղինակած Հայոց ցեղասպանության նոր բանաձևին են միացել ավելի քան 70 կոնգրեսականներ: Բանաձևի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները. հայոց ցեղասպանության հերքման մերժում, ԱՄՆ գործող կառավարության կողմից այդ ոճրագործության ճանաչում և հիշատակում, հետագայում նման ոճրագործությունները կանխելու համար Հայոց ցեղասպանության մասին կրթության կարևորություն:

Հայաստանը եւ մեր սահմաններին մոտեցող ՆԱՏՕ-ն

Ապրիլի 4-ին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունը, որն անգլերեն հապավմամբ կոչվում է ՆԱՏՕ, իսկ հայերեն նույնպես կոչվում է ՀԱՊԿ՝ նշեց իր 70-ամյակը

«Հաջորդ անգամ Գյումրին այսպես ներողամիտ չի դիմավորի պարոն Փաշինյանին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցին, որի ժամանակ նրան մեծ թվով մարդիկ էին դիմավորում՝ բողոք-նամակները ձեռքերին, չէին թողնում տեղաշարժվի, ասաց․ «Պարոն Փաշինյանը, երևի թե, շատ լավ հասկացավ, թե Գյումրին ինչ սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում։ Ես չեմ ուզում շատ երկար մեկնաբանել պարոն Փաշինյանի այցը, ընդամենը մի բան կասեմ․

«Սպայկան» «նման պայմաններում» չի կարողանալու կազմակերպել նախապես պլանավորած մթերումը համայնքներում

«Սպայկան» իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, բերելով ներդրողներ մեր երկիր , բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով

Արմեն Սարգսյանի լեգիտիմության եւ Վահե Գրիգորյանի` կրկին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու մասին. Գոռ Հովհաննիսյան

ՍԴ դատավորի թեկնածում Սահմանադրական փոփոխությունների կարիք չի տեսնում

«Մենք առկա բոլոր դժվարությունների վերաբերյալ ուժեղ փոխգործակցություն ենք ունեցել ՀՀ կառավարության հետ». Թորբյորն Յագլանդը՝ Ռուբեն Ռուբինյանի հարցին ի պատասխան

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու է, որ հասնի այսպես կոչված գորշ գոտիներ:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031