Օրվա լրահոսը

Հարություն Արզումանյան. «Նազենի Ղարիբյանի շնորհքն է, որ մեզ թշնամի է սարքում»

Օպերային թատրոնում հրավիրված կոլեկտիվի ժողովի ժամանակ բարիտոն Դավիթ Բաբայանցը զարմացած էր, թե ինչու օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրված Նազենի Ղարիբյանը ներկա չէ քննարկմանը. «Եթե հրավիրել ենք մեր ժողովը, եւ այդ մարդն այստեղ չէ, չի ուզում գա մեզ ճանաչել, ստացվում է, որ իմ ընկերոջ (Պերճ Քարազյանի – Գ.Հ.) հետ է հարց առաջանում, մարդու, որի հետ

Դավիթ Պետրոսյան. Հեղափոխությունից հետո լուրջ փոփոխություններ չեն եղել, որովհետև չի տրվել անցյալի սխալների քաղաքական գնահատականը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները ԿԳՆ բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով հանրային քննարկումը կարծիքների բազմազանությամբ ու բուռն բանավեճով էր առանձնանում։ Միջոցառմանը մասնակցում էին չորս տասնյակից ավելի ուսանողներ, դասախոսներ, կառավարման մարմինների անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկման տեսագրությունը հասանելի է՝ այստեղ: Մայիսի 20-ին ԵՊՀ-ում կազմակերպված քննարկման բանախոսներն էին Կրթության

Ինչքա՞ն գումար է հավաքագրել «Իմ քայլը» հիմնադրամը

Աննա Հակոբյանն ասաց, որ ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչները դժգոհել են, որ նախկինում չեն իմացել, թե իրենց ներդրած գումարներն ուր են գնացել:

«Իմ տեղեկություններով՝ որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի առաջ». Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի որոշմանը՝ չմեկնել Բաքու:

Էդմոն Մարուքյանը՝ ԱԼԴԵ-ին. Լիահույս ենք, որ ստեղծված նոր հնարավորությունները կծառայեն գործընկեր կուսակցությունների միջև փոխգործակցության սերտացմանն ու հզորացմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում է ԱԼԴԵ(ALDE) դաշինքին, որը մայիսի 23-26-ը կայացած Եվրոպական պառլամենտի 9-րդ ուղղակի ընտրությունների արդյունքներով պատմական ցուցանիշներ է գրանցել՝ 109 մանդատով զբաղեցնելով 3-րդ տեղը: «Սա 1979թ-ից ի վեր Եվրոպայի ազատական գաղափարներ կրող կուսակցությունների գրանցած ամենաբարձր արդյունքն է: Լիահույս ենք, որ ստեղծված նոր հնարավորությունները կծառայեն գործընկեր կուսակցությունների միջև

«Արան պապդ է… դավաճան». Օպերային թատրոնում դեմ են Նազենի Ղարիբյանին ու նրան ընտրողներին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին հրավիրվել է աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին մասնակցում են թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Կոլեկտիվի անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես է կառավարման խորհրդի նախագահ ընտրվել նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը, երբ կոլեկտիվը դեմ է նրան: Կառավարման խորհրդի անդամներից 2-ը օպերային թատրոնից են` Պերճ Քարազյանն ու Սերգեյ

Պարզապես ծափահարում եմ Փաշինյանին. Ալեքսեյ Նավալնի

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իր հերթական եթերում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բերել է Հայաստանի օրինակը, դատական համակարգի փոփոխությանն ուղղված քայլերը: «Նա (Փաշինյանը- խմբ.) ասել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, և նա գնում է այդ ուղղությամբ: Նա, օրինակ, հայտարարել է, որ կհեռացնի այն դատավորներին, որոնց որոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեղարկել է: Ես

«Դատավոր Ազարյանին կոչումից չենք զրկի». Սմբատ Գոգյան

Գոգյանին հարցրեցին՝ փոքր-ինչ կասկածելի է, թե ինչո՞ւ դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության թեման քննարկման առարկա դարձավ հիմա՝ Քոչարյանի գործից հետո: Գոգյանը պատասխանեց. «Հիմա հարց է՝ իմ ասածին հավատո՞ւմ եք, թե՞ չեք հավատում, այդ մարդը կա, ինքը գիտությունների թեկնածու է, նա զայրացած էր, ասում էր՝ ինքը չի կարող ատենախոսություն գրել»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիա: Ակցիայի ընթացքում Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները` լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի

Սյունիքում Փաշինյանին ժիլետ նվիրեցին

Իսկ հաղորդավարուհին էլ ավելացրեց. «Միգուցե մի օր պարոն վարչապետը գործնական հանդիպումներին կլինի հենց այս ժիլետով, ինչո՞ւ ոչ»:

Կապանի օդանավակայանը կվերագործարկվի. աշխատանքների 60%-ն իրականացվել է

Խոստանում են, որ անգամ ոչ բարենպաստ եղանակին թռիչքներ կլինեն:

Մասնավոր մուլտիպլեքսը՝ այլընտրանք մենաշնորհին

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցումը ոլորտում նոր խնդիրներ առաջացրեց. 10-ից ավելի հեռուստաընկերություն դուրս մնաց գործընթացից։ Իսկ 34 գործողները հայտնվեցին մեկ թվային հեռարձակման ցանցում՝ պետական մուլտիպլեքսում։ Մասնավոր մուլտիպլեքս այդպես էլ չստեղծվեց։ «Եթե կա միայն հանրային ցանցը, չկա մասնավոր մուլտիպլեքսը, ուրեմն դա միակ տարբերակն է, և այն խախտում է ընդհանրապես սոցիալական փաթեթի գաղափարը որպես այդպիսին։ Արդյունքում վերգետնյա

Դավիթ Գրիգորյանի կողմից ՍԴ համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և

«Նույնիսկ ես գիտեմ ատենախոսությունը նախկինում ով է գրել, ինչի դիմաց, ինչի թույլտվության դիմաց». Սմբատ Գոգյանը՝ գրագողության մասին

Թե որտեղի՞ց են իմացել Ազարյանի գրագողության մասին՝ Գոգյանն այսպես պատմեց, որ մի գիտնական է եկել ԲՈԿ ու վրդովվել. «Մեկը անցյալ տարվա օգոստոսին եկավ ԲՈԿ եւ ասաց որ նա գիտի, որ այդ ատենախոսությունն արտագրված է, տեղում նայեց, տեսավ, որ արտագրություններ կան, տեղեկանք ուզեց մեզնից, մենք չտվեցինք, ասեցինք՝ ոչ օֆիցիալ հարաբերություններ են»:

«Սասնա ծռեր». Կոչ ենք անում գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որևէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թ․ մայիսի 27-ին, երբ ընդամենը երեք օր էր մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, ԽՍՀՄ֊ից Ռուսաստանի Դաշնության կերպափոխվող Ռուսական կայսրությունը Երևանում դիմեց պատժիչ ռազմագործողության, որին զոհ գնացին 27 հոգի՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ և խաղաղ բնակիչներ։ Այս գործողությունը հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսական կայսրության գործիքակազմի և մեթոդների վայրագությունը և, զուգահեռաբար՝

Երիտասարդ հունահռոմեականները վերջին մարզումներն են անցկացնում ԵԱ-ից առաջ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 1-ին կմեկնի Իսպանիա՝ մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է  55 կգ քաշային Գեւորգ Սուքիասյանին, 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյանին, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանին, 67 կգ՝ Հայկ Մելիքյանին, 72 կգ՝ Մալխաս Ամոյանին, 77 կգ՝ Վահե Պողոսյանին, 82 կգ՝ Կարեն Խաչատրյանին, 87 կգ՝

Նիկոլ Փաշինյան. Մեր քաղաքական խնդիրն է՝ ՀՀ-ն դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի  հարգելի պատգամավորներ,

«Աշոտն ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ, և մեկ օր եղել է տանը». Աննա Հակոբյան

«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է Երևան` համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Ժամանակավոր է և վերադառնալու է»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսին պատասխանելով որդու՝ Աշոտ Փաշինյանի Երևան վերադարձի մասին հարցին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հարցին՝ լուրեր կան, որ

Փաշինյան. «Մեր խնդիրն է ցույց տալ, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր մարդիկ»

Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Սյունիքի» մարզի ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին

Մինչ Փաշինյանը հակահեղափոխություն է փնտրում բոլոր այն տեղերում, որտեղ այն չկա, չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իր իշխանության ամենաինստիտուցիոնալ վտանգը այլ տեղ է

Իշխանության մեջ հակակշիռների բացակայության, ինքնուրույն ձայնի բացակայության և մեկ անձի հիման վրա կառուցված իշխանությունը չափազանց վտանգավոր է։ Ըստ էության, եթե երկրում չլինեն հակակշիռներ՝ իշխանության մեջ և իշխանությունից դուրս, ապա մեկ անձի միջոցով հնարավոր է իրականացնել, ներդնել ցանկացած այլ շահեր և սցենարներ։ Մեկ անձը չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, չի կարող միշտ ընդունել ճիշտ որոշումներ, և մի պահի ինքն է անձամբ դառնում խոցելի։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարում պետություն ունենալ, այս պարզ ճշմարտությունը պետք է ընդունենք՝ անկախ քաղաքական հայացքներից։

Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի՝ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների մասին

Հիմնադրամներին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա. ոչ բոլորն են իրավունք ունեցել երկրի ղեկավարի տիկնոջ հիմնադրամին նվիրատվություն անել:

Հրթիռահրետանային սպառազինության նախկին պետի գործով դատարանը գաղտնի փաստաթղթեր է ստացել

Դատական նիստը նշանակվել է 2020թ. փետրվարի 4-ին Հայցվորին ՊՆ սպառազինության պետի պաշտոնից ազատել էին, իսկ զինվորական ծառայության մասով նրա պաշտոնավարությունը չէր դադարեցվել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազատման պատճառ դարձած քրեական գործը ընթանում է տարիներ, իսկ զինծառայողը՝ հայցվորը, զրկվել է ոչ միայն աշխատանքի իրավունքից, այլեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված եւ երաշխավորված աշխատանքի իրավունքի՝ աշխատանքի միջոցով գոյատեւելու

Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի անվան մրցույթի չկայանալը կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»

Արամ Խաչատրյանի անվան մրցույթին հաշված օրեր են մնացել, սակայն դրա ճակատագիրն անորոշ է: «Շատ մտահոգված եմ մրցույթի ճակատագրով, որովհետեւ 15 տարին է մրցույթի: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ է: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները տարիներ անց դարձել են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթողներ, ինչպես օրինակ, Նարեկ Հախնազարյանը. Անդրեյ Իոնիցան: Սա բնականաբար, խոսում,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ին, 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Մայիսի 27-ի ցերեկը, 29-31-ը, հունիսի 1-ին սպասվում

ԱԺ-ում քննարկվում է դատավոր Ազարյանի հարցը. «Քաղաքակիրթ աշխարհում, երբ գրագողության մեջ բռնվում են, հրաժարական են տալիս»

Պատգամավորների հասցեին նման որակումները, ըստ Հայրապետյանի, խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Նա նաեւ նշեց, որ յուրաքանչյուր դատավորի պահվածքը կարող է ստվերել ու վնասել նաեւ մյուս դատավորների բարի համբավը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930