Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը եւ մասոնները

«Կորոնավիրուսն եկավ Հայաստան»՝ երկու օր շարունակ մարդիկ բարեւելու փոխարեն այդ տեղեկությունն են իրար հաղորդում: Այս նախադասությունն արտասանվում է այնպիսի ողբերգական, տագնապալի եղանակով, կարծես Հայաստան է ժամանել Ֆրեդի Կրյուգերը կամ Ֆրանկենշթեյնը, որոնք շրջում են փողոցներով եւ խմում են մարդկանց արյունը: Մարդիկ մոռանում են, որ խոսքն ընդամենը գրիպի մասին է, որն, այո, կարող է, ցավոք սրտի, հանգեցնել

«Կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ». կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել նախարարության հետ». ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։ Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու

«Ոչ մեկը չի զանգել, տեսնի՝ ոնց եմ». Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից վիրավորված սպա

Ինձ հետաքրքրում է անտարբերության պատճառը. Արամ Հախվերդյան

Եթովպիայի կորսված հայ համայնքը. BBC-ի անդրադարձը

BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել   «Եթովպիայի կորսված հայ համայնքը» խորագրով: Եթովպիայում հայկական կորսված համայնքի հետքերով է գնացել լրագրող Իսմայիլ Էինաշեն, ով մեկնել է Ադիս Աբեբա, որպեսզի գտնի «Եթովպիայի վերջին հայերին»: Հեղինակը  պատմում է, որ XIX դարում Մենելիկ 2-րդ կայսեր օրոք հայերի ոչ մեծ խումբը մեծ դերակատարում է ունեցել երկրի  զարգացման գործում: Տեղի հայ բնակչության թիվն ավելացել

Ryanair-ը կորոնավիրուսի պատճառով 25%-ով կկրճատի դեպի Իտալիա թռիչքները

Ryanair-ը մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը 25%-ով կկրճատի   կարճ տարածությունների համար թռիչքների ծրագիրը, խոսքը, մասնավորապես, դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ թռիչքների մասին է, իսկ պատճառը  կորոնավիրուսն է: Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է ամրագրումների թվի զգալի նվազում մարտի վերջի և ապրիլի սկզբի համար, բացի այդ գրանցվել են դեպքեր, երբ ուղևորները  չեն

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ստորագրվել է պայմանագիր Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Ներկա էր նաև ԿԳՄՍ

Բյուրեղավանցի մարզուհին դարձել է սամբոյի պատանեկան առաջնության Հայաստանի չեմպիոն

Մարտի 1-ին Երևանում անցկացված Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությանը մասնակցած բյուրեղավանցի Սյուզաննա Կիրակոսյանը 48 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի Հանրապետության սամբոյի չեմպիոն։ Մրցաշարի արդյունքում Սյուզաննա Կիրակոսյանը ընդգրկվելու է Հայաստանի պատանեկան հավաքականում և ապրիլի 9-13-ը Հայաստանը ներկայացնելու է Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Նշենք, որ առաջնությանը մասնակցել են շուրջ 170 մարզիկ-մարզուհիներ ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից: Սյուզաննա

Պոլսի հայոց պատրիարքարանի հայտարարությունը թուրք զինծառայողների կորստի կապակցությամբ Իդլիբում. Ermenihaber.am

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին, ապա մասնավորապես նշվում. «Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում»: Պատրիարքությունը հայտարարության մեջ տոկունություն է մաղթել

Մշակութային հաստատությունները չեն փակվի. «Ա1+»

«Ա1+». Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկումից հետո որոշում է կայացրել առայժմ չփակել մշակութային հաստատությունները՝ թանգարանները, թատրոնները, համերգասրահները եւ այլն։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Նա նաև նշեց, որ իրավիճակին հետեւում են, առայժմ որոշել են չփակել, թողնել մարդկանց որոշմանը՝ այցելե՞լ մշակութային հաստատություններ, թե՞ ոչ։ Տիկին Խաչատուրյանը տեղեկացրեց նաեւ,

Էրդողանը Պուտինից կպահանջի կշեռքի նժարներից մեկի վրա դնել Հայաստան/Արցախը, իսկ մյուս վրա՝ Թուրքիան. Թուրքագետ

Մոսկվան ու Անկարան մի կողմից համագործակցում են, մյուս կողմից՝ մրցակցում։ Իդլիբ նահանգում ռուս–թուրքական հակամարտությունը կարո՞ղ է մեր տարածաշրջանում իրավիճակի սրացման հանգեցնել: Թուրքիան տարածաշրջանում ընդդեմ Ռուսաստանի, եթե գնա գործողությունների, Մոսկվայի պատասխանն ինչպիսի՞ն կլինի, «Առավոտը» հարցրեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանին: «Իհարկե դա կարող է հանգեցնել իրավիճակի սրացման, ինչը Թուրքիայի համար բանակցային նոր դաշտ կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թե՛

Երևան, որը պետք է քանդել. թե՞ ոչ. Իլյա Վառլամով. (Ֆոտոշարք)

Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վառլամովը շարունակում է իր բլոգում կիսվել Երևանից ստացած տպավորություններով: Բլոգերը կարծում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի առանձնահատկություններից մեկն էլ ինքնաշեն շինություններն են: «90-ականներին և 2000-ականներին այստեղ արել են այն, ինչ ուզել են: Միանգամայն նորմալ է եղել վերցնել հինգ հարկանի շենք և վրան ավելացնել ևս հինգ հարկ: Կամ վերցնել իննը հարկանի շենք

Կա՞ կորոնավիրուսովի կասկածելի դեպք Գյումրիում․ պարզաբանում ինֆեկցիոն հիվանդանոցից

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ տվյալ պահին (խոսքը 12․30 մասին է) կասկածելի դեպքեր չկան, թեև իրադրությունը ժամ առ ժամ կարող է փոխվել։ «Տեղամասային պոլիկլինիկաները իրազեկված են, եթե կասկածելի դեպք է լինում, այսինքն՝ եթե լինում են մարդիկ, որոնք եկել են անբարենպաստ երկրներից կամ ունեցել են կոնտակտ

Կառավարության բոլոր որոշումները բազմակողմանիորեն քննարկվում են կառավարության բոլոր օղակներում. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հասկանալի պատճառներով չկարողացա մասնակցել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը` նվիրված մեր ենթակայությամբ գործող երկու պետական ծառայությունների ինտեգրմանը, սակայն հարկ եմ համարում հանրության հետ կիսվել հանձնաժողովի նախագահի հարցմանը` ի պատասխան գրված նամակը, քանի որ մամուլում նկատեցի, որ այն մեկնաբանվում է, որպես «անհիմն»

Լուսաղբյուր գյուղի բնակիչը գնացքի տակ է ընկել

Մարտի 2-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական

Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են

Մարտի 1-ին` Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը: Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։ Մասնավորապես, որոշ լրատվականներ գրեցին, թե ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում

Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով

Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման

Էդուարդ Աղաջանյանին է ներկայացվել կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և

Փետրվարի 24-ից մարտի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 106 վարորդ

Փետրվարի 24-ից մարտի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 216 մեքենա, որոնցից 31-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված

Աննա Հակոբյանն ու Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին: Ջերմ մթնոլորտում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է իր ծավալած գործունեության, մասնավորապես Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող արաբ կին գործարարների խորհրդի

Ռուստամ Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ

«Ոչ բոլոր դիվանագետների աշխատանքն է տեսանելի… մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական և ընտանեկան նվիրումը, մտքի և ուժերի ներդրումը». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը դիվանագետի օրվա առթիվ Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, առաջին հերթին մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը: Տարեց տարի ընդլայնվող մեր դիվանագիտական ընտանիքն այսօր նշում է իր

Շիրակի մարզպետը շրջել է խոշոր առևտրային ցանցերում․ ի՞նչ տրամադրություն է տիրում մարզում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր եղել  է մարզի խոշոր առևտրային կենտրոններում, ուսումնասիրել, թե  ինչ է կատարվում․ արդյոք իրականում ժողովրդի մոտ խուճապային տրամադրություն է՝ կապված կորոնավիրուսի մասին տեղեկատվության հետ։ Շիրակի մարզպետը մեզ հետ զրույցում ասաց, որ  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում ՝սկսած բժշկական անձնակազմի վերապատրաստումից մինչև ռիսկային գոտիներից Շիրակի մարզ

Հայաստանը մի շարք պարենային ապրանքներով ինքնաբավ է. խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա

Վերջին օրերին տեղեկություն է շրջանառվում, որ քաղաքացիների մի մասը խուճապահար մեծ քանակով պարենային ապրանք է գնում խանութներից։ Պատճառը, հավանաբար, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ խուճապի չմատնվել և մեծաքանակ գնումներ չկատարել, քանի որ երկրում պարենային ապրանքների և, առհասարակ, որևէ ապրանքի պակասություն

Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը

Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում տեղի

Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

Պատճառը՝ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելն է

Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու կասկածանքով

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կորոնավիրուսի կասկածով արված 9 թեստերի պատասխանները ստացվել են. Փաշինյան

Նրանք ջերմություն չունեն, հիվանդ չեն: Դա շատ լավ է: Քայլ-քայլ պետք է առաջ շարժվենք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված  համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031