Օրվա լրահոսը

«Դատարանն իր կամքի տերը չէ»

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ վարչապետն իրավունք չունի ապօրինի որակել ՍԴ որոշումը Սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը: Մինչ այդ դատարանը մերժել էր նաեւ ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ

Ադրբեջանին զենքի վաճառք, Մեծամորի ատոմակայանի ճակատագիր. ի՞նչ են քննարկել հայ պատգամավորները ՌԴ պետդումայում

«Մենք ունեինք տեղեկություն, որ 200 միլիոն դոլարն արդեն տրամադրվել է, իսկ 70 միլիոնի պարագայում վարկը դեռ չի տրվում «ՌոսԱտոմ»-ի կողմից»

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. «Հրապարակ»

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության  մասին:

«Ահասարսուռ» բացահայտումներ են լինելու. Արա Ղարագյոզյան

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչները հակադարձում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:

«Դերասան աշխատելու համար որեւէ նշանակություն չունի՝ տվյալ անձը ՀՀ արվեստի վաստակավոր գործի՞չ է, թե՞ վաստակավոր արտիստ»

Դատարանը բավարարել է բեմադրիչի հայցապահանջը Մայր թատրոնում Հրաչյա Ղափլանյանը բեմադրել է 13 ներկայացում, Խորեն Աբրահամյանը՝ 11, Վահե Շահվերդյանը՝ 12, թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ 9, Տիգրան Գասպարյանը՝ 11։ Այս մասին բարձրաձայնվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն դատարանում, երբ քննության էր դրվել  Մայր թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Տ. Գասպարյանի հայցը: Պատասխանող կողմը փաստում էր, որ  Տիգրան Գասպարյանը

Արկադի Գալստյանի բաց նամակը. Խնդրում եմ պարզել՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտնի փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ մտացածին են

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր մտորում-ուղերձ-հիշողությունների մեջ փաստել էր առանձնապես ծանր հանցագործության մասին:

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին և հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու

Հայ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել Շոտլանդիայի կոնսերվատորիայում. ՀՀ նախագահը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների: Հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ

«Պարահանդես-դիմակահանդես»-ում գուցե լինեն ոչ թե էրոտիկ, այլ անսովոր տեսարաններ»

Երեւանի օպերային թատրոնում Վերդիի գործը վստահված է գերմանաբնակ մեր հայրենակցին Բաց տեսարաններով ֆիլմերի, վերջին տարիներին էլ թատերական ներկայացումների մասին ծանոթանում ենք արտասահմանյան  մամուլի միջոցով, ինչի շուրջ սկսվում են նաեւ հայաստանյան մասնագետների ու հանդիսատեսի քննարկումները: Նշենք, որ նման տեսարաններով առկա աշխատանքները, օրինակ, Արեւմուտքում էլ միանշանակ չեն ընդունվում:  Դրանց շուրջ ընթանում են բուռն քննարկումներ: Հոլիվուդում 2013-15թթ. եղավ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցվել

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները

Առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման ճանապարհով. վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի

«Երբեք չգիտեմ, թե նախասիրություններս որ կողմ կթեքվեն»

Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) եւ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ – «Ադապտացիան» եւ «Ճայը» հաղթարշավ են սկսել, խնդրում եմ մի փոքր փակագծեր բացեք: Մաննե– «Ադապտացիա» եւ «Ճայը» ֆիլմերն այժմ շրջում են մի քանի երկրներում՝ Իտալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Բելառուսում եւ այլուր: Բազում հրավերներ կան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում օտարազգի մշակութային գործիչները եւ հանդիսատեսը: Այս պահին

Տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը. դատախազություն

Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի

Լոս Անջելես կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետի ելույթը Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս, Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան, Պատվավոր պետական այրեր, Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին

«Ասում եք մի բան, անում` հակառակը»

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տեղեկացնում ենք, որ 2019թ. հունիսի 24-ին եւ 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի, Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի «կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, հանրապետության ավագ դպրոցների համար գույքի եւ լաբորատոր սարքերի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին նախարարության կողմից ներկայացված N2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) փաթեթը խիստ թերի է

Ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, ԱՄՆ-ի հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։ Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է

Թբիլիսիում երեխաներին պոռնկագրության մեջ ներքաշելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել. այդ թվում՝ երեխաների ծնողները. Jam-news

ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում բնակարան են վարձակալել, որտեղ լուսանկարչական ստուդիա են սարքել։ Նրանք երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներն են արել, այնուհետև վաճառել դրանք արտասահմանում։

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է. նրան կտեղափոխեն Երևան

Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան կտեղափոխեն Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝  ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում. որովայնի մասում հրազենային վնասվածքներով

ՔԻՊ-ը կոչ է անում պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների իրավունքները

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը։ Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր և

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում. ՊԲ-ն կորուստ չի ունեցել

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման

Երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին. Շարմազանովը՝ Փաշինյանին

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։ Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։ Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։ Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում,

«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետությունից թալանված գումարները կոպեկ-կոպեկ պետք է վերադարձվեն:

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հորդորեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ընդունված ստանդարտներով չչափել:

Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը

Անդրադարձել է Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։

ՌԱԿ ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։ Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ

«Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի…ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն». Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցականների մասին

Ըստ ՀՀ վարչապետի, երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք:

Բաբուրը

Ամեհի կիրճը վաղուց չի որոտում: Երբեմնի դղրդագալար վիշապը, կալմեջ արված, մղվել է ընդերքը խավարտչին, որպեսզի խելահեղ խարխափելով, փրփրադեզ բառաչով ժայթքի ու լույս դառնա: Մատ մի գետակ է հոսում ծույլ, ապշահար հունն ի վար: Արմանք-զարմանքից պապանձ են ահյակ անտառներն ու ձորամիջի լքված այգիները: Քարափի գլխից՝ Արթուն մարդու տափարակից հեռվում նշմարվում են Կարմիր քերծի պնդոցներն ու Տաթևի

«Սպան այդպիսի բան անի՞. դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

«Հայաստանում պալատ կա՞, որ պալատական հեղաշրջում լինի»,-հարցին`մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով  կանխվել է ներպալատական հեղաշրջման փորձ, դա այդպե՞ս է թե՞ ոչ, Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հստակեցմանը՝ կառավարական հեղաշրջման մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց՝ իսկ կառավարական հեղաշրջումը ո՞րն է: Լրագրողի դիտարկմանը՝  փոխկապակցված մարդկանց

«Մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930