Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի անակնկալ այցը Գյումրի․ Նա «Սև բերդում» Կոմիտասին նվիրված համերգ է լսում

Սեպտեմբեր 28,2019 19:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ոչ պաշտոնական, անակնկալ  այց է կատարել Գյումրի։ Մեր տեղեկություններով, նույնիսկ մարզային ու քաղաքային  իշխանությունները նրա այցի մասին նախապես տեղյակ չեն եղել։

Եվ մինչ գյումրեցիները հետևում էին վարչապետի՝ Սյունիքի մարզից հնչեցրած ելույթին․ նա  այսօր  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ հետևում էր  զորահավաքին ու զորավարժությունների  ընթացքին, գյումրեցիներից շատերը զարմացել են ՝ նրան տեսնելով  իրենց քաղաքում։ Ի դեպ, օգտատերերից ոմանք  այս մասին արդեն արտահայտվել են  սոցցանցերի իրենց էջերում։

Վարչապետը տիկնոջ հետ  մտել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Di Napoli սրճարան,  բարևել, զրուցել  է մարդկանց հետո, այնուհետև գնացել է  «Սև Բերդ» ամրոց` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգին։

Լուսանկարը՝ Di Napoli սրճարանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանների ընտանիքի այցը Գյումրի հերթական անգամ ոգևորել  է այս քաղաքի բնակիչներին․ զգալի է, որ  կոլորիտով, գողտրիկ  այս քաղաքը վարչապետի հատուկ ուշադրության ու նաև հսկողության տակ է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30