Օրվա լրահոսը

Անձնական կյանքում դժբախտ, բայց շատ կանանց սիրելի Օմար Շարիֆը

Կամ՝ մի ճակատագրական համբույրի պատմություն Օմար Շարիֆը միանգամից հռչակվեց Դեւիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմից հետո, որը եգիպտացի դերասանի համար ճանապարհ հարթեց դեպի մեծ կինո: Հետագայում Շարիֆն ամեն ինչ ուներ` փառք, հարստություն, հարգանք, սակայն անձնական կյանքը չստացվեց, քանի որ արաբ դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ ամուսնությունը, հանուն որի ինքն իսլամ ընդունեց, նրան այդպես էլ երջանիկ

Երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել. «Հրապարակ»

2020-ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել: Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաեւ դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թեւը։ Երեկ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, թե

Մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում. Արսեն Թորոսյան

Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ:

«Իշխանությունը խոստումը չի կատարում, որովհետեւ ժողովուրդն իրեն կների, որովհետեւ ինքը բարի թագավոր է». Սամսոնյան

Գուցե դատավորներն այլեւս չզանգեն իշխանությանը, բայց եթե այս փաթեթն այսպես ընդունվի, դրա անհրաժեշտությունը չի էլ լինի

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից։ ՀՔԾ-ի պնդմամբ՝ Զախարյանը և Լալայանցը կատարել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների») նախատեսված

«25-ամյա դատավորների փորձի բացակայությունը փորձանքի բացակայություն է լինելու». «Իմ քայլի» պատգամավոր

Շատ ուրախ եմ տարիքային շեմն իջեցնելու առթիվ, որովհետեւ երիտասարդները մեծ ներուժ ունեն եւ պետք է մասնակցեն որոշումների կայացմանը

Քանդակագործը հիշում է, որ մի ժամանակ էլ փորձել են Արաբկիրի այգում Պետրոս Առաջինի արձանը դնել. «Հրապարակ»

«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում նախօրեին տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջինի կիսանդրին։ Հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է միավորման հրամանատարությունը։ Գաղափարի հեղինակ Միխայիլ Սերդյուկովի խոսքով, նախագիծն իրականացվում է մեկ նպատակով՝ վերականգնել ռուս ժողովրդի հայրենասիրական ոգին։ Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նկատում է՝ վերջին ժամանակներում նմանատիպ շատ դեպքերի ենք ականատես լինում. «Օրինակ՝

Կրթության ու հայրենի եզերքի նվիրյալը

Մահացել է Հյուսիսային համալսարանի հիմնադիր-ռեկտոր Բորիս Մակիչյանը Վերջին անգամ նրան տեսա օրեր առաջ։ Ինչպես սովորաբար է լինում, նրա հետ զրույցը սկսվում էր կրթության խնդիրներից՝ ավարտվում հայրենի Լոռիով, այնտեղ ապրող մարդկանցով, իր ծննդավայրով՝ Օձունով։ Ծնվել էր այդ գեղատեսիլ վայրում: Հայրը զոհվեց Մեծ հայրենականի ռազմաճակատում։ Մարուսյա մայրիկը միայնակ մեծացրեց որդուն, կրթության տվեց։ Իսկ երախտապարտ որդին անցավ կյանքի

«25 տարեկան դատավորը կարող է Լոնդոնում սովորած լինել, բայց կենսափորձ պետք է ունենա». Գեւորգ Պետրոսյան

Պատկերացնո՞ւմ եք՝ 25 տարեկանը, որն ընտանիք չի կազմել, պետք է քննի որեւէ ընտանիքի ամուսնալուծության կամ երեխաներին այս կամ այն ծնողին տրամադրելու գործը

Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները համագործակցել են ԱԱԾ-ի հետ. «Ժողովուրդ»

Ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բաց ռեժիմ է դուրս եկել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը

«Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք». Վիտալի Բալասանյան

«Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»:

ՈւԵՖԱ Ազգերի Լիգա. Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը

Մարտի 3-ին` Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը. Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան, Սեպտեմբերի 5, 17:00 Տուր 2. Հայաստան – Էստոնիա, Սեպտեմբերի 8, 20:00

«25-ամյա դատավորն ինչպե՞ս է քննելու ապօրինի ծագման գույքի վարույթը, եթե դա անգամ փորձառու դատավորի համար է դժվար». պատգամավոր

Համաձայնեք, որ քիչ աշխատանքային փորձ ունեցող դատավորը չի կարող իրականացնել ապացույցների բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրություն

Թուրքիայի կոնկրետ քաղաքացիներ բիզնես հետաքրքրություն ունեն մեր երկրում. օտարերկրացիների այցերի քանակը Հայաստան

Մուտքերի ամենամեծ քանակը բաժին է ընկնում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն նրանց, որ զբոսաշրջության կամ որևէ գործնական նպատակով դուրս են եկել երկրից, ապա վերադարձել: Վերադարձ-մուտքերի քանակը 938 հազար 615 է:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը փոխվել է

Երեկ գրել էինք, որ մեր տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղաշարժեր են լինելու։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամաններն արդեն հրապարակված են ու քրեակատարողական ծառայության կայքէջում փոփոխությունները կան։ Ի դեպ, ըստ կայքի, փոխվել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը: Վահան Մարգարյանի փոխարեն՝ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է փոխգնդապետ Արտակ Սարգսյանի վրա։ Վերջինս, աշխատում էր «Արմավիր» ՔԿՀ-ում՝

Լավագույն թիմի համար նախատեսված գավաթը՝ Լոռու մարզը ներկայացնող սամբիստներին

2020թ. մարտի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ի «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվեց Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ շուրջ 170 մարզիկ-մարզուհու՝  ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից, ովքեր  մրցանակային տեղեր էին զբաղեցրել նախընտրական մրցաշարերում և հանրապետության առաջնությունում պիտի փորձեին բարձր պահել իրենց մարզի կամ քաղաքի պատիվը: Նշենք, որ դա լավագույնս հաջողվեց Լոռվա մարզը ներկայացնող սամբիստներին, ովքեր տղաների 10 քաշային կարգից 5-ում

Հայաստանում քաղաքական ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա՝ Freedom House. «Ամերիկայի ձայն»

Ըստ զեկույցի, Ղարաբաղն առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝

Հրազդանում դանակի 10 հարվածով սպանել են 81-ամյա կնոջը. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կորոնավիրուսի պատճառով որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը. Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթների հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը: Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել

Որտե՞ղ է «բաստիոնը»

Ակնհայտ է, որ կորոնավիրուսը չի խանգարի հանրաքվեի անցկացմանը: Շարունակում եմ պնդել, որ իշխանությունն այդ հանրաքվեում կգրանցի համոզիչ, անվիճելի եւ միանգամայն օրինական հաղթանակ: Հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է, նրա անվերապահ հեղինակությունը հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի ճնշող մեծամասնության շրջանում: Եթե վարչապետն ասի, որ կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում, շատերն անտարակույս կհավատան դրան: Փաշինյանի

ԱՍԵԿՈՍԵ

Մեր պետության ներսում սկսվեց ռեպրեսիաների մի նոր ալիք: 37 թիվը ղալաթ է արել: Էհ, բռնեք, բոլորիս բռնեք, փակեք, հետո՞… Իբր գործ ե՞ք գտել… ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Արման Թաթոյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ստրասբուրգում կարևոր հանդիպում ունեցա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Քննարկեցինք մեր վերջին հանդիպումից ի վեր կուտակված հարցերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկված հարցերից են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող

Անկարայի մերձակայքում գտնվող հին հայկական գյուղի մնացորդները

 Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ճանապարհորդության և պատմության սիրահար 24-ամյա թուրք Արգուն Քոնուքը վերջերս հոդված է հրապարակել Անկարայի մերձակայքում գտնվող Սթանոզ հայկական գյուղի մասին: Քոնուքը պատմել է, որ Սթանոզը «երբեմնի բարգավաճ հայկական գյուղ էր Օսմանյան ժամանակաշրջանում, բայց այժմ ավերակներից ու գերեզմանաքարերից բացի ոչինչ չի մնացել․․․․ Հին հայկական ձեռագրերը վկայում են, որ

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա․ Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ: Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2020 թվականի սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Ինքնաբացարկ, դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրում

ԿԸՀ ս.թ. մարտի 3-ի հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված «Անկախության Սերունդ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Լևոնի Ասրյանի ինքնաբացարկի մասին դիմումը (նիստին ներկա թեկնածուն հաստատել է իր դիմումը) և ԱՀ ընտրական օրենսգրքի 113-րդ  հոդվածի և 116-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխան,

Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը

ՈՐՈՇՈՒՄ 2 Մարտի 2020, 233 – Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության

«Փաստորեն ՍԴ լիազորությունները չեն յուրացվել, բա էն ի՞նչ էր ասում…». Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջապես: Դատախազությունը վերջապես հաստատեց ինձ վերաբերվող քրեական գործի փոփոխված մեղադրականը (իբր թե պաշտոնեական լիազորությունները չարաշահել և պաշտոնեական կեղծիք ենք կատարել) և գործն ուղարկեց դատարան: Շատ թեժ գարուն է լինելու: Հ.Գ. փաստորեն ՍԴ լիազորությունները չեն յուրացվել, բա էն ի՞նչ էր ասում…»:

««Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել մեզ». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ. Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների

Գախարիան Փաշինյանին հովվաշուն է նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031