Օրվա լրահոսը

Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գողություն էին արել

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել էին նրանց։ Բռնված անձինք դիմադրել էին։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի

ՀՔԾ պետ. «ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի»

«Որքանով ինձ հայտնի է, Գեւորգ Կոստանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Գեւորգ Կոստանյանն ինձ խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը` ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ: Քանի որ վերջինիս անունը շոշափվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում,

Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ոստիկանության կողմից միջամտությունները, այդ թվում՝ հոգեբանական. ՀՔԱՎ-ի վերլուծությունը ոստիկանության բարեփոխման վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ապրիլին ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչություն դիտարկումներ ստանալու ակնկալիքով ուղարկել էր «ՀՀ ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգավորիչ դաշտի մոնիթորինգի և իրավահամեմատական վերլուծության ծրագիր»։ Հունիսին զեկույցն ուղարկվել էր նաև ՀՀ անվտանգության

Վլադիմիր Վարդանյանը Նիկոլայ Բաղդասարյանին դիտողություն արեց. «Որեւիցե լուրջ վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ այս քննարկումից հետո ձեւավորվել չի կարող»

Մենք չպետք է դարձնենք այս օրենսդրությունը պատուհաս քաղաքացիների համար: Քաղաքացիներն արդեն երկար ժամանակ այս կամ այն օրենքի ոչ հստակ կարգավորումից տուժել են: Իմ համար ընդունելի չի, որ դուք չեք գտել հիմնական զեկուցողին, իմ համար ընդունելի չի, որ մեյլն ուղարկվել է անձնականիս, անձնականս չեմ ստուգել…դուք գիտեիք, որ օրակարգ կա, պետք է նիստ անեինք ու որոշում ընդունեինք: Սա, իրոք, ընդունելի չի:

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արա Խզմալյան. «Նախկինում կապիտալիզացիա ասելով՝ հասկացանք թատրոններում սրճարան ու ռեստորան բացելը»

Առհասարակ, համոզված եմ, որ ունենք բացառիկ հնարավորություն կարգի բերելու մշակույթի ոլորտը կամ, ինչպես աշխատաժողովի նշանաբանն է հաղորդում՝ կառավարելու ժամանը, նորոգելու արվեստը:

Հայրը դանակահարել էր որդուն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ: Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել: Հայրը տվել է խոստովանական

Կանադայում Կոմիտաս են կատարել

Սովորաբար հայաստանցի երաժիշտները՝ հայտնվելով արտերկրում շարունակում են ստեղծագործել եւ նոր ու յուրօրինակ մտահղացումներ իրականացնել: Կանադաբնակ երաժիշտ, Մոնրեալի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի խմբավար Հասմիկ Գասպարյանը եւս բացառություն չէ: Նա շարունակում է հայանպաստ գործունեությունը արտասահմանում եւ օտարներին էլ հաղորդակից դարձնում հայ երաժշտությանը: Հասմիկ Գասպարյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մասնակցել մի շարք միջազգային փառատոների՝ Իտալիայում,

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ս. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել

Արցախի մասին նոր ֆիլմն արդեն ԿինոՊարկի էկրաններին

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը օրերս ներկայացրել է Արցախյան հիմնահարցի մասին պատմող «Դրախտի դարպասը» իր նոր գեղարվեստական ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել «Երևան Մոլի» «ԿինոՊարկ» կինոթատրոնում։ Փակ նախադիտմանը ներկա էին ֆիլմի հայ և արտասահմանցի պրոդյուսերները, ստեղծագործական կազմի անդամները։ Կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական

Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից. ֆրանսիացի պատգամավորների կոչը. Ermenihaber

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: «Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ

Վարդան Դեւրիկյան. «Թումանյանն ամենաշատն է ուսումնասիրված, հրատարակված եւ կարդացված»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 21-ից մեկնարկել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 25-ը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկույցներում: Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, արդյոք Թումանյանը

Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտություն է կրել

2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերի իր չորրորդ մարտում երրորդ ռաունդի ավարտից 12 վայրկյան առաջ ոտքի շրջադարձ հարված է ստացել դեմքին ու նոկաուտով պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ժասուլան Ակիմժանին: Սա Միհրան Հարությունյանի առաջին պարտությունն էր MMA-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքացիները դատարանի առաջ են. քննվում է Քոչարյանի 2 աջակիցների կալանքի դեմ բողոքը

Հարուցված է քրեական գործ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու  հատկանիշներով

Սարհատ Պետրոսյան. Հեռանում եմ պարզ ճակատով

«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ

Աշոտ Մելքոնյանը մանրամասնեց, թե ինչու էր Թումանյանն ատրճանակ գնել

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից, որ մասնակցում էր ԳԱԱ-ում մեկնարկած Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, հետաքրքրվեց` որպես պատմաբան հատկապես ի՞նչ դրվագներ կառանձնացնի, որոնք լավագույնս են բնորոշում Հովհաննես Թումանյանին: «Կարծում եմ` դա Առաջին աշխարհամարտն է, երբ համահայկական մտածողություն ունեցող բանաստեղծը հասկանում էր, որ հնարավորություն է ընձեռվել մեր բռնազավթված հայրենիքի մնացած մասը

Կախման կետերի եվ բազմակետի գործածության մասին. հորդորակ

Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ ավարտելու դժվարություն, անվճռականություն: Կախման կետեր կարող են դրվել նախադասության տարբեր հատվածներում: Օրինակ՝ Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ… Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜… (Հովհ. Թումանյան)

Մարաղայի քարոզչական թեզը կամ ինչպե՞ս է Ալիեւն իր փախստականներին ծուղակը գցում

Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետի, վերաբնակեցման մասին որեւէ փաստական գործընթաց իրականում չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս փախստականների հետ հանդիպմանը վերջիններիս խոստացել է, թե նրանք վերադառնալու են Արցախի «իրենց» բնակավայրեր, որոնք պետք է նորոգվեն: Որպես վերաբնակեցման տեսլական՝ Ալիեւը մատնանշել է Մարաղա գյուղը: Հիշեցնենք, որ Մարաղան 1992թ-ին հայաթափվեց եւ օկուպացվեց Ադրբեջանի կողմից. որոշակի տվյալներով՝ այդ ժամանակ մոտ

Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս հայտնեց՝ ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած փորձագետներ Պաուլա Դիժկստրային և Քրիստիան Լեմմենին Կադաստրի կոմիտեի ղեկավարը  ներկայացրեց մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի մանրամասները։ «Թվայնացման երրորդ փորձ» հասկացությունը, նկատեց Քրիստիան Լեմմենը, իր համար աննախադեպ է։ Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախորդ մասնակի փորձերը՝ տեղեկացնելով, որ այժմ համակարգն ամբողջովին թվայնացնելու ծրագիրն

 «Մենք Վանեցյանի ծաղկի բիզնեսի կամ Վանեցյանի անվան հետ կապված որեւէ առնչություն չունենք». Արսեն Բաբայան

Ծաղկի շուկայից բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ բռնություն են կիրառել, մեկին՝ հայհոյել. Բաբայան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի

«Արցախի հերոս լինելը ոչ ոքի իրավունք չի տալիս նման հռետորաբանություն դրսեւորել Հայաստանի իշխանությունների վերաբերյալ»

Արփի Դավոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Առավոտի» հետ հարցազրույցում անդրադարձավ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, իմքայլական պատգամավորների հասցեին հնչող քննադատություններին եւ այլ հարցերի: – Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մեղադրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ

Գագիկ Սուրենյան. «Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»

Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։

Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով: 2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր: 2019 թվականի սեպտեմբեր

«Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից». Վլադիմիր Վարդանյանը անհանգստացած է՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակը շատ վտանգավոր է

Իրոք, շատ վտանգավոր է իրավիճակը, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից, շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն, որպեսզի թույլ չտա, որ այս կամ այն մարմինը շեղվի, իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ինչ անես: Սա լրջագույն պրոբլեմներից մեկն է, որովհետեւ որեւիցե իրավազորության շրջանակներում որեւիցե երկրում չունի միանշանակ լուծում»:

2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք. ՀՀ վարչապետ

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով:

Երեւանի շենքերը ավելացված հարկերի ու կցակառույցների պատճառով խոցելի են դարձել

«Մենք պատմում ենք այն մասին, որ ունենք 2500 տարվա երկրաշարժի պատմություն: Ուզում եմ հարց տալ՝ եւս քանի՞ հազար տարվա պատմություն է պետք, որպեսզի գիտակցենք, որ պետք է լավ կառուցել, լավ շահագործել»,-երեկ իր ելույթում ասաց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր,  գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ: Պարոն Մաթեւոսյանը մատնացույց արեց Երեւանի շենք-շինությունները, որոնք ավելացված

«ՍԴ որոշումը զարմանալի էր. ՍԴ-ն խախտել է Սահմանադրությունը՝ զրկելով ԱԺ-ին իր լիազորությունները իրականացնելուց». Վլադիմիր Վարդանյան

ՍԴ-ն խախտել է նաեւ Սահմանադրությունը՝ զրկելով ԱԺ-ին իր լիազորությունները իրականացնելուց: Այդ գործով այդ վարույթների շրջանակներում դիմողը ԱԺ-ն է, ՍԴ-ն ասում է՝ չէ, դու դիմող չես այլեւս, որովհետեւ ես որոշեցի՝ նախ ես պետք է իմ 3 դատավորների միջոցով անձին ենթարկեմ կարգապահական պատասխանատվության, նոր դրանից հետո դու կարող ես այդ որոշումը հիմք ընդունելով՝ խմբակցությունը ներկայացնի համապատասխան դիմումի առաջարկ, ԱԺ-ն ընդունի, ներկայացնի ՍԴ եւ ՍԴ-ն որոշում կայացնի 2/3-ով՝ դադարեցնի կամ չդադարեցնի դատավորի լիազորությունը:

Երբ իշխանությունը չի հրահրում անհանդուրժողականություն այլակարծության նկատմամբ, այս դեպքում է, որ կարող ենք փոփոխությունների ակնկալիք ունենալ. փաստաբան

Ատելության խոսքը հանրային (հասարակական) խոսքի դրսևորում է, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ: Այն ընդգրկում է արտահայտությունների բազմաթիվ ձևեր, որոնք տարբեր պատճառներով տարածում, դրդում, խթանում կամ արդարացնում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունը և խտրականությունը: Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության

Ինչո՞ւ է ափսոսում Յենս Ստոլտենբերգը եւ ինչի՞ց է զարմացած Վիկտոր Ենգիբարյանը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ասուլիսը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930