Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանը կառավարության անդամներին. «Այ քեզ բան, սա հո՞ ստեղծագործական, ինքնագործունեության խմբակ չի»

Հոկտեմբեր 03,2019 13:35

Այսօր կառավարության նիստում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետը դիտողություն արեց կառավարության անդամներին:

Այս քննարկման ժամանակ կառավարության անդամները տարբեր կարծիքներ հնչեցրին դեղերի փորձագիտական կենտրոնի բյուջեի մասին:

Փաշինյանն ասաց՝ պետական հիմնարկը չպետք է բիզնեսով զբաղվի:

Հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկումներին ի պատասխան` Փաշինյանն ասաց. «Խոսքը առողջապահական խնդրի մասին չէ, խոսքը կառավարման մասին է: Ես համաձայն չեմ, որ մենք նստեն, տարբեր խորհրդակցություններում կայացնենք որոշումներ, հետո նախարարը գնա ասի՝ հա, դե լավ, խոսեցինք, անցավ-գնաց: Չկա տենց բան: Էն ինչ որ խոսացվել է, որոշվել է, պետք է սկզբունքները ճշգրիտ պահպանվեն: Ի՞նչ է ստացվում՝ վարչապետը հայտարարություններ է անում, որ մենք հաջորդ տարի սենց խնդիր ենք լուծելու, հետո պարզվում է, որ բյուջեի նախագծում ներառված չի։ Այ քեզ բան, սա հո՞ ստեղծագործական, ինքնագործունեության խմբակ չի։ Ամեն մի գերատեսչություն չի կարող կառավարման իր ոճն ունենալ, որովհետեւ կառավարման ոճը հենց կառավարությանն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031