Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման հարցերի շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և
Փոխնախարար․ Թենիսի սիրահարներ շատ կան Երեւանում հավատարմագրված դիվանագետների շրջանում, ուստի որոշեցինք վերականգնել ավանդույթը
Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում անցկացված դիվանագետների առաջնությանը հետեւում էր ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Յուրաքանչյուր մայրաքաղաք դիվանագիտական մարզական միջոցառումներ ունի: Երեւանը բացառություն չէ: Թենիսը դիվանագիտական մարզաձեւի ճանաչում ունի: Ելնելով նրանից, որ հիմնականում նստակյաց աշխատանք ենք վարում, սա շաբաթը մեկ-երկու անգամ խաղալու մեր համար ամենամատչելի ձեւն է: Թենիսի սիրահարներ շատ կան Երեւանում
Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ․ ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին Հենրիխ Մխիթարյանը չի միանա․ Ffa.am
Ffa.am – Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-ից 10-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր»,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 6-ին լրանում է Արցախյան ազատամարտի լեգենդ Աշոտ Բեկորի ծննդյան 60-ամյակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6–ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի քննարկմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։ Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված
Անհասկանալի ու անբացատրելի
Գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ շատ դեպքերում ու շատ հաճախ է երախտամոռությունը քաղաքական կատեգորիա դառնում ու հանդիսանում: Ակնհայտ փաստ ու բացարձակ ճշմարտություն է, որ եթե ժամանակին Հայաստանի նախագահ չհանդիսանար մեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն երբեւէ Հայաստանի վարչապետ ու նախագահ չէր դառնա, այլեւ, ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղի նախագահ
Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների՝ WCIT2019-ի և հոբելյանական 15-րդ DigiTec2019-ի հովանավորն է
Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս տարի հոկտեմբերի 6-9 երկու իրադարձությունները զուգահեռաբար կանցկացվեն՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։ Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ DigiTec2019-ը 15-րդ անգամ հնարավորություն
Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ Արմեն Սարգսյան
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու
Պոլսոյ Շիշլի գերեզմանատան մէջ Յակոբ Պարոնեանի արձանին բացումը տեղի ունեցաւ. «Գանձասար»
«Գանձասար» – Պոլսոյ Շիշլի գերեզմանատան մէջ Հայ մեծանուն երգիծաբան Յակոբ Պարոնեանի արձանին բացումը տեղի ունեցաւ։ Պոլսոյ Հայոց Պատրիարք` Սահակ Եպս. Մաշալեան իր դիմատետրի էջին վրայ կը գրէ. «Յայտնի երգիծաբան Յակոբ Պարոնեան, իր գործերուն մէջ կը մատնանշէ համայնքային հարցերը: Իր ուրոյն ոճով կերտած երգիծական գրականութիւնը մեծապէս ընդունելութիւն գտած է մեր մօտ: Այսօր, Սարգիս Կիւլէկէչի բարերարութեամբ եւ
Հրազդանում քաղաքացին փորձել է պատուհանից ցած նետվել
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները
Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից․ հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքում են «Հայելի» մամուլի ակումբի միջադեպին
Այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբն ու պահանջում էին փակել այն։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Լրատվամիջոցի հետ տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել հանրության շրջանում, դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ ժուռնալիստների միությունը, հասարակական-քաղաքական գործիչներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նկարազարդել է շենքի տանիքը
Էջմիածնի ալպինիստ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մագլցել է շենքի տանիք ու նկարազարդել է այն։ Semur and Co https://www.facebook.com/SemurAndCo/posts/3621730481185656?__xts__[0]=68.ARA39BvKBh1ka75hooDrtSOigiEJm1zEbVol5-6DJIYbcEdPvoMerwarCWNsPL8lgZlt0BJ5wiglijqeW6LLBgsZFMSxvX45nNmL-nflDemJdsWFj-W7kzNtvVqaGam4bmOPvyRSr9a0GxRXGT18fWbPR-FTIBt047JDyFi0Eqyb_WqEJTtd1_yOo3XF-jsHVpDSCETn4WaeA5WSg8R1qroLLSTl_uPLlg9h1JMAz-ItjnrdUTe8v3L8OaDUqUBTnjMiN6JtMmw2CocNJmM4CmvXJdJAu6XcOdkdUBlfqa_raaJd08V81YTyn9-u8rsrqhmzMrkWQjGGli7qvzg7Kv4nDg&__tn__=-R
Մենք Ադրբեջանում չենք, այնպես որ չփորձեք այստեղ մոլորեցնել մարդկանց․ Հայկ Կոնջորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում
Իմ պատասխանը Ադրբեջանի պատվիրակությանը ԵԱՀԿ ԽՎ նիստում։ Դուք բավարար քաջություն չունեք՝ անկեղծ խոսելու ձեր ժողովրդի հետ և իրավունք չունեք խոսել ժողովրդավարությունից։ Մենք Ադրբեջանում չենք, այնպես որ չփորձեք այստեղ մոլորեցնել մարդկանց, կամ էլ ստանալու եք համարժեք պատասխան։ Իմ պատասխանը Ադրբեջանի պատվիրակությանը ԵԱՀԿ ԽՎ նիստում։ Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ ՀՀ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ https://www.facebook.com/KonjoryanHayk/videos/1201594193358882/?__xts__[0]=68.ARBP4RhX8Es27VlmqylmAIHG-lUspEzIy6vV1an00VjjTDmdb-OpTeJJ7npFtQi89gpejwuobq_Tb4LcaozMGNhLvjKiVQ9OFXuHN2c4fKAv5y6Nk9hDnRu8_uitFaez99TY6NtmfBROEGxFbqq_CqNGrM2F9IFMYg6yJcA3IKP-9e7LSLNJiFXEphCcRmZ-WvIcfPXV4irKbtqGrBvW_gu2MBK7JioMG6rvRWAH1cB54yABDNmRDlt5L3jDKwQoVeA6vLX30Im78knK5YS6HfONrVr8ZqvpwdrsCMNAR96_NWQZkCNWTRy5CWpUQ48z0hwuvxow1ePuMkQPUlgT95jYUnpQ7R2aI0Q58Q&__tn__=-R
Ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա․ Արսեն Թորոսյան
Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա: Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` նշելով նաև պատասխանատու նախարարների անունները: Վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի
Ով է աստծո նման (վիպակ)
Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16 ԳԼՈՒԽ 17 Հավիտենական սեր Ավգուստան արթնացավ պաղ քրտնքի մեջ, մղձավանջային երազից փշաքաղվելով։
Ամբողջությամբ այրվել է բնակելի վագոն-տնակ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 17-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 հասցեում գտնվող վագոն-տնակում և հարակից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 17:02-ին: Ամբողջությամբ այրվել
Հեղափոխությո՞ւն, թե պետական հեղաշրջում
Դատապարտել նախորդների դրամական կարողությունների ձեռքբերումը և միաժամանակ ընդունելի համարել, որ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած Հիմնադրամը ստանա այդ նույն անձանց նվիրատվությունները, այնքան էլ հետևողական ընթացք չէ: Հայտարարել, որ մնայուն զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կազմում են մեկ ամբողջություն, բայց բռնություններ բանեցնել Քոչարյանի և Սարգսյանի կառավարությունների հիմնական դերակատարների և համակիրների դեմ՝ նույնպես հետևողական մոտեցում չէ:
Սարգիս Ադամյանը երկու գոլ խփեց Մյունխենի «Բավարիայի» դարպասը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը, որը հանդես է գալիս Գերմանիայի «Հոֆենհայմ» ակումբի կազմում, Բունդեսլիգայի 7-րդ տուրում հյուրընկալվելով Մյունխենի «Բավարիային»՝ 53-րդ եւ 73-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դարձել ու հաղթանակ պարգեւել իր թիմին՝ 2:1: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անցկացվեց թենիսի դիվանագետների 21-րդ առաջնությունը (ֆոտոշարք)
Հայաստանի ԱԳ նախարարությունը, «Արարատ» թենիսի ակումբը՝ «ROYAL Interiors» ընկերության աջակցությամբ, «Արարատ» ակումբի կորտերում կազմակերպեցին դիվանագիտական թենիսի 21-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Հաղթող դարձավ Հայաստանում Էստոնիայի Հանրապետության պատվո հյուպատոսության ներկայացուցիչ Գագիկ Սիմոնյանը: Եզրափակչում նրան զիջեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարպը, իսկ 3-րդ տեղն զբաղեցրեց Հայաստանում
Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Ռուստամ Բադասյան
Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական: Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2599503110101108?__xts__[0]=68.ARCKdVOQn6_CUPexNn2xQxOGe_4LLgU1BoISIIOvCt5yDyu-FqASdGsUITjhILLeRX1UEw5pCJRD9iqg6keVCtHuDd3qg2BgjM49Kqs4gz-R1o-jmJtrhG7SiAV7hzlvfRw4XNoxlSenN_VM5zX3G7tn6lLtRZrfdhh8ptr4mmlRgK4hzzVXFQpizIbc790JY8RWhjR0XcLTe4QTh9_Wngy_VGyapzdBhrTfPZJYQ_WyMbzOBeGtts_hjDLvWAW0GbGCti70Av6bww9Syi8h41SHJDqP4D_UeZ4cNz2yaEbPzSgP4f_UUQwMlb3iBqPiCpxxww3SqsNy8YUt4hG1glyx&__tn__=-R
Թոշակառու կնոջ պայուսակը հափշտակվել է նրա ծանոթներից մեկի կողմից
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Ստեփանավանի Մատրոսովի փողոցում բնակվող թոշակառու մի կին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան տանը ներքնակի տակից հափշտակել են պայուսակը, որի մեջ եղել է փող: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի ծանոթներից Աշոտաբերդ
Պետությանը պատճառվել է 235.500 դրամի նյութական վնաս․ ապօրինի հատվել է տարբեր տրամագծերի 7 ուռենի
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացվել է գրություն, որ Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրով հոսող Դարբ գետի ափամերձ տարածքից ապօրինի հատվել է տարբեր տրամագծերի 7 ուռենի։ Պետությանը պատճառվել է 235.500 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, ծառերը բենզասղոցով ապօրինի հատել, մասնատել ու
Բացթողում է տեղի ունեցել երկուստեք. Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գրառումը մեկնաբանել է ՊԵԿ-ի մամուլի քարտուղարը
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջապահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը
Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունն անթույլատրելի է․ Արման Թաթոյան
Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն։ Արման ԹԱԹՈՅԱՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=481092475823296&id=100017676420633
Ապօրինի հատել է մոտ 6 խմ փայտանյութ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված Նավուր գյուղի 44-ամյա բնակչի վարած, առանց հաշվառման համարանիշների «ԳԱԶ 66» ավտոմեքենան։ Նա փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 6 խմ փայտանյութը հատել է Արծվաբերդի անտառտնտեսության Նավուր անտառպետության 2-րդ պահաբաժնի քամատապալ ծառերից:
41-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում հրկիզել է «Ֆոլկսվագեն» և «Հունդայի» ավտոմեքենաներ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի 22Բ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, ժամը 1-ին, անհայտ անձը չպարզված դրդապատճառներով և հանգամանքներում դիտավորությամբ հրկիզել է «Ֆոլկսվագեն» և 50 մետր հեռավորության վրա գտնվող «Հունդայի» ավտոմեքենաները: Տուժողներից ընդունվել էին հաղորդումներ: Հանցագործությունը բացահայտելու և կատարողին
«Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին տալ իրավական գնահատական․ Գոռ Աբրահամյան
«Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։ Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ https://www.facebook.com/100018745601811/posts/448010019167181?sfns=mo
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների հիշատակի խաչքարի մոտ
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։ Այստեղ նրանց դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ


















































