Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուր գնում ենք, «սելֆի» ենք անում, ուղիղ եթեր մտնում». Փաշինյանը՝ քաղաքացիների դժգոհության մասին

Հոկտեմբեր 02,2019 21:50

«Հիմա ձեր տրամաբանությամբ, եթե նայենք, ուրեմն՝ կառավարական շենքերը չվերանորոգե՞նք: Հենց հիմա կառավարության շենքի բակը նորոգվում է, որովհետեւ  ամաչում եմ՝ պատերը քանդված են, հյուրեր են գալիս»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի նկատառմանն այն մասին, որ քաղաքացիների մի մասը դժգոհ է կառավարական առանձնատների փաստից, պետական ծախսերի թափանցիկության աստիճանից, չհիմնավորված ծախսերից:

Փաշինյանը դժգոհության հետ համաձայն չէր. «Ուր գնում ենք, «սելֆի» ենք անում, ուղիղ եթեր մտնում:

Այդ նույն կառավարական առանձնատներից մեկում երեկ ԵՏՄ նիստն էր: Գաղտնի ծախսեր չկան, ամեն ինչ հիմնավորված է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031