Օրվա լրահոսը

Երբ ժողովուրդը զատվում է չարից և վերադառնում լույսին, սկսվում է նրա նոր կյանքը․ Սերժ Սարգսյան

«Հարության տոնի մեծ Ավետիսը դարեր ի վեր մեզ հիշեցնում է մեկ ճշմարտություն՝ երբ ժողովուրդը զատվում է չարից և վերադառնում լույսին, սկսվում է նրա նոր կյանքը։ Եվ այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն Հայաստանի»։ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ 

Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության. Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով՝ պատմական կապերով և ՀՀ-ի ընտրած կուրսով պայմանավորված։ Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», – ասել

«Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի կողմից բարձրաձայնված մտահոգություններին». Սերգեյ Լավրով

«Կտեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան հարաբերությունները գործնականում»։

«Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ․ Shamshyan.com

Մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ձորափի փողոց 19/4 հասցեում գտնվող «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում Երևանի բնակիչ 45-ամյա Վաչագան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի

Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ Վասիլիս Մարագոս

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի տեսաուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սիրելի՛ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը: Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք: Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է:

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած․ Բագրատ Սրբազան

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4) Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը: Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա: Սակայն, որքան էլ անհնար

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի, 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի և 7-ի գիշերը սպասվում

Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։ Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։ Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում

«Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի անվտանգության երաշխավորը կարող է լինել, բայց Հայաստանինը՝ երբեք»․ Կարեն Կարապետյան

«Եթե ՔՊ ծրագրային այդ դրույթը կարդալուց հետո Ալիևը Փաշինյանին չշնորհի Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Ադրբեջանի նախագահին զուր է շնորհվել «Զայեդ» մրցանակը»

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության պատարագին: ՀՀ վարչապետի աշխատակազմ  

«Ամոթ ձեզ, տիրադավ». քարոզից հետո այսպես դիմեցին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին

Պատարագիչը Փաշինյանի «բարենորոգմանը» միացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է

Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոս

ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4) Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարությունը։ Փառաբանում ենք Աստվածորդուն, որ

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ

«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը»,- Այսօր Սուրբ Հարության պատարագի ժամանակ, հայ ժողովրդին ուղղված իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Նորին Սուրբ Օծյալ Տեր Տեր Գարեգին Երկրորդը։ «Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում

«Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են Աշտարակ համայնք

Ապրիլի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Աշտարակ համայնքում։ Առաջին կանգառը Ուջանում էր, որտեղ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ուջանցիների հետ հանդիպմանը ներկայացրել է կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերի հիմնական դրույթները։ Խոսելով աղքատության հաղթահարման հրամայականի մասին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ աղքատության հարցը լուծվելու է տնտեսության միջոցով, և շեշտել Հայաստանի համար տնտեսագետ

Աշխարհի կաթոլիկները նույնպես այսօր նշում են սուրբ Հարության տոնը

Կաթոլիկ քրիստոնյաների համար նույնպես այս տարի սուրբ Հարության տոնը նշվում է ապրիլի 5-ին: Վատիկանում այս պահին ընթանում է Զատկի կիրակնօրյա պատարագը, իսկ երեկ կաթոլիկների գլխավոր՝ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում կայացած Հարության երեկոյան պատարագի ժամանակ Հռոմի պապ Լեո XIV-ը  ասել է, թե սուրբ Հարության տոնը վանում է ատելությունը, խթանում է համերաշխությունը եւ չարին պատասխանում է սիրո

Հայաստանյան եկեղեցիներում անցկացվում է Սուրբ Հարության պատարագը

Քրիստոնեության գլխավոր տոնը՝ Ս. Հարության տոնը, ավելի քան 2000 տարի տոնվում է քրիստոնյա աշխարհում՝ որպես ապաշխարության, մեղքերի թողության, դեպի Աստված վերադարձի, չարից ազատագրման տոն: Քրիստոս փրկեց մարդկությանը՝ խաչվելով եւ իր վրա վերցնելով մարդկային բազում մեղքերի քավությունը: Սակայն հետո հարություն առավ՝ դրանով իսկ մեղքերի մեջ կորած մարդկությանը հարության կոչելով: Այսօր Հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Հարության պատարագն է

Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագը

Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը․ Արմեն Սարգսյան

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Սուրբ Զատիկը: Աստծո Միածին Որդին հարություն առավ՝ վկայելու, որ լույսն ու բարին ուժեղ են չարից ու խավարից: Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը: Քրիստոսի Հարության ավետիսը թող հույս ու հավատ, հաշտություն ու համերաշխություն բերի մեզ, զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները։ Թող մեր

Միայն Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հայտարարել, որ ինքն էլ ունի իրավունքներ. «Հայացք Երեւանից»

Պատերազմը սրվում է ամբողջ աշխարհում։ Ճիշտ է, դեռ շատ վաղ է այն վերջնականապես բնութագրել որպես Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց նման զարգացման բոլոր ախտանիշները հստակ տեսանելի են։ Մենք արդեն ականատես ենք եղել բազմաթիվ ռազմական եւ քաղաքական հրաշքների. սա պատերազմի բոլորովին այլ տրամաբանություն է, քան մենք սովոր էինք տեսնել անցյալ դարում։ Բայց մեկ բան չի փոխվել եւ

Մահացել է Զորի Բալայանը

Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Վախ պապ ջան, դու գնացիր անմիջապես Աստծո մոտ, Սուրբ Հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»։

Թիկնազորը պիտի վարչապետին կտրականապես արգելեր մտնել անվերահսկելի ու վտանգավոր տարածք․ «Չորրորդ իշխանություն»

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և կալանավորված դպրոցականի մասին՝ փոքր-ինչ այլ տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իր անվտանգության ծառայությունը գործում է իրենից անկախ, այլ կերպ ասած՝ իր գործն է կատարում, և ինքն իրավունք չունի միջամտել այդ ծառայության գործունեությանը։ Օրինակ՝ ասել է, որ ինքը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Երևանում հեծանիվ քշել

Հասունանում է երկուստեք շահավետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով մի գործարք․ «Հայացք Երեւանից»

Դատելով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, որոնց «խմբավարը» վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է՝ իր փոքրիկ խմբակով, կարելի է մի հետաքրքիր եզրակացության հանգել: Պարզվում է՝ մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում: Անգամ այն չէ, որ Իլհամ Ալիեւը անվերջ պահանջներ է թելադրում, եւ Փաշինյանը լուռումունջ կատարում է: Մեր խնդիրն այն է, որ

«Հարությունը վկայեց, որ մահը վերջը չէ, այլապես ինչպե՞ս պիտի արժևորվեր կյանքը»

Ապրիլի 4-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու

Դու չունես Հայ Առաքելական եկեղեցին բարենորոգելու սահմանադրական լիազորություն․ Լիլիթ Գալստյան

«Արքա-Արեգակ»-ի սինդրոմով։ Լյուդովիկոսի «պետությունը ես եմ» արտահայտությունը նրա համար պատմական դրվագ չէ, այլ անսահման երևակայության և սեփական ամբիցիաներն ու անզուսպ երևակայությունը հագուրդ տալու աղբյուր։

Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է

Ապրիլի 4-ին՝ ժամը 22։40 դրությամբ, Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Շնամարտի տեսանյութի հետքերով․ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տարածված տեսանյութը

Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը․ Վարդան Ոսկանյան

Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիցներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։

Սուրբ Յարութեան տօնի Ճրագալոյցի եկեղեցական արարողութիւնը՝ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ

Մարգարէական ընթերցուածներէն ետք մատուցուեցաւ Ճրագալոյցի Սուրբ եւ Անմահ Պատարագը։ Պատարագեց «Թռչնոց Բոյն»ի տնօրէն Հոգշ. Տ. Անդրանիկ Վրդ. Քիւրիւմեան։

«Ժառանգություն» կուսակցությունը աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը

Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930