Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թոշակառու կնոջ պայուսակը հափշտակվել է նրա ծանոթներից մեկի կողմից

Հոկտեմբեր 05,2019 20:43

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Ստեփանավանի Մատրոսովի փողոցում բնակվող թոշակառու մի կին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան տանը ներքնակի տակից հափշտակել են պայուսակը, որի մեջ եղել է փող:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի ծանոթներից Աշոտաբերդ փողոցի 43-ամյա բնակչուհին:
Նույն օրը նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրությունը:
Նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031