Օրվա լրահոսը

Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Սինգապուրի վարչապետին․ Նիկոլ Փաշինյան

Ես և Աննան ուրախ ենք Երևանում հյուրընկալել Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/545915472841817/?notif_id=1569742137044540&notif_t=live_video

Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ

ՏԻՄ ընտրություններ՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝ ժամը 8.00-ին,

Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես «Ժառանգության» քաղաքական խորհրդի նախագահ

Սեպտեմբերի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Հնչեցին տարբեր զեկուցումներ, քննարկվեց կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրին վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկեց Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները: Նաև քվեարկությամբ ընտրեց քաղաքական խորհրդի ղեկավարին:

Եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն, նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև Նիկոլ Փաշինյանը․ փաստաբան

Այսօր դիմել եմ Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես առավել վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվել էին իմ պաշտպանյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը խոչընդոտելու համար։ Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան՝ հետևաբար նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի

Նաիրա Զոհրաբյանին՝ պարզապես շնորհակալ է. ինչո՞ւ են առարկում դատախազները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվեց 5 անգամ գողության համար դատապարտված Մուշեղ Պողոսյանը։ Հետաքրքիր է, որ անցած տարի նույն դատավորը մերժել էր Մուշեղին ազատել (Aravot.am-ն անդրադարձել էր այդ թեմային): Մուշեղ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով՝ գողություն, 2015 թ.-ին դատապարտվել էր վեց ու կես

Սինգապուրի վարչապետը ժամանել է Հայաստան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տիկնոջ՝ Աննա Գրիգորյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին իր տիկնոջ Հո Չինի հետ: Սինգապուրի վարչապետը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է

Սահմանամերձ Կողբում մրգօղու փառատոնն է

Հայաստանում առաջին անգամ կայացավ «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը: Տավուշի մարզի ամենամեծ համայնքում՝ Կողբում, ներկայացվեց հայկական արտադրության մրգօղին: Բաց տաղավարներում ցուցադրվեցին ինչպես Կողբի, այնպես էլ հայաստանյան այլ համայնքների կողմից ներկայացված մրգային և հատապտղային օղիներ, որոնք համակցված էին տարատեսակ ազգային ուտեստներով: Տեղացիներն ու հյուրերը օգտվեցին հյուրասիրությունից և մասնակցեցին բազմաբնույթ մշակութային միջոցառումների, մրցաշարերի: Կարևորելով օրվա խորհուրդը, փառատոնի կազմակերպիչ Կարեն

Վայոց ձորի մարզում կորած մեկամյա երեխային գտել են Վայքի մայր ջրատարից

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա (հավանաբար ընկել է տանը հարակից ջրանցքը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել Արամ

ԱՆ նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ դատավոր Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը քաղբանտարկյալ է

«ԵԽԽՎ չափանիշից ելնելով՝   կարելի է պնդել, որ այդ երիտասարդը, այնքան ժամանակ, ինչքան գտնվելու է անազատության մեջ, լինելու է քաղբանտարկյալ». Ռուբեն Մելիքյա

Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր

Եվրոպական ժառանգության օրերը՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում

Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցավ Հայաստանում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:  Միջոցառման պաշտոնական բացումն ազդարարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա

Հայաստանի պատմաճարտարապատեկան հրաշալիքներից մեկը համարվող Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում դարերի լռությունից հետո առաջին անգամ հավատավորների առջեւ դռները բացեց իր վեհաշուք տեսքի մեջ վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու բացման եւ վերաօծման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, եկեղեցու վերականգնման գործում

Երկու հայաստանցի գրոսմայստերներ Թբիլիսիում առաջատարների եռյակում են

Վրաստանի մայրաքաղաքում ընթացող լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկության ուժեղագույնների «A» խմբում յոթ տուրից հետո եռիշխանությունը պահպանվում է, սակայն այս անգամ առանց Հայաստանի երրորդ շախմատիստի: 5,5-ական միավոր վաստակել են գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը եւ տանտերերից՝ Լեւան Պանցուլայան: Արման Միքայելյանը 5 միավորով նահանջել է չորրորդ հորիզոնական:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ով է աստծո նման (վիպակ)

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15 ԳԼՈՒԽ 16 Ո՞վ կզոհաբերի իր մինուճար գառը Երազ… Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։ Քամին հոգեվարք էր արտաշնչում՝ շիկավառ օդի

Նիկոլ Փաշինյանի անակնկալ այցը Գյումրի․ Նա «Սև բերդում» Կոմիտասին նվիրված համերգ է լսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ոչ պաշտոնական, անակնկալ  այց է կատարել Գյումրի։ Մեր տեղեկություններով, նույնիսկ մարզային ու քաղաքային  իշխանությունները նրա այցի մասին նախապես տեղյակ չեն եղել։ Եվ մինչ գյումրեցիները հետևում էին վարչապետի՝ Սյունիքի մարզից հնչեցրած ելույթին․ նա  այսօր  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի

Աթլետ Լեւոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման արգելքը

Քաթարի մայրաքաղաք Քաթարում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ եռացատկորդ Լեւոն Աղասյանը, 33 մարզիկների պայքարում որակավորման փուլում ցույց է տվել 16,24 մետր արդյունք  (29-րդ տեղ) եւ  12 լավագույնների մեջ չմտնելով՝ չի անցել եզրափակիչ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով ճանապարհի պաստառի նեղ լինելը, կտրուկ շրջադարձերը, մեծ թեքությունները՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 30-ին վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00): Ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար նախատեսված են ժամանակավոր կայանատեղիներ Մ-2 մայրուղու՝

Աշխարհի ուժեղագույն հայազգի մարզիկը կլինի Հայաստանում

Էրիկ Ասատրյանին ճանաչում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Նա սեղմում հենարանից սպորտաձեւի ԱՄՆ կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի հաղթող: Էրիկն ունի բազմաթիվ պարգեւներ: Նա քսան տարի է, Հայաստանում չի եղել: Տասնմեկ ամսեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ: Եվ ահա հոկտեմբերին նա լինելու է հայրենիքում: Ի դեպ, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հոկտեմբերի 19-ին սեղմում հենարանից առաջնության

Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլայ Իվանի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ Դուք իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում: Ձեր՝ պատասխանատու, իմաստուն պետական գործչի

62-ամյա մի կին մեկ այլ կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանալի, անցագրային և բանկային քարտեր: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 62-ամյա մի կին, որը ժամը 22.50-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի

Քննարկում ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն համակարգի ձևավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների

Աուտիզմ ունեցող երեխաները յուրահատուկ են, բայց խորթ չեն․ տեղի է ունեցել «Իմ ուղին» մասնագիտական կենտրոնի բացման արարողությունը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-ռեաբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Արաբկիր» բշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի

Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի

Գորիսում ապօրինի կերպով հատել են բոխի և կաղնի ծառատեսակներ

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8

Ուկրաինան Արցախ այցելելու համար սպառնում է քրեական պատասխանատվությամբ

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախ  այցելելուց: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ուկրաինայի արտգործնախարարությունը «խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»: Օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել վարչական, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության՝ ասվում է հաղորդագրության

Զինծառայողի՝ մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ

«Չգիտեի, որ Պուտինը գալու է». Թրամփի փաստաբանը չեղարկել է այցը Երևան.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է այցը Երևան, որտեղ պետք է վճարովի ելույթ ունենար Եվրասիական տնտեսական միության շրջանակում կազմակերպված համաժողովին՝ հաղորդում է The Washington Post պարբերականը: Սեպտեմբերի 27-ին առավոտյան  Ջուլիանին թերթին հայտնել էր, որ պատրաստվում է վարձատրման դիմաց մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության համաժողովին, որին ի թիվս այլ երկրների ղեկավարների, մասնակցելու

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ավելի ամուր հիմք կա. Կարեն Զադոյան

Ըստ նրա, Հրայր Թովմասյանը միաժամանակ եւ ՍԴ նախագահ է եղել եւ պատգամավոր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930