Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիեւ հանդիպումները նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը, որոնք ուղղված են Արցախի հակամարտության կարգավորմանը, նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Այս մասին, այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հայտարարեց «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ: «Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, երկու երկրների միջեւ երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի

Ինչո՞ւ է քաղաքապետը զարգացման, քաղաքի բարեկարգման ծրագրեր գրել-մշակելու բեռը դնում քաղաքացիների ուսերին

Հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հայտարարել է, թե Երեւանի բյուջեն երեւանցիներինն է, ու հենց երեւանցիները պիտի տնօրինեն այն. «Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք եւս տնօրինեն բյուջեն եւ ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երեւանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (Գեղարքունիքի մարզի կողմից՝ փակ), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային

«Ես կորցրել եմ ընկերներ». Վալերի Օսիպյանը դեմ արտահայտվեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների համաներմանը

Քիչ առաջ դատարանում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկեց ՊՊԾ գնդի գործով անցնող ամբաստանյալների համաներմանը: Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Երևանի 2800-ամյակի և ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով համաներման մասին օրենքում ընդգրկված էին նաև ՊՊԾ իրադարձություններում ենթադրաբար մասնակցած անձինք: Բայց վերապահում կա առ այն, որ եթե պատանդառված, ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում

«Ես դիմում չեմ ստորագրել, տանը հիվանդ պառկած եմ եղել»

Քաղաքապետարանի մասնագետին ազատել են աշխատանքից, երբ դեռ չէր ավարտվել նրա անաշխատունակության թերթիկի ժամկետը Հայցվորին աշխատանքից անհիմն կերպով ազատելուց մինչեւ նշանակված վերջին դատական նիստն անցել է 43 ամիս, ուստի 463,753.1 անգամ 43 հավասար է 19 միլիոն 941 հազար 383.1 դրամ: Ուստի Երեւանի քաղաքապետարանը պարտավոր է վճարել նշյալ գումարը, որին պետք է ավելանա մինչեւ դատարանի վճիռն ուժի

Կառավարությունը մեկ տարով երկարացրեց գիտական լաբորատորիաների բազային ֆինանսավորումը

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում ԵՊՀ գիտաշխատողները: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշեց, որ հիմնադրամների բազային ֆինանսավորումը պետք է փոփոխվի, ինչի արդյունքում ԵՊՀ-ից 450 աշխատակից ֆինանսավորում չեն ստանալու: Ինչպես այսօր ցույցի ժամանակ Aravot.am-ին պատմեցին գիտաշխատողները, այդ լաբորատորիաների բազային ֆինանսավորումը կառավարությունը դադարեցնում է, որից հետո ֆինանսավորում կստանան միայն մրցույթների միջոցով: Ցուցարարները վստահեցրին, որ

«Գազպրոմ Արմենիայի» տնօրենի տեղակալը չասաց՝ գազի սակագնի թանկացած մասը որպես պա՞րտք է կուտակվում Հայաստանի վրա

Գազի սակագնի բանակցությունները հնարավոր է՝ սահմանված ժամկետից երկարաձգվեն

«Ոչ թե հարկերն է պետք բարձրացնել, այլ բյուջեն արդյունավետ օգտագործել». «Ա1+»

«Այդ բարեփոխումներ վերտառումը դեռ չի կարելի բարեփոխումներ անվանել», – նշում է «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ ղեկավար, Արցախի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Եսոյանը։ Ըստ Եսոյանի՝ պետք չէ հարկերը բարձրացնել, այլ պետք է հարկերից կուտակված բյուջեն արդյունավետ դարձնել։ Փաստաբանը նշեց, որ իրենք կողմնակից են, որ ուղղակի հարկատուները հարկերը ժամանակին ու բարեխղճորեն վճարեն։ Ֆինանսների

Թուրքիան նորից խլել է հայկական «Սանասարյան տան» շենքը հայերից. Ermenihaber

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված շենքի սեփականության իրավունքը

Վերականգնվել է քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը

Բանկն ավելի քան մեկ միլիոն դրամ է վճարել քաղաքացու իրավունքների խախտման համար Հոր մահից հետո քաղաքացին օրենքով սահմանված կարգով ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմել էր բանկին՝ ստանալու իր հոր եւ բանկի միջեւ կնքված ավանդային պայմանագրերի պատճենները։ Բանկն առանց պատճառաբանության մոտ 50 օր չէր տրամադրել պահանջվող փաստաթղթերը։ Իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացին դիմել էր «Նորիկյան եւ

«Ասացին՝ հիմա քեզ պատի տակ գյուլլում ենք, դիմի ոստիկաններին, զենքերը ցած դնեն, գան, միանան մեզ». Վալերիյ Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց

Վալերիյ Օսիպյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ ՊՊԾ գունդը գրավել են. ըստ նրա՝ զավթել են:

Սուրեն Պարսյանի արձագանքը Վաչե Գաբիելյանի հոդվածին. «Ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը»

Վերջերս լույս տեսավ Վաչե Գաբրիելյանի վերլուծական «Պետական հատվածի չափի եւ դրա որոշ հետեւանքների մասին» հոդվածը, որում մերժվում է փոքր պետություն և փոքր պետական համակարգ ունենալու գաղափարը, կասկածի տակ է դրվում ներկայիս օպտիմալացման քայլերը, հարկերի դրույքաչափերի իջեցումը չի դիտվում տնտեսական և ներդրումների աճի խթանման հիմնական գործոն և այլն: Անկեղծորեն զարմացա նախկին պաշտոնյայի մտքերից, քանի որ վերջինս

Ինչպես է մասնագետը «քանդակում» արտիստների մարմինները

Ժամանակին կոմպոզիտոր, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հետեւողական ու բծախնդիր էր ոչ միայն իր, նվագախմբի արտիստների, երգիչ-երգչուհիների ու հատկապես վերջիններիս հագուկապի, այլեւ մարմնի կազմվածքի նկատմամբ: Մաեստրոն սեփական օրինակով մշտապես հորդորում էր լինել ձիգ՝ «լավ մարզավիճակում»: Որոշ երգչուհիներ, այդ թվում՝ Լարիսա Դոլինան, Զառա Տոնիկյանը, ստիպված էին որոշ ժամանակահատված չմասնակցել համերգներին՝ հետեւելու համար իրենց

Կառավարության ծրագիրն առայժմ չընդունվեց

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրից 2-3 պարբերություն դուրս է մնացել, դրանք վերաբերում են բյուջետային համակարգին եւ պետական պարտքին:

Ջրամատակարար ընկերությունը 154 սպառողների հետ պայմանագրերի կնքումն ուշացրել է

Ինչու «Վեոլիա Ջուրը» տուգանվեց առավելագույն չափով՝ 10 միլիոն դրամով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի

«Նորաշեն 2007»-ից տուժածները պահանջում են նոր քննություն

Այսօր կառավարության շենքի մոտ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները բողոքի ցույց էին անում: Նրանք պնդում էին, որ իրենց բնակարանների գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Հիշեցնենք, որ այս կոոպերատիվից բազմաթիվ քաղաքացիներ են տուժել, պայմանագիր են կնքել, գումար վճարել, որպեսզի բնակարան ձեռք բերեն, սակայն պարզվել է, որ խարդախության արդյունքում կոոպերատիվի ղեկավարությունը իրենց բնակարաններն այլ

Նշանակվեցին Շիրակի եւ Տավուշի մարզպետները

Այսօր կառավարության նիստին նշանակվեցին Շիրակի եւ Տավուշի մարզպետները: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետներին ասաց, որ բոլոր մարզերում առաջնային խնդիր է նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կհանգեցնեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նաեւ հավելեց, որ համայնքները պետք է խոչընդոտներ չստեղծեն որևէ ներդրում ներգրավելու համար, ընդհակառակ,

Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում անցորդ է մահացել

Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում մի կին է մահացել: Նրա ինքնությունը դեռեւս պարզված չէ: Ականատեսների վկայությամբ՝ կինն ուշաթափվել էր: Ենթադրություններ կա, թե ամենայն հավանականությամբ՝ սրտի կանգից է մահացել: Ականատեսների վկայությամբ՝ կինը բավական երիտասարդ էր: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գերմանիային՝ սիրով

Բեռլինում Գերմանիայի Դաշնային կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Հայ-գերմանական պաշտոնական հանդիպումը եզրափակվեց հանդիսավոր ճաշով: Այս տեղեկության մասին կարող եք գտնել 2019 թվականի փետրվարի 1-ին վերաբերող երկու երկրների լրատվական բոլոր աղբյուրներից: Նույն օրը Երեւանում մեկ այլ հանդիպում էր՝ հայ-գերմանական խորհրդանշական մի համերգ: Դրա մասին դժվար հանդիպեք որեւէ պարբերականում: Մեր օրերի դասական, ականավոր դաշնակահար

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է. «Ժողովուրդ»

Մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից (բացի Արմավիրից) բնակիչների թվաքանակը պակասել է։ Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել՝ 2500-ով։

Վճռաբեկ  դատարանի դատավորների օգնականների մի մասի մոտ դժգոհություններ են հասունացել՝ կապված աշխատավարձերի հետ. «Հրապարակ»

Նրանք անգամ ակցիաներ են նախատեսում իրականացնել կամ էլ կազատվեն աշխատանքից, եթե իրենց աշխատավարձը եւս չբարձրանա։

Դպրոցներում համոզմունք կա, որ այս տարի ավարտական քննություններն անցնելու են անհամեմատ խիստ պայմաններում. «Հայկական ժամանակ»

Hատկապես՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունը, որն, ինչպես հայտնի է, լինելու է կենտրոնացված՝ դպրոցից դուրս՝ առանձին քննական կենտրոններում՝ ԳԹԿ ներկայացուցիչների վերահսկողությամբ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր»-ին տուգանել է 10 միլիոն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացրել է

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել   հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ

Իշխան Սաղաթելյան. «Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար». «Ժողովուրդ»

Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։

Փաշինյանը մերժո՞ւմ է Ս.Սարգսյանի որդեգրած, Լ. Տեր-Պետրոսյանի պաշտպանած բանաձեւը

Ո՞րն է ՀՀ ներկայիս իշխանության բանաձեւը Ղարաբաղյան բանակցություններում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ: Նախագահը Փաթսի Րեդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ հաղորդման ճակատագիրը մնում է անհայտ

Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. նոյեմբերի 2-ի հաղորդումը քննվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, սակայն որոշում դեռևս չենք ստացել: Հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930