Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանությունը առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ. Բակո Սահակյանը ընդունել է Չո Լա Աունին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի

«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան

Ստացվում է, որ ասում ենք՝ ապաքաղաքական մարմնում՝ Սահմանադրական դատարանում, քաղաքական խնդիր կա: Զարմանում եմ՝ իրավախորհրդատուներ չունե՞ն:

Պետբյուջեից յուրացրել է 2.295.546 դրամ. Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի

«Մենք մի կերպ յոլա կգնանք». Ալեն Սիմոնյանը՝ նախարարների աշխատավարձի բարձրացման մասին

Պետական հիմնարկների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետեւ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում:

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով. Tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի

Բագրատյանը բողոքեց՝ 4 պտույտ է արել ԱԺ շենքի մոտ, խախտումով մեքենան կանգնեցրել, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ «Պարտադիր չի ձեր խմբակցության դեմը բերեք մեքենան կանգնացնեք»

Սիսակ Գաբրիելյանն էլ Բագրատյանին հակադարձեց. «Այսօր ես 4 քվեարկության բացակայել եմ նրա համար, որ տեղ չկար, գնացել եմ հեռու եմ կանգնել ու ոտքով եմ եկել: Ես չեմ կանգնել երկրորդ գիծ, գուցե քվեարկություններից շատ բացակայեմ, մանդատից էլ զրկվեմ, չեմ մտածի, ես չեմ խախտում անի, գնացել եմ, հեռու եմ կանգնել, եկել եմ, որ նորմալ կանգնեմ: Տեղ կա՛ կանգնելու: Ես եւ օրենքի համահեղինակ Փամբուխչյանը երբեմն գնում ենք Սասունցի Դավիթ կայարանի մոտ կանգնում ենք, մետրոյով գալիս ենք այստեղ իջնում ենք:

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հարգելի

Փայլանը` թուրք նախարարին. «Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը». Ermenihaber

Կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից ընկեր դառնա նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:

Տեսադաշտում կան կասկածյալ անձինք․ Գյումրիում՝ թոշակառու կնոջ տան վրա ավազակային հարձակման հետքերով

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, հոկտեմբերի 20-ին, ժամը 04․00-ի սահմաններում  երկու դիմակավորված անձինք հարմարեցրած բանալիով բացել էին Գյումրու Կամո փողոցի վրա գտնվող շենքերից մեկում բնակվող 70-ամյա Սուսաննա Բ․-ի բնակարանի մուտքը, ծեծի ենթարկել կնոջը, հափշտակել ոսկյա մատանիներ ու գումար եւ դիմել էին փախուստի։ Կնոջը տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ

Աշոտյանը՝ ԱԳՆ-ին. Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք

Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։ Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջերմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են

Մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն

Հոկտեմբերի 20-ին ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրեց Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձավ մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը: Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում: Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն արեց. «Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝

Ռուբեն Բաբայան. «Երբ մաքսանենգության դեմ պայքարում են, մաքսատունը չեն փակում»

«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովին մասնակցել է նաեւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են արծարծվել, եւ ինչ տպավորություն է ստացել այդ աշխատաժողովից: «Ամենակարեւորը, որին անդրադարձավ նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր հարց բարձրացնելուց եւ որոշում կայացնելուց առաջ պետք է

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 24News

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Ըստ նրա՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն

Չո Լա Աունն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն մարդու իրավունքների և ազատությունների պայքար է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունին, ով այցելել է Արցախ «Ավրորա» ֆորումի շրջանակներում: Պաշտպանն իր ակնածանքն է հայտնել հյուրի հանդեպ՝ տասնամյակներ շարունակ մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մղած ծանր ու հետևողական պայքարի համար: «Մեծ պատիվ է Արցախում հյուրընկալել մի մարդու, ով

34%-ը հազվադեպ է ստուգում տեղեկատվության հավաստիությունը. հետազոտության հետաքրքիր արդյունքներ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը ներկայացրին Հայաստանում մեդիա սպառման մասին իրականացված հետազոտության արդյունքները, որին հետեւեց քննարկումը։ Հետազոտությունն իրականացվել է 2015, 2017 եւ 2019թթ: Վերջին հետազոտությանը մասնակցել է 1200 քաղաքացի, իսկ 2017-ին եւ 2015-ին համապատասխանաբար`1178 եւ 1448: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրեց հետազոտության պատմությունը, ասաց, որ առաջին հետազոտությունն իրականացրել են

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից: Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են. իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն, անձնական

Արձանագրվել է կարմրուկի բերովի 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի

Ապօրինի անտառահատման համար Լոռու մարզում այս տարի 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան 2018-ին

դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով

«ՍԴ-ն ԱԺ-ի հանդեպ դրսևորեց անհարգալից վերաբերմունք. անարձագանք չի մնա». Մակունց

Մենք խնդիր չէինք դրել լուծելու ՍԴ-ի ճգնաժամը։ Մենք շարունակելու ենք մեր պլանով, որն Արդարադատության նախարարության մշակած ռազմավարական փաթեթն է:

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Չմիացված երկրների շարժման» գագաթնաժողովին. Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը հայտ չի ներկայացրել «Չմիացված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու համար: Այո, երկիրը դիտորդի կարգավիճակ ունի կազմակերպությունում, բայց չկա մասնակիցների ցուցակում, որոնք մասնակցության համար գրանցվել են կազմակերպության կայքում»,-ասել է նա:

Հետաքրքիր շրջադարձ՝ ԱԺ-ում, ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի մասին «Լուսավոր Հայաստանի» նախագծին «Իմ քայլը» հիմա դեմ է

«Իմ քայլը» կողմ էր նախագծին,ավելին, նույնիսկ ԼՀԿ-ին քննադատում էին, որ իշխանությունների պատվերով է բերել այս նախագիծը: Սակայն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին»:

ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով. ԽԱՊԿ

Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր։ Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։

Սեր ու ժպիտ` հայրական տան կենարար ջերմությամբ

Հայերս շատ երգեր ունենք մոր, մայրական սիրո ու ջերմության մասին, ինչն, անշուշտ, տեղին ու արդարացված է: Բայց, չգիտես ինչու, հայրական տան թեման առայսօր շատ քիչ է շոշափվել եւ, կարելի է ասել, անարդարացիորեն վրիպել մեր ուշադրությունից` դուրս մնալով ազգային երգացանկից: Ահա այդ բացը լրացնելուն է, թերեւս, գալիս «Կարոտներիս մանկություն» երգը, որի պրեմիերան կայացավ վերջերս` Հանրային հեռուստատեսության

Ճապոնիայում սկսվել է Ռեյվա դարաշրջանը․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը

Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։

«Սա խայտառակություն է». Մարուքյանը՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին

«Դեմ չեմ, որ լավ աշխատողները պարգեւավճար ստանան: Դեմ եմ գաղտնիությանը»,-ասում է ԼՀԿ առաջնորդը

Human Rights Watch-ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Նրա խոսքով՝ թեպետ ցույցերը արտոնված չէին, բայց ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցույցի մասնակիցների հանդեպ, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում: «Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է և Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել բողոքի խաղաղ ցույցերը անգամ Բաքվի կենտրոնում»,-հավելել է նա:

Ծառուկյանը, լսելով Քոչարյանի մասին հարցը, ծիծաղեց. «Չեմ հետաքրքրվել, չեմ տեսել»

Ծառուկյանը նշեց՝ իրեն հետաքրքրել եւ հետաքրքրում են բոլոր նախագահներն ու վարչապետերը, քանի որ այս երկրում է ապրում:

Ապօրինի փայտանյութ` «Թեղանց փոսում». ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։ Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստւգում։ Նախապատրաստվում

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930