Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ակումբները հաղթանակով են մեկնարկել ԵԱՏՄ բասկետբոլի լիգայում

Հոկտեմբեր 02,2019 22:40 Share

Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկած բասկետբոլի ԵԱՏՄ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու ակումբները հաղթանակով են մեկնարկել:

Երեկ «Արագածը» 89:79 հաշվով հաղթեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուին» (նկարում), իսկ այսօր Երեւանի «Ուրարտու Վբեթը» առավել քան վստահ հաղթանակ արավ Ռուսաստանից ժամանած Տուլայի «Արսենալի» նկատմամբ՝ 99:79:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել