Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս այցն ինչքան էլ ուզում ենք գործնականացնել, շատ ավելի էմոցիոնալ է ստացվում». Նիկոլ Փաշինյանի հանդիպումները՝ ԱՄՆ-ում գործող ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 22,2019 22:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում է: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրեց, որ հանդիպում է  ԱՄՆ արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ:

Նա անկեղծացավ. «Այս այցն ինչքան էլ ուզում ենք գործնականացնել, շատ ավելի էմոցիոնալ է ստացվում, քան գործնական: Համենայն դեպս, դա վատ չէ, քանի որ դա ավելի լավ ֆոն է ստեղծում գործնական օրակարգի, մեր երկրի, ժողովրդի հետ կապված օրակարգի բազմաթիվ հարցեր շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար»:

ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սա լավ առիթ է Լոս Անջելեսում հանդիպել, քննարկել. «Մենք բարձր ենք գնահատում ձեր կազմակերպությանը դերը հայապահպանման գործում, ՀՀ-ում և դրա տարածքից դուրս: Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է այն դրական ֆոնը, որն առկա է ՀՀ կառավարության և սփյուռքահայության միջև ոչ միայն պահպանել ու զարգացնել, այլև դարձնել մշտական ՀՀ բոլոր կառավարությունների համար: Այսօրվա մեր իրավիճակում հաջողությունները գեներացնելու, կրկնապատկելու, եռապատկելու և ազգային արդյունքի վերածելու համար կարևոր է ճիշտ աշխատանքային մեխանիզմների ստեղծումը, սփյուռքի հետ հարաբերությունները, այնպես անել, որ ամբողջ սփյուռքն իրեն զգա ՀՀ-ի լիարժեք շահառու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30