Օրվա լրահոսը

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հանվեց մասնավորեցման ցանկից

Խորհրդարանում քննարկվում է կառավարության բացասական եզրակացություն ստացած նախագիծը

Ամբողջությամբ, միակողմանի լուծում եմ Սանիթեքի հետ կնքված պայմանագրերը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշում է. «Հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը,

Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի

«Ճեպանկար»՝ Պերմյակովի պատմության հիման վրա ստեղծված ֆիլմից

Օրերս Երեւանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի նախադիտումը, որը ներշնչված է իրական դեպքերից։ 2015 թ. հունվարին, Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ներխուժելով մի տուն՝ սպանում է Ավետիսյան ընտանիքի բոլոր յոթ անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին։ Նույնիսկ ձերբակալումից հետո նա համառորեն լռում է… Այս պատմությունն այնքան

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ դիմումը

Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Միասնության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորավպես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության

Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը ԱԺ-ում իր հարցի քննարկմանը

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․ – վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը

Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի մասին զեկույցի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որի «Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում» խորագրով ելույթը ներկայացնում ենք ստորեւ։ «Հարգելի գործընկերներ, Քննարկվող հարցն ունի աննախադեպ կարեւորություն, նշանակություն, քանի որ այն վերաբերում է շատ ու

Հարաբերություններ եւ շահեր

Ռուսաստանը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Վերին Լարսում կուտակված հայկական ավտոմեքենաների համար, Ռուսաստանը թույլ չի տալիս իր երկրում աշխատել մեր քաղաքացիներին՝ հայկական վարորդական իրավունքներով (եւ այդ խտրականությունը դրսեւորում է միայն հայաստանցիների նկատմամբ), Ռուսաստանը չի արտահանձնում մեր երկրի համար լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց: Դրանց երեկ ավելացավ նաեւ այն փաստը, որ Երեւանում գտնվելու ժամանակ Վլադիմիր Պուտինը հանդիպել

ԱՍԵԿՈՍԵ

Այո, ես նույնպես բանաստեղծություններ եմ գրել: Պոեզիան դեռահասության անբաժանելի մի մասն է: ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ

2020 թվականի համար ևս ծրագրվում է իներցիոն պետական բյուջե

Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով: Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումներն իրականում արդեն մեծ են և օբյեկտիվ, հատկապես՝ երկրի սոցիալական խորացող խնդիրների լուծումների տեսանկյունից: Իշխանափոխությունից և այդ լուծումները օր առաջ ապահովելու խոստումներից անցել

ՍԴ-ի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում. Հրայր Թովմասյան. Tert.am (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: «Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես

«Մտադիր ենք Ավստրալիայում ՀՀ դեսպանատուն բացել». Զոհրաբ Մնացականյան

Հարցը մեր օրակարգում է, մենք բանակցում ենք: Դա մեր նպատակներից է

Հույս ունեն, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի Արփինե Հովհաննիսյանից. արձագանքներ

Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն կանանցից, որոնց վիրավորել են տղամարդիկ իրենց քաղաքական գործունեության ընթացքում

Հայաստանի ակումբները հաղթանակով են մեկնարկել ԵԱՏՄ բասկետբոլի լիգայում

Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկած բասկետբոլի ԵԱՏՄ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու ակումբները հաղթանակով են մեկնարկել: Երեկ «Արագածը» 89:79 հաշվով հաղթեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուին» (նկարում), իսկ այսօր Երեւանի «Ուրարտու Վբեթը» առավել քան վստահ հաղթանակ արավ Ռուսաստանից ժամանած Տուլայի «Արսենալի» նկատմամբ՝ 99:79: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փոխվարչապետը վստահեցնում է՝ ձմռանը գազը չի թանկանա

Ինչ պայմանավորվածության էլ հասնենք «Գազպրոմ»-ի հետ, այն չի կարող ի կատար ածվել անմիջապես կամ ամիսներ անց

«Ուզում ենք ընդլայնել Իրանի հետ էներգետիկ գործակցությունը». Նիկոլ Փաշինյան

Նա շեշտեց, որ նշյալ հարցում դեռ նրբություններ կան, որոնք չեն կարող հաշվի չառնել: Փաշինյանը վստահեցրեց՝ բոլոր ջանքերը գործադրում են

«Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին։ Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս, եթե խոսքը կնոջ մասին է։

«Ուր գնում ենք, «սելֆի» ենք անում, ուղիղ եթեր մտնում». Փաշինյանը՝ քաղաքացիների դժգոհության մասին

Ուր գնում ենք, «սելֆի» են անում, ուղիղ եթեր մտնում: Այդ նույն կառավարական առանձնատներից մեկում երեկ ԵԱՏՄ նիստն էր: Գաղտնի ծախսեր չկան, ամեն ինչ հիմնավորված

«Պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը Ստրասբուրգում, «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու մասին» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում: «Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող, Նախ և առաջ ցանկանում եմ կարևորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերը այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաև աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես

87-ի արձագանքը շատ կարևոր է. Էլինար Վարդանյան

Խոսքս ուղղում եմ ԱԺ իմ քայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։ Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ

Արա Գոչունյան. «Վերջին կանոնադրությունը բնականաբար 100%-ով ողջունելի չէ». Ermenihaber.am

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության կանոնադրությունը, որով սահմանափակվում էին արտասահմանում գործող եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը դժգոհություն և անորոշության մթնոլորտ է ստեղծել Պոլսի հայ համայնքում: Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության, կանոնադրության հակասական կետերի, հայ համայնքում դիրքորոշումների վերաբերյալ Ermenihaber.am-ը հարցազրույց է անցկացրել Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ֊մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Արցախում պատերազմի վտանգ չկա, բայց քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով

Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախում չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ: «Այստեղ որևէ ակնհայտ վտանգ չեմ տեսնում, թեպետ նաև ոչ ակնհայտ, խոշոր ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,-ասել է Լավրովը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա:

Գյումրիում թափառող շներով կզբաղվեն երկու անասնաբույժներ․ փոխքաղաքապետի պարզաբանումը

Aravot.am-ը Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեց, թե Ազգային Ժողովի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ինչպե՞ս կլուծեն  թափառող շների հարցը․ մենք նաև հիշեցրեցինք, որ մեղադրանքներ են հնչում քաղաքային իշխանության հասցեին շների  դաժան սպանդ կազմակերպելու համար,  այս մասին անդրադարձ էր կատարել բնապահպանական տեղեկատվական կայքը։ «Դաժան բառը չափազանցված է, նախկինում եղել են դեպքեր, երբ

ԵԱՏՄ համաձայնագրով Հայաստանը վերջապես կկարողանա ապրանք արտահանել Իրան. Արմեն Իսրայելյան. «Ա1+»

Մի քանի օր հետո ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2018թ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝ Հայաստանը վերջապես կկարողանա ապրանքատեսակներ արտահանել հարեւան Իրան։ «Ա1+»-ի հետ զրույցում իրանագետը հիշեցնում է, թե ինչ միջոցների է դիմել Իրանը տեղական արտադրողին

Փաշիկ Ալավերդյանը, երբեմն, վախենում է իր ծանրորդների համար

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ներկայացնելով մեր առանձին ծանրորդների մասնակցությունը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությանը, հատուկ անդրադարձավ ծանր եւ գերծանր քաշային կարգերին. «Գոռ Մինասյանը մրցումների ժամանակ իր կիլոգրամներն անընդհատ ավելացնում է: Հրում վարժությունում նա երբեւէ 247 կգ չէր բարձրացրել, Պատտայայում բարձրացրեց: Նա պայքարի գնում է առանց վախենալու: Դա հրաշալի հատկություն է: Բայց անկեղծ

Սիլվա Համբարձումյան. «Արամ Հարությունյանն ինձ ասաց՝ նախագահական ընտրություններին փող ա պետք, փող պիտի ծախսեմ»

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու գործով դատական նիստին գործարարը մանրամասներ պատմեց

Ալվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը. «Փաստինֆո»

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է եւ որոշվել քրեական հետապնդում չիրականացնել  ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ

Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930