Օրվա լրահոսը

«Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է». աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը կմիանա «WCIT 2019»-ին

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ականավոր գիտնականի՝ Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս և Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի մասնակցության մասին։ Այս տարի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին Գարիկ Իսրայելյանը ներգրավված կլինի որպես «Ականավոր խոսնակների շարքի» մասնակից։ Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ դռնբաց դատական նիստ: Նախագահող դատավորը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը: Ուստի Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Oտարերկրյա ներդրումների ներգրավումը տնտեսական աճի մեր տեսլականի հիմնասյուներից մեկն է. Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ

«Ազատ հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակությունները հանդիպել են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպմանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից ներկայացվել է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված

Հովհաննես Բաչկովը բավարարվեց ԱԱ բրոնզե մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում: Այսօր մեր վերջին ներկայացուցիչը՝ գյումրեցի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, հավասար պայքարում մրցավարների տարաձայն որոշմամբ 1:4 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կեյշոն Դեւիսին ու բավարարվեց բրոնզե մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին

Ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. ոստիկանության պարզաբանումը

Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։ Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր

Մենք կարող ենք. տվեք մեզ հնարավորություն

Ներառական կրթությունը Հայաստանում եւ Վրաստանում Տեղաշարժման, խոսքի կամ առողջական այլ սահմանափակումներ ունեցող մարդկանցից շատերը յուրովի թաքնված տաղանդ են` անսահմանափակ հնարավորություններով: Պարզապես կառավարություններն ու հասարակությունները պետք է նրանց ներառեն: Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները նույնպես վավերացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ազգային օրենքներով էլ պարտավորվել են նրանց սոցիալապես ներառել հասարակություն՝ ստեղծել հարմար միջավայր, ապահովել

Իրական հակափաստարկներ՝ վարչապետի 100 փաստին. Թադևոս Ավետիսյան

Տնտեսությանը վերաբերող Օրերս վարչապետի տված երկարաժամկետ խոստումների շարքում իմացանք, որ մինչև 2050 թվականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիորեն ներկայացվում է 2019 թվականի 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6,8 տոկոս: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակին այդ ցուցանիշը եղել է 9,1 տոկոս:

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց հերթական շրջանի առաջին պարտիայում

Խանտի-Մանսիյսկում շարունակվում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պայքարի մեջ մնացած 16 գրոսմայստերները պայքարում են 1/8 եզրափակչում: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորրորդ շրջանի առաջին պարտիայում սեւերով շատ հանգիստ ոճով 31-րդ քայլում արագ ոչ-ոքի արեց Վիետնամի լավագույն գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմի հետ ու վաղը կփորձի սպիտակներով հաղթանակ տանել երկրորդ պարտիայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:  

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Լևոն Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: «Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Լևոն Արազյանի պաշտան Հովիկ Սուքիասյանից: Լևոն Արազյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: Նա կալանքի տակ էր գտնվում 2017

Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղու» սպասարկումը. RTVI

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի կարողանում բնականոն աշխատել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, անհիմն մեղադրանքներ են առաջադրվել և ոչ մի երաշխիք չի տրվել: Մեր փաստարկներն այն մասին, որ նախկինում իրականացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմանները կատարվում են, անտեսվում են»,- RTVI-ին ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:

ՊՆ սպային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի 28-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին,  ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից

Ծնողական փառքի մեդալ՝ տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԺԵԼԱ ԵՎ ՄԱՐՏԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՆԵՐԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական

Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 

Թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն

Անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան. Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։ Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք

«Ադրբեջանում նոր սաֆարովներ չպետք է հայտնվեն». պատգամավորը՝ Բաքվի առաջարկի մասին

Մեկնաբանելով այդ առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությունը՝ Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց. «Կարծում եմ՝ դա ակնարկ է, որպեսզի Ադրբեջանը մտածի Ստեփանակերտի հետ ուղիղ կապ հաստատելու մասին»

«Քաղաքական կուսակցությունները շարունակում են անտարբերություն դրսևորել ՏԻՄ ընտրությունների հանդեպ»․ Էմին Երիցյան

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (թավշյա հեղափոխությունից հետո սրանք արդեն հինգերորդն են)։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով` երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ՏԻՄ ընտրություններում նկատվող պասիվությունը ավելի քան զարմանալի է և, կարող է վատ անդրադառնալ համայնքային կառույցների վրա։ «Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ թեկնածուները ոչ միայն ինքնաառաջադրվեն, այլև

Շնորհվել են երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. Պ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

«Այսպես կլինի ընդդիմությունը, պարո՛ն Բագրատյան». Արարատ Միրզոյանը հեգնեց Մանե Թանդիլյանին

Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորների ելույթների կարիք չկա, այսինքն, «իշխանական» ելույթ էր: Իսկ երբ Թանդիլյանը խոսեց, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այսպես կլինի ընդդիմությունը, պարո՛ն Բագրատյան, 56 մլրդ հետ են տալիս տնտեսվարողներին նախկինում կուտակված պարտքերից՝ էլի լավ չի»:

Քաղաքացին ընկել է 2-րդ հարկից

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41

ՀՀ նախագահը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին: Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի

Շարունակվում է աշխատանքը Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ. Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործարար Հենրի Պրոգլյոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին: Ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման,

«Իշխող ուժի հայտարարությունները հանգում են նրան, որ այդ որոշումը կա». Սամսոնյանը՝ Ամուլսարը շահագործելու մասին

Մենք ջերմուկցիների մոտեցումը գիտենք, այն կարծր է, նրանք չեն զիջելու: Նրանք պայքարում են կյանքի եւ առողջության համար

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ընդդեմ ՀՀ-ի` ՄԻԵԴ-ում որոշումներ են լինելու

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը ուղղակիորեն խախտելու են այս ոլորտում հանրային եւ մասնավոր շահի քիչ թե շատ ձեւավորված հարաբերակցությունը, դառնալու են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող բավարարված գանգատների պատճառ, ինչպես նաեւ անմիջականորեն ազդելու են բանկային դեպոզիտների եւ ընդհանուր առմամբ բանկային համակարգի

Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը եւ դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, եւ սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր եւ վարկածներ  հրապարակել,

Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։ Ներկայում չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930