Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար․ Նարեկ Սարգսյան

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել

Բախվել են ավտոմեքենաներ․ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Երկու տուժած հոսպիտալացվել է

Մինչեւ հանրային գործունեությունը՝ բիզնեսով ենք զբաղվել. Ավինյանը պարզաբանեց՝ ոնց է հարստացել

Այդ հարցի պատասխանը թափանցիկորեն արտացոլված է հայտարարագրում

Կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն դեմենցիա ունեցող անձանց նկատմամբ

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են: Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն: Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար: Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման

Ավագանիում հայտնվել են փողոցային բարքերով անձինք, որոնց հետ ստիպված ես նույն լեզվով խոսել. Տիգրան Ավինյան

Ես հաճույք չեմ ստանում նմանատիպ խոսույթից, բայց որոշ դեպքերում դա անփոխարինելի արձագանք է

Հայաստանին պետք է նոր հարկային ճարտարապետություն, որը խթանում է արտադրությունը, պարգևատրում է ներդրումը և ապահովում է սոցիալական արդարություն․ Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 9․ Հարկը պետք է խթանի զարգացումը, ոչ թե տուգանի արտադրությունը Հարկային համակարգը պարզապես բյուջե լցնելու մեխանիզմ չէ։ Այն տնտեսական մոդելի ձևավորմանը նպաստող գործիք է։ Հայաստանի գործող հարկային համակարգը կառուցված է հիմնականում սպառման և ներմուծման

2025-ը դժվարին, բայց մեծ ձեռքբերումներով տարի էր. Տիգրան Ավինյան

Տեղադրվել է 100 փողոցների անվանումների եւ շենքերի համարների ցուցակ, թվայնացվել՝ Երեւանի գլխավոր հատակագիծը

Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2.1 հա ընդհանուր մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ 2016 թվականի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9

Այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Մի կերպ ինձ տրամադրեցի, նայեցի Գառնիում երեկվա մատուցված պատարագանման արարողությունից որոշ կադրեր: Կաթողիկոսի անվան զեղչման մասին շատ է գրվել ու խոսվել: Նորություն չկար: Սակայն այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով: Նախ, սարկավագ/դպիրները Թեմի առաջնորդի ու մեկ այլ արքեպիսկոպոսի ներկայությամբ չաղոթեցին Հայրապետի համար, ինչը մեր

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Բռնկվել են «Գարաժ մոլի» էլեկտրալարերը․ հրդեհը մարվել է․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։ Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ

Ո՞վ է թալանողը․ նա, ով նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացավ․ Շիրազ Մանուկյանց

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցն ասում է․ «Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են ձեզ, ձեր գրպանները և միշտ են թալանել»․ ո՞վ էր այս տողերի հեղինակը՝ նա, ով 2018 թ․-ին ամենաբարձրն էր խոսում սրա մասին, 2021 թ․-ն էլ եկավ ու ասաց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, ոչինչ չեն

Աբովյան-Չարենցավան, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար»

Մենք կընտրենք 100 լավագույն ուսանողների Հայաստանի 10 մարզից և կտրամադրենք նրանց մեկ տարվա ուսման վարձը. Գոհար Ղումաշյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն Հայաստանի բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։ Մենք կընտրենք 100 լավագույն ուսանողների Հայաստանի 10 մարզից և կտրամադրենք նրանց մեկ տարվա ուսման վարձը որպես պարգևատրում։ Հետևեք իմ և Սարգիսի Սարգիս Կարապետյանի էջերին, որպեսզի բաց չթողնեք հայտադիմումների ընդունման մեկնարկը:

Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հրապարակվել է զորակոչի ընթացքում անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ուղեցույց

Ուղեցույցում ներկայացված են զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, ինչպես նաև պահեստազորում հաշվառված անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմները։

«Մեր ձևով»․ Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը

Հայաստանի` 2025 թվականի նոր ուժը։ Միացի՛ր մեզ: «ՄԵՐ ՁԵՎՈՎ»

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ Shamshyan.com

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում

Ամեն երեխա, ով այսօր ձնագնդի էր խաղում Գյումրիում կամ Կապանում, Վանաձորում կամ Երևանում, արժանի է մեծանալ այնպիսի երկրում, որտեղ կանոնները բոլորի համար նույնն են. Արման Թաթոյան

Կարևոր չէ՝ ով ես դու՝ նախարար, թե թոշակառու, օլիգարխ, թե հասարակ մարդ։ Օրենքը պետք է բոլորին նույն կերպ ծածկի։ Մաքուր։ Հավասար։ Առանց բացառությունների։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում տեղում

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքականապես մոտիվացված բոլոր գործողությունները

Հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցու ճնշման վերաբերյալ. Զոհերի խմբերի ներսում ինքնության ջնջման պատմական շարունակականությունը Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ շարունակվող պետական ճնշումների առնչությամբ, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալությունների և ահաբեկման, եկեղեցական հաստատությունների թիրախավորման, ինչպես նաև կրոնական ղեկավարությանը լռեցնելու նպատակով իրավական համակարգի օգտագործման կապակցությամբ։ Այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են

Տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է

Հանցավոր անգործություն․ 1000 բան կա, որ հարկավոր է փոխել ու կարգավորել այն երկրների փորձով, որտեղ ամենացածր մահացությունն է գրանցվում ճանապարներին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը, անդրադառնալով Երևանի-Գյումրի M1 միջպետական ճանապարհի՝ այսօրվա վիճակին, ֆեյսբուքում գրում է․ Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում, որը կարող է մարդկային կյանքեր արժենալ։ Երևան-Գյումրի M1 միջպետական ճանապարհն է՝ երեկ տեղացած ձյունից հետո։ Եթե Արագածոտնի մարզի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքեր տարվել ու տարվում էին, ապա Շիրակի մարզի ցուցանակից սկսած

ՀՀ դատավորների միությունը ցավակցել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին՝ հոր մահվան կապակցությամբ

Մահացել է Սահմանադրական Դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։

Ջնդոյի Էդոն վստահ է, որ իրեն ոչ միայն քրեական պատասխանատվության չեն ենթարկի, այլ կշոյեն գլուխը. Վահան Հովհաննիսյան

Հակառակը լինել չի կարող, այն, ինչ ասել է՝ թույլատրելի է, այնպես, ինչպես վարչապետի խոսքը քաղաքական հակառակորդներին շինելու մասին, պատգամավորի խոսքը ՄԻՊ թեկնածուի ականջները կտրելու մասին և այլն:

3 զոհերից մեկը կին է․ երկուսը՝ տղամարդ․ վիրավորներից մեկին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել են Երևան

Նրանցից երկուսի վիճակն էլ ծանր է, տուժածներից մեկը 46 տարեկան է, մյուսը՝ 24։

«Իրականից որ հերոս էր Պետոն: Ոչ երեխա ունի, ոչ մի բան չկա, պրծա՜վ…»

Ըստ ծառայողական բնութագրի, ՊԲ հատուկ նշանակության վաշտի հետախույզ-դիպուկահար, այնուհետև հրամանատար Պյոտր Սարգսյանը 2020 հոկտեմբերի 1-ին ղեկավարել ու 6 հոգանոց խմբով մարտի մեջ է մտել թշնամու գերակշիռ ուժերի դեմ: Դիրքը հետ գրավելուց հետո ձեռնամարտի մեջ է մտել թուրք զինվորի հետ, փորձելով գերեվարել, և զոհվել նռնակի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից:

Վթար Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կա երեք զոհ և երկու տուժած

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031