Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 1 կգ ոսկի

Սեպտեմբեր 23,2019 19:11

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները  Թբիլիսիի միջազգային օդանավակայանի  հսկիչ անցագրային կետում  ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» կայքը, մաքսային տեսուչները ՀՀ քաղաքացու ճամպրուկում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդեր:

Գերատեսչության փոխանցմամբ՝ խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, 73,3 գրամ  արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար):

Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30