Օրվա լրահոսը
Անվտանգությունը՝ որպես ընտրություն․ տարածաշրջանը կանգնած է ռազմավարական շրջադարձի առաջ
Վերջին իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին մի իրողություն, որը տարածաշրջանի երկրներն այլևս չեն կարող անտեսել․ այսօրվա միջազգային համակարգում անվտանգությունն ինքնաբերաբար չի երաշխավորվում, այն ձևավորվում է քաղաքական հավասարակշռությունների և ուժային հարաբերությունների միջոցով։ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի նկատմամբ, անկախ դրանց գնահատականներից, միայն մեկ պետության հետ կապված խնդիր չեն։ Դրանք ազդակ են ամբողջ տարածաշրջանին՝ Հարավային Կովկասից մինչև
Առաջարկվում է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ ներդնել
«Ապագայի համար ունենում ենք մրցակցային միջավայր Ներքին գործերի նախարարությունում»
«Ասում եմ՝ զինծառայողների թիվը նվազում է, դեմը չենք առնում, իմ առաջարկները մերժում են կեղծ հայրենասիրական կենացներով»․ կրկին քննարկվում է Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու նախագիծը»
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ԱԺ փորձագիտական, իրավական վարչությունում տրվել է բավականին ծավալուն եզրակացություն, որտեղ նախագծի շատ դրույթների հակասահմանադրական լինելն է հիմնավորվում։ Այնուհետև վստահեցրեց՝ «փողով բանակից ազատվել չի կարող լինել»։
Որ ընտանիքները կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրի շահառու
Ամուսինները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, գրանցված ամուսնություն, առնվազն 1 անչափահաս երեխա
Վարորդներին հանգիստ թողեք, առանց այդ էլ ծանր ու նյարդային աշխատանք են կատարում. Երեւանի ավագանու անդամ
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Ավագյանի ՖԲ գրառումը. Այսօր գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանը ըստ էության հրահանգեց, որ տրանսպորտի վարորդներին ներգրավեն ուղեվարձի հավաքագրման գործում։ Այլ կերպ ասած` վերադառնան օրերը, երբ վարոդները կոնֆլիկտի մեջ էին մտնում չվճարող ուղևորների հետ։ Ավելին, անթույլատրելի ակնարկ արեց` հիշեցնելով, որ վճարվում են ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ համար։ Այսինքն, փորձելու են այս վճարը որպես
Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով
Reuters. Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով: Անցյալ տարվա ամռանից ի վեր, ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի պաշտոնում Մաջիդ Խադեմին փոխարինում էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետևանքով զոհված Մոհամմադ Քազեմիին։
«Փաշինյանը փորձում է սիրաշահելով հասնել նրան, որ Ռուսաստանը հրաժարվի երկաթուղու կոնսեսիոն կառավարումից»
«Ակնհայտ է, որ այս ընտրություններում շատ մեծ խաղադրույք է կատարել Մոսկվան»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։ Ըստ քաղաքագետի՝ այդ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ցանկալի կլիներ, որ պրոռուսական քաղաքական գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին, նրանցից
Սերտիֆիկատով տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի. Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են արցախցիների հետ
Սոցիալական խնդիրները, ինչպես և մյուս մարզերում, նույնն են՝ համակարգային և փաստացի անլուծելի.
Կգործարկի YES Parking բջջային հավելվածը. Սուրեն Գրիգորյան
Հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան վճարել ավտոկայանատեղիների համար
Ալիևը պետական այցով ժամանել է Վրաստան
Ալիևը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
Սոցցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարանների, թե ինչպես է Երեւանի կանաչ ֆոնդը վերանում. Տիգրան Ավինյանը հեգնեց
Չնայած վերջին տարիներին կանաչ ֆոնդը մոտավորապես 21000 ծառով եւ 60 000 քմ տարածքով ավելացել է
Հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց. ոստիկանության Արմավիրի վարչության բացահայտումները
ՆԳՆ ոստիկանության պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։ Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 16-ին, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ
Ռազմավարական հայը․ ամեն ինչ մեզնից է կախված. Մաս 1
Աշխարհի կարգ ու կանոնի տրամաբանությամբ հայերը կառուցում էին ժողովրդավարություն։ 2020–2023 թթ․ այդ շրջանն ավարտվեց։ Հայերիս իրավունքների և անվտանգության պաշտպանությունը սերտաճել էր ժողովրդավարության տարածման հետ։ Սակայն 2023թ․ ժողովրդավար աշխարհն ընդունեց, որ Երկիր մոլորակի վրա գտնվող 12 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով ժողովրդավար տարածքը՝ Արցախը, կարող է անցնել բռնապետական երկրի՝ Ադրբեջանի տիրապետության տակ։ Ոչ միայն ընդունեց, այլև ողջունեց,
«Ժառանգություն»-ն իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Նարեկ Կարապետյան
Քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ
Տուգանել անբարեխիղճ կառուցապատողներին, քանդել ապօրինի ավտոտնակները. Տիգրան Ավինյանի հրահանգը ենթականերին
Ավագանու պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պետք է պատշաճ կերպով տուգանվեն
Իրանի խորհրդարանի նախագահ. Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել իրանահայ նահատակ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը
Իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չտարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը։
ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը. Axios
Առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման շուրջ:
Վարորդների մեղքը չէ, ձեր դրվածքն է, որն անընդունելի է. Ավինյանը զայրացավ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի վրա
Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ձեր ֆինանսական հաշվարկները
Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը մահացել է
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։
Վստահ եմ, որ Դավիթն առավոտից մտքերով Արցախում է՝ լավ օրերի հիշողություններով ու անցած կյանքով․ Տիգրան Աբրահամյան
Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է:
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ․ Կողմերն ընդգծել են «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ և անօրինական հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը
Նախարարները հանդես են եկել այնպիսի գործողությունների դեմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, որոնք կարող են խաթարել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորությունները։
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ ձևավորվող գործընթացը դուրս է գալիս սովորական նախընտրական համագործակցության շրջանակներից և վերածվում է լայն քաղաքական կոնսոլիդացիայի փորձի
Ըստ քաղաքական դիտորդների՝ այս գործընթացը կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրական արդյունքների ձևավորման հարցում՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր ձայների միավորումը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման իշխանափոխության հասնելու համար։
Իշխանութիւն մը, որ կը պատժէ իր երիտասարդութիւնը իր խղճի եւ հետաքրքրասիրութեան համար, կը քայքայէ իր օրինականութեան հիմքը․ Սևակ Յակոբեան
Բաց Նամակ Ձերբակալուած Հայ Աշակերտին՝ Դավիթ Մինասյանին, Իր Մայրիկին՝ Տիկ. Գայանե Մինասյանին և Ոչ Միայն Խորապէս կը յայտնեմ խորին մտահոգութիւնս, զայրոյթս եւ համերաշխութիւնս Դավիթ Մինասյանին հետ, որ աւագ դպրոցի աւարտական դասարանի աշակերտ մըն է, ով անարդարօրէն կալանքի ենթարկուեցաւ այսօր, բան մը, որ յստակօրէն քաղաքական դրդապատճառներ կը պարունակէ։ Այս ժամանակաշրջանին, երբ ան պէտք է իր ուսումնառութեան
Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը
Մոսկվայի սրտում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրն է, որի oծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականին։ Այսօր համալիրը միավորում է Ռուսաստանի հազարավոր հայերի՝ պահպանելով ազգային ինքնությունը և դառնալով հայկական համայնքի հոգևոր և մշակութային հենասյունը։ Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանում հնչած հայտարարությունները Ղարաբաղի հետ կապված
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունները Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապված, հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում և դրանից հետո ռուս պաշտոնյաները հրապարակային քննարկումների ժամանակ բարձրացրել են հարցեր, որոնք, ըստ Բաքվի, վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։
Այսօր երեկվա համեմատ Դավիթի ինքնազգացողությունն ավելի վատ էր․ փաստաբան
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Օրվա ընթացքում պարբերաբար այցելում ենք Դավիթին: Այսօր, երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում: Դավիթը լավ չէր… Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է…
Ալեքսեյ Օվերչուկ․ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ ավելի սերտանան, դա կարող է ազդեցություն ունենալ նաև ավիացիոն հաղորդակցության վրա, հաղորդում է ТАСС-ը «Քանի որ ներկայումս ավիացիոն հաղորդակցություն չկա Եվրոպական միության երկրների հետ, նշանակում է, որ մենք նույնպես ավիացիոն հաղորդակցություն չենք ունենա Հայաստանի հետ», ընդգծել է նա ռուսական Առաջին ալիքի եթերում։ Օվերչուկը
Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ
Հունիսի 7 -ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։ Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ։ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունը` իր պարտվողական և ուրացող քաղաքականությամբ, Հայաստանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Ապրիլի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանին
















































