Օրվա լրահոսը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Բացահայտվել է շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է,
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված աշխատավարձերի առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ
«Հայտարարություններ արվել են, բայց կառավարությունը դեռեւս ժամանակ չի ունեցել այդ հայտարարությունները կոնկրետ գործերով ամրապնդել». Վազգեն Սաֆարյան
«Սա մի տեսակ սոցիալական անարդարության մասին է խոսում». Վազգեն Սաֆարյան
Բացահայտվել են Աբովյան քաղաքում կատարված գողություններն և ավազակային հարձակումը. մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարաններից կատարված գողությունների և ավազակային հարձակման դեպքերը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի՝ 47-ամյա բնակչին: 2018թ. դեկտեմբերի 25-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը, ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից,
«Աճպարարություն չեմ սիրում». Պավլիկ Մանուկյանը՝ Փաշինյանին «զիբիլի վեդրոն» նետելու, հեղափոխության ու ՔՊ-ի մասին
Հարցին՝ գոնե ձեր վրա չադրադարձա՞վ հեղափոխությունը, եթե հեղափոխություն չլիներ, դուք հիմա ազատության մեջ չէիք լինի՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած ոչ էլ տրամադրված եմ, ինձ կուզեք հենց հիմա էլ գնդակահարեք՝ աչքերս չեմ թարթի»:
Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ:
Մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը Դավոսում մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը
Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնությունում 24 լավագույնների մեջ է
Մինսկում այսօր կանանց մենապարերի կարճ ծրագրով մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը 48,38 միավորով 36 մասնակիցների մեջ զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը եւ 24 լավագույնների շարքում հաղթահարեց որակավորման փուլը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանն ու Ջոն Բոլթոնը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի
Արսեն Թորոսյան. «Ապահովագրական մասնավոր ընկերություններն ունեն մեկ շահ՝ մաքսիմալ գումար աշխատել»
Առողջապահության նախարարն ասում է՝ ապահովագրականների շահը մաքսիմալ գումար աշխատել՝ վճարված ապահովագրավճարներից եւ չփոխհատուցված դեպքերից
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն մեր հանրապետության համար: Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ
Հայկ Մարության. «Ես ուղղակի թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ մի ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա»
«Մենք ուշի-ուշով հետևելու ենք ընկերության գործունեությանը և, եթե մեկ ահազանգ եղավ, որ ինչ-որ մի պրոցես կա, վստահեցնում եմ ձեզ, մինչև վերջ ես գնալու եմ՝ պարզելու համար՝ ինչ է եղել, ով է եղել և ինչպես է եղել: Առանց հապաղելու, վստահեցնում եմ նաև, որ քրեական գործեր են հարուցվելու, իսկ ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում, որ նման դեպքեր ունենանք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Դեսպան Սվիտալսկին ԵՄ պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը: «Կարծում եմ, որ սա եւս լուրջ նվաճում կլինի եւ հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Արսեն Թորոսյան. «Այցելեք 1-2 հիվանդանոց եւ տեսեք, թե ինչքան երեխաներ կան հատկապես գանգուղեղային տրավմաներով»
Նախարարը՝ «քարսիթի» պարտադիր պահանջ ներդնելու մասին
Հովիկ Աբրահամյանը եւ Մարտուն Մաթեւոսյանը բացատրություններ են տվել քննչական կոմիտում
Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում նույն գործի շրջանակում բացատրություններ են տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը: Նյութերի նախապատրաստման
Եվրոպական և միջազգային ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և միություն աջակցություն են հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին
Եվրոպական և միջազգային հասարակական կազմակերպությունները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող տեղի բնակիչներին և ակտիվիստներին աջակցության նամակով Եվրոպական և միջազգային ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և միություն նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով իրենց աջակցությունն են հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի
Քաղաքապետարան. անգամ Երևանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն
Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության
«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը, «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն նախատեսում են նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ: Ֆորումի երկրորդ օրը ՀՀ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելու վերաբերյալ
Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղություն՝ը հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ տարբեր մարմիններին տրված խորհրդատվությունները վերաբերում են աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր կանոններին և չեն կարող մեկնաբանվել որպես քննարկվող որևէ դեպքում տվյալների հրապարակման կամ չհրապարակման իրավաչափության վերաբերյալ եզրակացություն:
Նախարարը բուժապահովագրության մասին. ովքեր կընդգրկվեն եւ աշխատավարձից որքանը կուղղվի դրան
Առողջապահության նախարարը ներկայացնում է, թե ինչ սկզբունքով է ներդրվելու բժշկական համապարփակ ապահովագրությունը
22-ամյա Արգիշտի Բրոյանը Սուրենավանում 3 հոգու հրազենային վնասվածքներ էր հասցրել ոչխարների համար վեճի պատճառով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։ Հունվարի 22-ին՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզեցին, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական
Թե ինչո՞ւ է Հայաստանը ԱլԳ բոլոր վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը ստանալու ԵՄ-ից ու ՀԲ-ից
Հայաստանում ֆինանսավորվելիք նախագծերը ոչ միայն ավելի փոքր են, քան մյուս հինգ երկրներում, այլև պակաս բազմազան։
«Լավ չէ, որ ԵԽԽՎ Բյուրոյում Ադրբեջանը ներկայացուցիչ ունի, մենք՝ ոչ, բայց գործընթացի վրա ազդել չենք կարող». Էդմոն Մարուքյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից չհաջողվեց այս մասին պարզաբանում ստանալ
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից. Արմեն Աշոտյան
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը:
Հրատապ անհրաժեշտ իրեր հավաքել Սիրիայի փախստականներին ուղարկելու համար. կոչ ՀՀ քաղաքացիներին եւ իշխանություններին
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը ՀՀ քաղաքացիներին եւ իշխանություններին՝ Սիրիայում փախստականների ճամբարներում ստեղծված մահաբեր իրավիճակի կապակցությամբ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Սիրիայի հարավ-արեւելյան մասում փախստականների ճամբարներում ապրող 15 երեխա է մահացել ցրտահարությունից: Եվ այդ մահերի թիվը կարող է աճել: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարծում ենք, որ այս դժբախտությունը չի կարող անտարբեր թողնել հայ ժողովրդին: Երեխանե՛ր են մահանում:
«Մենք դեռ լավ չենք վերլուծել ապրիլյան քառօրյա պատերազմը». Ստեփան Սաֆարյան
Քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Հայաստանում պետք է ուշադիր լինեն այժմ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական խմորումներին: Նա հիշեցնում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ էլ, 2015 թվականին, Ադրբեջանը կանգնած էր համանման սոցիալական բունտի առջեւ: Այս իմաստով, ըստ բանախոսի, մեզ համար կարեւոր է Ադրբեջանի ներքին զարգացումներին հետեւելը, քանզի ներքին խնդիրներից ուշադրությունը
«Մարդուն հրավիրել ենք նախարար աշխատելու, չի եկել». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզպետների պարգեւատրումներին
Մյուս կողմից, մարդիկ կան, որ օբյեկտիվորեն աջակցության կարիք ունեն եւ մարզպետները ստիպված են լինում հաճախ իրենց գրպանից տալ»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը: