Օրվա լրահոսը
ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ
Հոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:
Ստամբուլի Մխիթարյան վարժարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
50 հոգանոց պոլսահայ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին և անմար կրակի մոտ տերունական աղոթքով ավարտել հարգանքի տուրքը։
Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»
«Մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք ջերմ, ընկերական հարաբերություններ, հիմա մեր ընկերությունը չի շարունակվում»․ Հայկ Սարգսյան
Լրագրողները փաստեցին՝ ԱԺ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցիք, թե փակ նիստում ձեզ ասել են՝ վարչապետ ես բերում մեզ վրա, և հետաքրքրվեցին՝ ովքե՞ր էին ասողները, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ինչ եղել է փակ նիստում, թող մնա փակ նիստում։ Պետք էր ասել, որ նման վերնագրերի տեղիք չտար, որ մարդիկ չասեին՝ Հայկ Սարգսյանը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինտրիգներ սարքեին»։
Վարչապետը 10 հոգու ուղեկցությամբ, առանց հատուկ հագուստի, գլխաբաց մտնում է խոհանոց, առանց ձեռնոցների ձեռք տալիս կաթսաներին ու նրան չեն ասում, որ էդպես չի կարելի. Հակոբ Կարապետյան
«Հայաստանում նշաձողը պետք է բարձրացնել: Էս փնթի վիճակն ու էս վոժդիզմը մեզ չի սազում»
Թմրամիջոցների տարածումը վերջին շրջանում հասել է ահագնացող տեմպերի՝ սպառնալով ազգային անվտանգությանը. Մեսրոպ Առաքելյան
Այս չարիքի դեմ պայքարը պետք է դառնա պետական ռազմավարություն։
Ապազգայնացման «Քարտեզ»-ը. Մտորումներ «Իրական Հայաստան» գաղափարախոսության մասին
Այս քաղաքականությունն առավել չարագուշակ է դարձնում հետևյալը, որ այն ո՛չ թե սոսկ կարճաժամկետ մարտավարական քայլ է՝ ուղղված պետության գոյատևման ապահովմանը՝ ինչպես հաճախ ներկայացվում է հայկական քաղաքական խոսույթում, այլ հայ ազգի հավաքական հիշողությունն ու գիտակցությունը արմատապես և անդառնալիորեն վերափոխելու և ապազգայնացնելու փորձ։
Քարտեզներում նշված հայկական տեղանունները «զայրացրել են» Ալիևին. «Գեղարդ»
Որը բացահայտորեն հրահանգում է ջնջել հայկական անվանումները, կեղծել պատմությունը։
«Տեղյակ չեմ՝ որ զինվորը երբ է լողանում, բայց մենք չլողացած զինվոր չունենք»․ Արման Սարգսյան
Հարցին՝ հերքո՞ւմ եք, որ օկուպացված ՀՀ տարածքներում Ադրբեջանը հաստատվում է, ենթակառուցվածքներ դնում, ի պատասխան Արման Սարգսյանը հորդորեց հետևել և հիմք ընդունել ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանումները․ «Դա հիմք ընդունեք, ոչ թե սիրողական հայտարարությունները»։ Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր և քարտեզներ են հրապարակվում, ՊՆ փոխնախարարն արձագանքեց․ «Քարտեզներ բոլորս էլ կարող ենք ունենալ՝ իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ»։
Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար. Վարդան Օսկանյան
Փաշինյանի իշխանության տարիներին տասնապատիկ մեծացած տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հարաբերությունների լարման դեպքում հարվածելու է յուրաքանչյուր հայաստանցու։
Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ հատուկ Mastercard World քարտապանների համար
20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։
Վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ճանապարհը շարունակում է մնալ իշխանափոխության հասնելու գործընթացների օրակարգում․ ՀՀԿ
44-օրյա աղետալի պատերազմը պատահականություն չէր, այլ ՀՀ գործող կառավարիչների՝ հակապետական և արկածախնդիր կառավարման, արտաքին վտանգների և սպառնալիքների թերագնահատման, «խաղաղություն ամեն գնով» կեղծ օրակարգի առաջմղման, բանակցային դիրքերի հետևողական թուլացման ու պետական բարձր մակարդակով անպատասխանատու քաղաքականություն վարելու անխուսափելի հետևանք:
Ռուսական կողմի գլխավոր սխալն էլ հենց դա էր՝ հայ ժողովրդին պարզ ու ուղիղ չի ասվել, որ մեր իշխանությունները մեզ խաբում են. Մարուքյան
Այս խոսակցությունը տարվել է օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Տարբեր ձևակերպումներով այն մշտապես շրջանառվել է, սակայն երբեք հրապարակայնորեն չի ներկայացվել հայ ժողովրդին։
Սևանա լճի մակարդակը մարտի 30-ից ապրիլի 5-ը բարձրացել է 1 սմ-ով. անցյալ տարվա ցուցանիշից ցածր է 12 սմ-ով
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 2.661 մլն.մ³,
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը վանդալիզմի է ենթարկվել. Monument Watch
Ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը
Իրանի անցումը՝ ենթակառուցվածքների ոչնչացման վախի շեմից այն կողմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներն ու մեխանիզմները Հորմուզի նեղուցի վերաբացման համար սահմանափակումների են բախվել։ Սա նշանակում է, որ ռազմական քարտը, և նույնիսկ Իրանի հարցը ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի ներքո դնելու հնարավորությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այլևս այնքան վախեցնող չէ Իրանի որոշում կայացնողների համար, և նախկին արդյունավետությունն ու ահաբեկիչ ազդեցությունը չունի։ Ֆրանսիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի
Փաշինյանի արածի ինչը ձեզ դուր չի գալիս. Թաթոյանը Վարդենիկի բնակչին պատմեց Փաշինյանի լարած թակարդի մասին
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները Վարդենիկում հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ:
Ստեփանակերտը՝ ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում. Monument Watch
Ադրբեջանը, որպես պետություն, պարտավոր է ճանաչել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը:
Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին
«Մեր քրիստոնյա քաղաքացիների հետ դարեր շարունակ ապրել ենք նույն երկնակամարի տակ». Էրդողան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային «զոռ տալ»․ Անդրանիկ Քոչարյան
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարող են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նրանք իրավասու չեն այդ զեկույցին ծանոթանալու ու նշեց․ «Զեկույցը տվել է եզրակացություն, թե մեր պարտությունը որտեղ պետք է փնտրենք, որտեղ ենք թերացել»։
«Միայն մտահոգություն հայտնելը բավարար չէ». Իրանն անգործության մեջ է մեղադրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը
ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անգործությունը «սնուցում է ագրեսիան» միջուկային օբյեկտների դեմ, ինչպիսին է Բուշերի ատոմային էլեկտրակայանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։ Էսլամին նշել է, որ Իրանի միակ գործող
«Մեր զորքը շաբաթը մեկ է լողանում, դե թող ՊՆ ղեկավար կազմում էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ՝ կարո՞ղ են»․ Հայկ Սարգսյան
Նա ներկայացրեց, որ Անդրանիկ Քոչարյանը, փաստացի դեմ գնալով վարչապետին, իր սեփական հավակնությունների պատճառով տապալել է նախագիծը։
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը
«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, եւ այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է»:
Մեկի հերը բանակից ազատելու փողը ճարում է, մյուսինը՝ ոչ․ նախագիծը հակասահմանադրական է․ Գեղամ Մանուկյան
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ անընդունելի է խոսել զինված ուժերում պարտադիր զինծառայությունից գումարով ազատվելու մասին։
Լուկաշենկո. ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում
«Հայաստանը դժվարին իրավիճակում է այս առումով, հատկապես ընտրությունների շրջանում», – նշել է Բելառուսի նախագահը:
89 տարի անց էլ բացահայտված չէ «Կարմինա Բուրանայի» առեղծվածը
Աշխարհում 1937 թ. պրեմիերայից հետո մինչ օրս ամենաշատը կատարվող Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» սիմֆոնիկ կանտատի առաջին հնչյուններից հանդիսատեսին համակում է տագնապալի, կտրուկ մեղեդին, լարվածությունն աճում է… «O Fortuna» խմբերգային կոմպոզիցիան, որը եզրափակում է կանտատը, թվում է դիվային երաժշտություն, որի օգնությամբ, մասնագետների բնորոշմամբ, կարելի է առնվազն սատանային կանչել, բայց՝ ոչ. միջնադարյան երգերի բովանդակությունը ոչ մի կապ
Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր վախերն ու քաղաքական ցնցումները թափելու դպրոցականի վրա. հայտարարություն
«18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում»
«Ո՞նց չեմ կարող արձագանքել, ես չեմ մերժել, դուք եք մերժել»․ վեճ՝ Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջեւ
Հայկ Սարգսյանի շրջանառած նախագիծը՝ վճարել զինծառայությունից ազատվելու համար, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց։
Պատերազմը աւեր կը գործէ տարածաշրջանէն ներս: Հայ համայնքները ենթակայ են պատերազմի ահաւոր հետեւանքներուն. Արամ Ա
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՕՆԱԽՄԲԵՑ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնը հայրապետական Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշուեցաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 5 Ապրիլ 2026-ին։ Պատարագեց եւ մեր ժողովուրդի զաւակներուն հայրապետական իր պատգամը յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.


















































