Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ ԱԼԴԵ-ին. Լիահույս ենք, որ ստեղծված նոր հնարավորությունները կծառայեն գործընկեր կուսակցությունների միջև փոխգործակցության սերտացմանն ու հզորացմանը

Մայիս 27,2019 15:35 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում է ԱԼԴԵ(ALDE) դաշինքին, որը մայիսի 23-26-ը կայացած Եվրոպական պառլամենտի 9-րդ ուղղակի ընտրությունների արդյունքներով պատմական ցուցանիշներ է գրանցել՝ 109 մանդատով զբաղեցնելով 3-րդ տեղը:

«Սա 1979թ-ից ի վեր Եվրոպայի ազատական գաղափարներ կրող կուսակցությունների գրանցած ամենաբարձր արդյունքն է: Լիահույս ենք, որ ստեղծված նոր հնարավորությունները կծառայեն գործընկեր կուսակցությունների միջև փոխգործակցության սերտացմանն ու հզորացմանը»:

Հարգանքով`

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել