Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահի եւ Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը: Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 1 կգ ոսկի
Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ անցագրային կետում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» կայքը, մաքսային տեսուչները ՀՀ քաղաքացու ճամպրուկում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդեր: Գերատեսչության փոխանցմամբ՝ խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, 73,3 գրամ արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154
Ապստա՞մբ, թե՞ բարեփոխիչ. BBC-ի անդրադարձը՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդին
Հայր Կորյունը (Առաքելյան) վերջին 15 տարին անցկացրել է մենաստանում: Բայց նախորդ տարի, երբ մարտահրավեր նետեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, նրա կյանքը վերածվեց լրտեսական թրիլերի՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը «Ապստա՞մբ, թե՞ բարեփոխիչ. Հայր Կորյուն, ով մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին» խորագրով ծավալուն հոդվածում: Ինչպես գրում է գործակալությունը, այժմ հայր Կորյունը շփվում է կոդավորված
Ինքնակամ կառույցները կա՛մ պետք է օրինականացվեն, կա՛մ դարձնելու են համայնքային սեփականություն. «Տոտալ քանդման պրոցես չի լինելու»
Տերտերյանն ասաց, որ գույքի գրանցման 26 հազար դրամ պետտուրքի հարցում քաղաքացուն հարմար ժամկետներ են սահմանում, որ կարողանան վճարել. «Տոտալ քանդման պրոցես չի լինելու, որոշների համար կկնքվեն անժամկետ օգտագործման պայմանագրեր»:
Հափշտակել է ժամացույց. (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ՍՊ ընկերության սպասասրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: 2019թ. հուլիսի 17-ին վերոհիշյալ սպասասրահի պատասխանատուն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:20-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, ՍՊ ընկերության
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱԱՌ մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել
2021թ.-ից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան. Տիգրան Ավինյան
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը ՔԿՀ-ներում շրջայցի ժամանակ այցելում է պատահական խցեր՝ առանց վարչակազմի ուղղորդման. արձագանք ահազանգին
Ըստ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ահազանգերի՝ վերջին օրերին այնտեղ շատացել են ինքնավնասում անողների թիվը։ Պատճառը, ըստ նրանց՝ ՔԿՀ-ի բժիշկ Տիգրան Խաչատրյանի ոչ պատշաճ եւ անբարեխիղճ վերաբերմունքն է ազատազրկվածների նկատմամբ։ «Օրերով ցավերի մեջ ոռնում են, չկա բուժսպասարկում։ Էդ բժիշկը երբ ուզում՝ գալիս է, շտապ օգնություն չեն կանչում, բուժակ չկա»,-նշում է մեր աղբյուրը։ Չորեքշաբթի «Գորիս» ՔԿՀ էր
Հայտնի է դիվերսիոն ներթափանցման ձախողված փորձի ժամանակ սպանված ադրբեջանցու անունը. Razm.info
Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu): Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես
«Ազգային օրակարգ» կուսակցությունը դատապարտում է բռնությունը հայկական բանակի սպայի հանդեպ
Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական և արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝
6-ամյա տղան տանը կից ավտոտնակում խաղալիս այրել էր խոտի հակերը
Սեպտեմբեր 21-ին, ժամը 13.10-ին, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում տանտիրոջ 6-ամյա որդին տանը կից ավտոտնակում խաղալիս, լուցկի է վառել ու գցել ավտոտնակում դասավորված խոտի հակերի վրա։ Այրվել է խոտի շուրջ 350 կապոց:
Ուսուցիչը ծեծում է աշակերտներին եւ անվայել խոսքեր ասում
Aravot.am-ը դժգոհություններ է ստացել թիվ 51 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Աբաջյանի վերաբերյալ, որը, ծնողների վկայությամբ, անընդհատ վիրավորական խոսքեր է ասում աշակերտների հասցեին: Ծնողներից մեկի հավաստիացմամբ, նա օրերս կրկին վիրավորել է երեխաներին: Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի հետ: Տնօրենը տեղեկացրեց, որ իսկապես իրեն է մոտեցել 8-րդ դասարանցիներից մեկի ծնողը: Նաեւ հավելեց, որ ավելի վաղ խոսակցություն
Ի՞նչ պետք է իմանալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս
2020 թ. հունվարի 1-ից փոխվելու են մաքսատուրքի դրույքաչափերը
Ապօրինի 65 ծառ էր հատել. Գուգարքի ոստիկանության բացահայտումը
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն և յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Նման մի դեպք օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայում կմասնակցի Cybertech կիբերանվտանգության համաժողովին
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան
Ծանրամարտի ԱԱ-ում այսօր Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի հերթն է
Թաիլանդի Պատտայա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ են մտնելու Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ 2017 թվականի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը: Նրանք պայքարելու են 89 կգ քաշային կարգի ուժեղագույնների խմբում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարմիրգրքյան Սև արագիլի վրա կրակելու դեպքի առթիվ ոստիկանության պարզաբանումը
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ ՀՀ ոստիկանություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտը հնարավորություն կտա կատարել դրամական փոխանցումներ արտերկրից, միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից
ՎՏԲ-Հայաստան Բանկի բազմարժութային վիրտուալ քարտը Հայաստանի համար նորույթ է եւ հաճախորդներին հարմարավետություն կտա
Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակչում մեկնարկեց ոչ-ոքիով
Խանտի-Մանսիյսկում այսօր սկսվեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը: Պայքարի մեջ մնացած ութ գրոսմայստերները խաղում են կիսաեզրափակիչ մտնելու իրավունքի համար: Հինգերորդ շրջանի առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 42-րդ քայլում ոչ-ոքի արեց Ֆրանսիայի լավագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վաղը շախմատիստները կհանդիպեն դասական շախմատի երկրորդ պարտիայում, որտեղ Արոնյանը խաղալու է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու. Միքայել Մինասյան
Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց
Վահրամ Պողոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում
«Դա իմ անձնական տեսակետն էր, դա որևէ կերպ չի առնչվում կուսակցության քաղաքական տեսակետին»:
Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝
«Չեմ հավատում, թե Փաշինյանը մարդ է ուղարկել Վանեցյանի մոտ՝ լռեցնելու նպատակով». Հրաչյա Հակոբյան
Սպայի ուսադիրները նրան պետք է դրդեին, որ նա աներ հայտարարություն: Եթե ունի ասելիք ու չի ասում, բա ո՞ւր մնացին ուսադիրները
Բագրատ Էստուկյան. «Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Ermenihaber
Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ: – Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:
«Պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը». Մակունց
Մակունցը նշեց. «Այս պահին հավելյալ մեկնաբանություններ չանեմ: Ինչ ուզում էի, արդեն ասացի»
100 փաստերի թվում բացասական ցուցանիշները չեն նշվում. Թադեւոս Ավետիսյան
Պետական բյուջեի կապիտալ ծախսերը շուրջ 65 միլիարդ դրամով թերակատարվել են
«Հը՞ն, արա, ի՞նչ ես ասում» ու քարով գլխին». մարզպետի օգնականի եւ փոխգնդապետի միջադեպի մասին
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները: Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ զինվորականների միջեւ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ մարմնական ծանր վնասվածքներով: Ներկայումս բժիշկները նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Մխիթարյանի ընկերներն այսօր բողոքի
Հորդորում ենք կալանքից ազատել Ամուլսարի երեք պահապաններին և իրավունքի վրա հենվելով՝ դադարեցնել Ամուլսարի ծրագիրը. «Սասնա Ծռեր»
Շաբաթներ առաջ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից և քաշքշուքից հետո կալանավորվել են Ամուլսարի պահապաններ Էդմոնդ Աղաբեկյանը, Խաժակ Արսենյանը և Յուրա Արսենյանը: Հայրենի բնության և ապագա սերունդների առողջ ու ապահով կյանքի համար անձնվիրաբար պայքարող այս գիտակից երիտասարդները, որ նաև 2018 թ. ապրիլ-մայիսին ազգադավ ռեժիմին հեռացնելու համար ոտքի ելած մեր ժողովրդի առաջին շարքերում են եղել, իրականում Ամուլսարի
Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ՏԿԵ նախարարությունը՝ էներգահամակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի մասին
ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կյանքին


















































