Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՊ-ը կոչ է անում պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների իրավունքները

Սեպտեմբեր 23,2019 10:04

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, կրթության ոլորտի պատասխանատուներին պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի զանգվածային իրավախախտումների արդյունքում ոտնահարվող ՀՀ  օրենքները, ՀՀ քաղաքացու և մարդու իրավունքները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպան համայնքին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Հայաստանի բուհերին վեր կանգնել քաղաքական կոնյուկտուրայից և պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների զանգվածաբար խախտվող իրավունքները, ինչի մասին հրապարակումներ են եղել նաև տպագիր և էլեկտրոնային մամուլում։

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ քարտուղար՝  Թաթուլ Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30