Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Արփինե Հովհաննիսյանին վիրավորելու մասին. ԱԺ-ում ընթացք տվեք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով

Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին: Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր և ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է և չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած և հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին

Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին

Հեղափոխության երկրորդ փուլի ընտրված ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը. Վահե Հովհաննիսյան

2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։                 Հեղափոխության առաջին փուլը Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում

«Դուք Հայաստանի լավ բարեկամն եք». Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում

Երեք մարմնամարզիկ մասնակցում է աշխարհի առաջնությանը

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Հարություն Մերդինյանը մեկնել են Շտուտգարդտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրայր Թովմասյանին ուղղված գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», Վլադիմիր Վարդանյանը պահանջել է ներկայացնել գրավոր բացատրություն

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է. «Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին: Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են

Հայաստանի պատանիները Հնդկաստանում հաջող են մեկնարկել շախմատի ԱԱ-ում

Մումբայում (Հնդկաստան) մեկնարկել է շախմատի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկան աղջիկների եւ տղաների աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցող 64 երկրների մեջ է նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացված է ութ շախմատիստով, որոնք հանդես են գալիս բոլոր տարիքային խմբերում: Նրանք են. 14 տարեկաններ՝ Ալեքս Սահակյան, Արսեն Դավթյան եւ Աստղիկ Հակոբյան, 16 տարեկաններ՝ Մամիկոն Ղարիբյան եւ Սրբուհի

«Հրայր Թովմասյանը պետք է զուսպ մնա, եթե ինքը ասում է՝ սա քաղաքական է, մեսիջ է ուղարկում մնացած դատավորներին». Նիկոլայ Բաղդասարյան

«Եթե մարդը ասում է՝ քաղաքական է խնդիրը, իրավական չի, դրանից ավել ի՞նչ պիտի ասեր: Չի ասում՝ թող քննարկեն եւ դատարանը որոշի: Ավել ի՞նչ պիտի ասեր, որ այդ մարդկանց վրա ճնշում առաջացներ, եթե մարդը ասում է՝ այստեղ հիմա չկա իրավական, սաղ քաղաքական է: Ինքը զուսպ պետք է մնա, եթե ինքը ասում է՝ սա քաղաքական է, մեսիջ է ուղարկում մնացած դատավորներին, որ հիմնավոր չեն այս հիմքերը: Նման կերպ չպետք է ՍԴ նախագահը վարվի»:

Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ

«Նրանք սպանվեցին, որովհետեւ կին էին»

Գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից Այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից. սա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի հավաքագրած տվյալներն են: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսինը 20 ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով սպանեց: 2010թ-ից ի վեր, կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակեց, որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել, քանզի շաքարի ցածր գինը փոխհատուցվել է բուսական յուղի և մսի գնի բարձրացմամբ: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, սեպտեմբերին կազմել է միջինը 170 կետ, փաստացի անփոփոխ մնալով օգոստոս ամսվանից և 3.3 տոկոսով բարձր է եղել 2018թ. նույն ժամանակահատվածի

«Հանկարծ չսխալվենք». մտածում է Տիգրան Կարապետյանը, Սերգեյ Բագրատյանն էլ փարատում է. «Մենք գիտակցում ենք հարցի գինը»

Քննարկում հանքարդյունաբերության ոլորտի քննիչ հանձնաժողով ստեղծելու շուրջ

Փոփոխություններ` զորակոչից տարկետման կարգի և պայմանների մեջ

Փոփոխություններ և հստակեցումներ են կատարվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված` գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը գործադիրի հոկտեմբերի 3-ի նիստում արժանացել է հավանության: Փոփոխությունները ներկայացրել է նախարար Արայիկ Հարությունյանը: Առաջարկվում

«Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք հասկանալ». Նիկոլայ Բաղդասարյանը վիրավորանք չի տեսնում

Հարցին՝ երբ ասում են՝ ձեր հոր եւ անհայտ հոր, այստեղ վիրավորանք չկա՞՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա մամային ճանաչում ենք բոլորս, ի՞նչ վիրավորական բան կա, եթե ես ձեր լրագրողներից մեկին ասեմ՝ ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում»:

Առասպելական քանդակագործի առեղծվածը

Երեւանն այսօր առանց լայնալիճ աղեղը ձեռքին Հայկի՝ դատարկ կնայվեր, իսկ Հայաստանը կմնար անպաշտպան։ Անպաշտպան կմնար նաեւ առանց Վիշապաքաղ Վահագնի, առանց Տորք Անգեղի… Քչերն այսօր գիտեն, որ այս արձանների հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, իսկ արվեստի հետ ավելի խորը շփվողները նրա անունը հիմնականում կապում են Հայոց հնագույն դիցաբանական անցյալի արձանագործության հետ։ Կառլենը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            29.10C (1999 թ.) • Օդի

«Ո՞ւր էիք դուք, ինչո՞ւ չէիք քննադատում, երբ Նաիրա Զոհրաբյանը դուրս էր հրավիրում մարդկանց դահլիճից». Քրիստինե Պողոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին քննադատողներին

Հարցին՝ պե՞տք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից՝ Պողոսյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Նախ, պարոն Քոչարյանը հասուն տղամարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ, որ պետք է նրան ասեմ: Եթե գտնի, որ պետք է ներողություն, նա այնպիսի անձնավորություն է, որ  հանգիստ կասի, եթե դրա կարիքը կա: Այս աղմուկը բարձրացել է նրա համար, որ հասարակությունը երկակի ստանդարտներով է ապրում, նույն պայմաններում վիրավորում են տղամարդուն, ոչ ոք ձեզանից չի պաշտպանում էդ տղամարդուն»:

Երբ է գալու Ավետ Տերտերյանի ժամանակը

Արվեստի  եւ գրականության մեր մեծերի հոբելյանների առիթով իրականացվող միջոցառումները լայն հնչեղություն են ստանում, երբ դրանք անցկացվում են կառավարության նախաձեռնությամբ: Շարունակվում են Կոմիտասի եւ Թումանյանի ծննդյան 150, Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հանդիսությունները: Տարին հոբելյանական է նաեւ Գոհար Գասպարյանի, Լեւոն Շանթի, Ավետ Տերտերյանի, Գեւորգ Էմինի համար: Նախօրեին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ թատերագետ, գրող, հրապարակախոս, Հ1-ով

Գլխատեցիք խաղաղ բնակչությանը, կտրեցիք տարեցների ականջները. ո՞ւր մնաց ժողովրդավարությունը. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի պատվիրակին

Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Դուք խոսում եք մեր վարչապետի մասին, որն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, ի՞նչ կասեք ձեր երկրի, ձեր նախագահի մասին»:

Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Ա.Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ:

«Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրսը». Մակունցը գտնում է, որ Անդրանիկ Քոչարյանը կարգապահական խախտում չի արել

Հարցին՝ կարգապահական վարույթ չե՞ք պատրաստվում սկսել ու քննարկել Անդրանիկ Քոչարյանի վարքը՝ Մակունցը պատասխանեց. «Չի, ինչի՞ համար»: Այնուամենայնիվ, նա ասաց, որ սա կլինի այն գիծը, որով կսահմանվեն կանոնները, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները շփումներում:

Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին «ցեմենտ» ապրանքային խմբի (որի մեջ նաև ներառված է կլինկերը) ներմուծման դինամիկային: Հիշեցնենք, որ 2019թ.-ի փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն էր տվել մի օրենսդրական նախաձեռնության, որով փորձեց պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: Օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց հետևյալ կերպ՝ մեկ տոննա ցեմենտի ներմուծման դիմաց պետք է վճարվեր 22,000 ՀՀ

«Եթե Հրայր Թովմասյանը որոշել է ներկա չգտնվել, ապա որեւէ առարկություն այդ առումով լինել չի կարող». Մակունց

Մեկնաբանությունները՝ դատարանները շրջափակելու, Վահե Գրիգորյանի հետ կապված, ըստ Մակունցի, Հրայր Թովմասյանի սուբյեկտիվ կարծիքն են:

Փաշինյանը կառավարության անդամներին. «Այ քեզ բան, սա հո՞ ստեղծագործական, ինքնագործունեության խմբակ չի»

Այսօր կառավարության նիստում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետը դիտողություն արեց կառավարության անդամներին: Այս քննարկման ժամանակ կառավարության անդամները տարբեր կարծիքներ հնչեցրին դեղերի փորձագիտական կենտրոնի բյուջեի մասին: Փաշինյանն ասաց՝ պետական հիմնարկը չպետք է բիզնեսով զբաղվի: Հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկումներին ի պատասխան` Փաշինյանն ասաց. «Խոսքը առողջապահական խնդրի մասին չէ, խոսքը կառավարման մասին

Մայր տաճարի «մութ» անկյունները

Աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող այս կամ այն  վարկածի քննարկումները շարունակվում են: Որքանո՞վ են վերջիններս համապատասխանում իրականությանը, ի՞նչ ծագում եւ հիմքեր ունեն: Այս թեմայով զրույց ունեցանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ: – Արդյո՞ք Մայր տաճարը կառուցվել է հին հայկական հրաշալիքներից մեկի՝ 

«Աղվա՛ն Վարդանյան, ինչի՞ ես հայհոյում, դու ո՞վ ես, դու կա՞պ ունես Արփինե Հովհաննիսյանի հնչեցրածի հետ». Անդրանիկ Քոչարյան

Դիտարկմանը, որ անձնական տիրույթ եք ներխուժել՝ հիշատակելով իր ընտանիքի անդամին՝ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը լրագրողի հարցին եմ պատասխանել: Լրագրողը հարցնում է՝ տիկին Հովհաննիսյանը ձեր մասին այսպիսի բան է ասել, ասեմ՝ լա՞վ է արել տիկին Հովհաննիսյանը, գենդերային հավասարությո՞ւն է, էս ի՞նչ եք ասում: Տիկին Հովհաննիսյանը առաջին հերթին քաղաքական գործիչ է, սովորական կին չի, ինքը ՀՀԿ երրորդ համարն է, կրում է պատասխանատվություն»:

«Անարդարացի կլիներ չխոսել այն մասին, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախկին իշխանությունների կողմից եւ հաջողությամբ շարունակվել նոր իշխանությունների ջանքերով. «Հայկական ժամանակ»

Միջազգային ասպարեզում շատ է կարևորվում շարունակականությունը։ Շատ կարեւոր է, որ ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե անձերի տեսքով, այլ որպես պետություն։

«Մեր գերնպատակը ոգեշնչելն է»

Ասում է Synthposium փառատոնի համակազմակերպիչը Հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կանցկացվի երաժշտության եւ երաժշտական նորարարության Synthposium միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ավելի քան 50 երաժիշտներ, ինժեներներ եւ արվեստագետներ 15 երկրից: Նրանց թվում են շվեյցարացի կոմպոզիտոր Թոմաս Ֆելմանը, կանադացի երաժիշտ Ջես Օսբորն-Լանտյեն, Ֆրանկո-բեռլինյան dOP հաուս-նախագծի լիդեր Դեմիեն Վանդեսանդը եւ ուրիշներ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց փառատոնի համահիմնադիր Նաիրի Սիմոնյանը,

Փաշինյան. «Պահեստազորայինների վարժական հավաքները կապված չեն արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ»

Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կհայտարարվեն. հավաքները կտեւեն 40 օր՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը։ Այս մասին հարցն այսօր կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նախագծի, վարժական հավաքներին կներգրավվի 316 քաղաքացի։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ արդյոք այս վարժական հավաքները հիմա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930