Օրվա լրահոսը
Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը՝ նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն
Դեկտեմբերի 28-ին, ականավոր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը՝ նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն։ Երդում են տվել և ՀՅԴ շարքերին են միացել մեկ տասնյակ երիտասարդ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիա Սարգսյան
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար: «Իշխանության» տեղեկություններով՝ Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների
Հայաստան-Իրան՝ դեպի ռազմավարական գործընկերություն. դեսպանությունն ամփոփել է տարին
2025 թվականը լի էր բովանդակային աշխատանքով, նոր նախաձեռնություններով և գործընկերային կապերի խորացմամբ։ ✅ Տարին նշանավորվեց բարձրաստիճան մի շարք փոխայցերով, շուրջ երկու տասնյակ ստորագրված փաստաթղթերով և բազմաբնույթ միջոցառումներով։ 📌 Հայաստան–Իրան․ դեպի ռազմավարական գործընկերություն: Իրանում ՀՀ դեսպանություն
Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Սարավան-«Ջանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի
Բաքվում ներկայացրել են «Արևմտյան Ադրբեջանի» հանրագիտարանը
«Ազատություն». Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։ «Հատուկ կայք է ստեղծվել, որի ութ բաժինները տեղեկատվություն են ներառում «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Անդրադարձ կա քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությանը», – տեղեկացնում է АPA գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ճանապարհներին սպասվում է մերկասառույց
‼️ՆԱԽԱԶԳՈւՇԱՑՈւՄ‼️ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
29-ը դեկտեմբերի, 2025թ., Երևան․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ․ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ․ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։
«Երկու ամսում՝ հազարավոր մանկական ժպիտներ ամբողջ Հայաստանից». Տաթևիկ Կարապետյանը պատմել է Tashir Arena-ի սոցիալական առաքելության մասին
Տարվա արդյունքները․ Տաթևիկ Կարապետյանը պատմել է Tashir Arena-ի սոցիալական առաքելության մասին Նոր տարվա նախաշեմին Տաթևիկ Կարապետյանը ներկայացրել է Tashir Arena-ի գործունեության առաջին երկու ամիսների արդյունքները՝ մի տարածք, որը հենց առաջին օրերից դարձավ ոչ միայն ժամանակակից բազմաֆունկցիոնալ հարթակ, այլև վայր, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական պատասխանատվությանը և երեխաներին աջակցությանը։ «Երկու ամսում՝ հազարավոր մանկական ժպիտներ ամբողջ
Միքայել սրբազանին 10 առավելագույնից տվել են 7,2 միավոր, Փաշինյանին՝ 4,7. GALLUP International Association-ի հարցումը
Վեհափառին հարցման մասնակիցները տվել են 5,7 միավոր, Բագրատ սրբազանին՝ 4,5
Վեհափառ Հայրապետն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել սրբազանին
Վեհափառ Հայրապետն այսօր այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Միքայել Սրբազանի վիճակը բավարար է գնահատվում, նա շարունակում է հետվիրահատական բուժումը։
Հայ Առաքելական եկեղեցուն վստահում է 71,4%-ը, իշխանություններին՝ 38,6%-ը
25,5%-ը պետական կառույցների նկատմամբ անվստահությունն է նշել որպես հանրային համերաշխության խոչընդոտ
Դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունը
Դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում վարչապետի մասնակցությամբ պատարագի եկած Գառնիի համայնքապետարանի աշխատակից, Փաշինյանի աջակից Էդվարդ Ստեփանյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարությունը։ Ստեփանյանը, հիշեցնենք, խոսելով Վեհափառ Հայրապետի մասին, հայտարարել էր, թե «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։ Դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ ուսումնասիրություն է իրականացվում։ Եթե դատախազությունը պարզի, որ հանցակազմ կա, գործը կուղարկվի
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։ Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Դավիթ Անդրանիկի Գասպարյանը: Շիրակի մարզի Արթիկ համայնքն ընգրկող թիվ
Ըստ 62,7%-ի քաղաքական իրավիճակը լարված է. GALLUP International Association-ի հարցումները
Հարցվածների 34,7%-ը կարծում է, որ մարդիկ վախենում են կարծիք հայտնել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
❄️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 29-հունվարի 3-ը Երևանում դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։
37,1 %-ը մտահոգված է անվտանգային խնդիրներով, ըստ 56,8%-ի Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում. GALLUP International Association-ի հարցումները
Ըստ 32%-ի, Հայաստանում վերջին ամիսներին անտարբերություն եւ ապատիա է տիրում
Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն. Նարեկ Կարապետյան
Բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»: «Իրևանի», «ադրբեջանական» «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:
Սպասվում է նորմայից տաք եւ բավարար տեղումներով հունվար. Գագիկ Սուրենյան
Երեւանում նվազագույն ջերմաստիճանը հունվարի առաջին տասնօրյակում կանխատեսվում է մինուս 15-ից մինուս 17 աստիճան
2025թ․-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում․ ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի Ամանորի ուղերձը Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։ 2025թ․-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր
Արման Ծառուկյան. «Հաղթողը որոշվում է միայն վերջում, եւ ես գնալու եմ մինչեւ վերջ»
Դեկտեմբերի 30-ին Երեւանում առաջին անգամ կայանալու են մերկ ձեռքերով եւ գրեփլինգի կանոններով մենամարտեր։ UFC եւ HYPE FS մրցաշարերի ուժեղագույն ներկայացուցիչները «Tashir Arena»-ում հանդիպեցին միմյանց, լրատվամիջոցների եւ մարզասերների հետ։ Նրանք խոսեցին իրենց պատրաստվածության, մրցակիցների, մենամարտերից ակնկալիքների մասին եւ պատասխանեցին մարզասերների հարցերին, որից հետո կայացավ ավանդական «հայացքների մենամարտը»։ Մրցաշարի գլխավոր դիմակայությունը լինելու է գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյանի
Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։ Ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը և ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝
Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին բախված մեքենայի վարորդը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էր․ Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ
Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2025 թ.-ի դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17-00։ 2026 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին: Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք
Աբովյանի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա՝ 916,6 քմ և 598 քմ մակերեսներով երկու հողամասերը, որի
Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողը բռնություն է գործադրել անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողը բռնություն է գործադրել անձի նկատմամբ: Մասնավորապես՝ 2023 թվականի հուլիսի 1-ին Պ․Հ․-ն խուլիգանություն կատարելու
Մետրոյի կայարաններ կառուցելու մասնագիտական վերահսկողության լայն փորձ Հայաստանում չկա. Տիգրան Ավինյան
Հաջորդ տարի հայտարարվելու է կառուցման մրցույթ
Դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար․ Նարեկ Սարգսյան
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել
Բախվել են ավտոմեքենաներ․ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Դեկտեմբերի 29-ին, ժամը 07։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Երկու տուժած հոսպիտալացվել է
Մինչեւ հանրային գործունեությունը՝ բիզնեսով ենք զբաղվել. Ավինյանը պարզաբանեց՝ ոնց է հարստացել
Այդ հարցի պատասխանը թափանցիկորեն արտացոլված է հայտարարագրում
Կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն դեմենցիա ունեցող անձանց նկատմամբ
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են: Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն: Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար: Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման

















































