Օրվա լրահոսը

Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին: 2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս

«Դուք չեք կարող ընտրվել ՏՄՊՊՀ նախագահ, կարող եմ ապացուցել». Էդմոն Մարուքյանը՝ Գեղամ Գեւորգյանին

Դատարանում կարող է հանգիստ ասվել, որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա, ուստի հանձնաժողովի ցանկացած որոշում կարող է վիճարկվել

«Կա՛նգ առեք, էդ ֆորմատով էդ սկզբունքների շուրջ անհնարին է, հիմա չես լսում, գնում ես ոտդ ջարդելու՝ գնացեք, չեմ խանգարում». Սամվել Բաբայանը՝ բանակցությունների մասին

Սամվել Բաբայանը նշեց, որ եթե Երեւանը իրոք ցանկանում է, որ Ղարաբաղն ինքնուրույն խաղա այդ դաշտում, պետք է հնարավորություն տա, որ այդ ժողովուրդն իր լիդերին ընտրի, որի հետ ինքը գործելու է. «Եթե չէ, եթե նշանակում ենք смотрящий, ոնց որ առաջներում եղել է եւ հերթով գալիս է, Ղարաբաղում մի նեղացեք, որ Ադրբեջանը հետը չի բանակցում:

Հաղորդում հանցագործության մասին Մեղրի գետի ափին կատարվող հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ․ ՀԲՃ

Մարտի 15-ին դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարություն առաջարկելով մեր բացահայտած փաստերի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 29․06․2017թ․ տրված ԲՓ 60 պետական փորձաքննական դրական եզրակացությունը։ Նախարարությունն էլ դիմումի հիման վրա հարցում էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Այսօր՝ ապրիլի 19-ին, ստացել ենք պատասխանները,

«Դուք հեռու եք եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց». Սամսոնյանը՝ Գեղամ Գեւորգյանին

Վերահսկիչ պալատը կոնկրետ մատնանշել է, որ մրցույթներում մասնակցության եւ մրցակցության ցածր մակարդակ է եղել, քանի որ մասնակցել են փոխկապակցված ընկերությունները

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին. «Փաստինֆո»

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։

Գեղամ Գեւորգյանը խոստացավ ավիատոմսերի շուկան ուսումնասիրել, եթե ընտրվի ՏՄՊՊՀ նախագահ

«Պարզվում է, որ ծառայությունների արժեքն այնքան էլ թանկ չէ, որքան ներկայացվում է»,-ասում է նա

Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները: Վերջիններս ներկայացրել են ինչպես իրենց տարեկան աշխատանքային պլանը, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարության տեսլականը: Տիկին Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով

Քոչարյանը միջազգային հանրությունից պահանջում է պաշտպանել իրեն «քաղաքական հետապնդումից»

Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ իր իրավաբանները նամակ են հղել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ տեղեկացնելով նրան իր կալանավորման մասին՝ «ընդգծելով վարչապետի, ՀՔԾ-ի և քննչական մարմինների, ԱԱԾ-ի կողմից միջազգային իրավական դրույթների բազմաթիվ խախտումները»:

Ուժեղ եւ կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր, ոչ թե օգտագործում է իրավապահ համակարգն ուժեղ երեւալու համար. Ստեփան Մարգարյան

Արդեն պարզ է, որ դեռ երկար են շարունակվելու տարբեր բնագավառներում բողոքի ցույցերի, ճնշումների եւ դրանց հետեւանքով ավելի ու ավելի վտանգավոր դարձող բախումները: Ցավոք, ոչ միայն դրանց դադարեցնելու ուղղությամբ ոչինչ չի արվում, այլ դրանք խրախուսվում են: Վարչապետն  ասում է` հեղափոխությունից հետո որտեղ խնդիր կա եւ մարդիկ բողոքում են, գյուղապետը պետք է հրաժարական տա: Հարց է առաջանում`

«Պարտավոր ենք խոսել հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին»

«Մինչեւ չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, մեր երկիրը չի կարող ապագա ունենալ: Մենք պետք է առաջ գնանք, չեմ ուզում հետ գնալ 20 տարով, իսկ առաջ գնալու համար պետք է բոլոր մութ անկյունները բացել»,-երեկ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով նրա թանգարանում կայացած «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: Նա ընդգծեց, որ քանի

«Հավաքեք լցրեք պադվալ, իրանք իրանց գրելու են, 2 օր էլ պետք չի, սիրտները կանգնելու է». Սամվել Բաբայանը Լյովա Երանոսյանի անունն է տալիս

Չեք անում, բայց ասում եք՝ էս մեկին բռնեցինք, էն մեկին, էս մեկը նռնակը լավ չի շպրտել, բան…Դե լավ, եղա՞վ բա: Պետք չի, հետո էլ ինձ ասում եք՝ խի՞ ես ցիրկ ասում: Մարդը ղեկավարել է ամբողջ կրակոցները, Երանոսյան Լյովան է եղել, հիմա դուք գործից անջատել եք, ասում եք՝ մի նռնակը ճիշտ չի շպրտել, էդ նռնակը չպիտի օգտագործեին, է՞դ է իր արածը, այսինքն, չե՞ք հասկանում ինչ է, թե՞ ինձ եք խոսացնում»:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռքբերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր: Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար:  Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Պարտատոմսերի հիմնական առավելություններն  ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ

Հայաստան. անվճար հարթակ լսողության խնդիր ունեցող երեխաների ընտանիքների համար

Մարտ ամսին «Հավատ» հասարակական կազմակերպությունը լսողության խնդիր ունեցող երեխաների մայրիկներին ներկայացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Առցանց դպրոց ծնողների համար» նախագիծը: Նախագիծը կշարունակվի մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը և կաջակցի ծնողների համար անվճար հարթակի ստեղծմանը՝ տարաբնույթ թեմաների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ՝ սկսած իրենց երեխաների լսողական խնդիրների բացահայտումից մինչև ներառական կրթության նրբերանգները: Հարթակը մասնավորապես օգտակար կլինի լսողության խնդիր ունեցող երեխաների

Ըստ ՍԴ որոշման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

ՍԴ-ն որոշում ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկելի դրույթների սահմանադրականության հետ կապված

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Ապրիլի

«Եթե ինչ որ մեկի մտքով կանցնի երկրորդ Բերձոր կազմակերպել, թող ինքը լավ մտածի»

Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» կուսակցության՝ դեպի Արցախ ավտոերթը կլինի ապրիլի 25-ին «Դավիթ Շահնազարյանի ամբողջ կենսագրությունը, թե ինչպես է ընդդիմադիր արեւմտամետ գործչից անցում կատարում պրոռուսական գործչի, շատ լավ երեւաց նախընտրական շրջանում: Ես իր բարոյական նկարագիրը չեմ ուզում մեկ անգամ եւս տալ»,-«Առավոտի» հիշեցմանը՝ Դավիթ Շահնազարյանը բավականին կոշտ արտահայտվեց «Սասնա ծռեր» կուսակցության՝ ծրագրերի եւ սկզբունքների մասին,

Դավիթ Սանասարյանի գործն ու Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն՝ ըստ Շարմազանովի

«Դավիթ Սանասարյանի հետ կապված տհաճ միջադեպ է, տհաճ իրողություն եւ ուզում եմ փաստել, որ այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին երեկ առաջադրված մեղադրանքի մասին, ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր,

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

‹‹ABBYY››- ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, ‹‹Yva.ai››-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.  Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs)

Ռուսաստանում ընտրել են ամենագեղեցիկ փոքրիկ հայուհուն

Ռուսաստանում տեղի է ունեցել «Փոքրիկ Միս Հայաստան-Ռուսաստան» գեղեցկության մրցույթը. Ռուսաստանի ամենագեղեցիկ փոքրիկ հայուհի է դարձել վեցամյա Յանա Ջանյանը: «Չեմ կարող ասել, որ այս հաղթանակն ինձ համար անսպասելի էր: Ես շատ էի ջանում, որպեսզի առաջին տեղը զբաղեցնեմ, և ոչ թե երկրորդ կամ երրորդ: Ինձ համար կարևոր էր այս հաղթանակը: Չնայած մեր միջև մրցակցության զգացողություն չկար, մեզնից

Էլինար Վարդանյան. Անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից, հնից ու նորից, հասարակությունը պարտավոր է թույլ չտալ որևէ «շինծույություն»

Իր դեմ մեղադրանքի առաջադրումից րոպեներ անց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ իրականացվողը (մեղադրանքը) շինծու է։ Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։ Մինչ այս երկրի քաղաքական իշխանությունը և իրավապահ համակարգը հայտարարում էին, որ բացառվում է քրեական գործերի հանդեպ որևէ «շինծույություն», քաղաքական պատվեր կամ

Նիկոլ Փաշինյանի եւ նախորդ երեք նախագահների համեմատությունը` ըստ Շարմազանովի

«Ինքը փոխարեն ձգտի հասնել նրանց մակարդակին, ցանկանում է յուրաքանչյուրին ձգել եւ գցել ներքեւ»

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել տուժողի 22-ամյա որդուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում,Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի տներից մեկում տեղի է ունեցել սպանություն: Նախաքննությամբ պարզվել են սպանության դեպքի

1 միլիարդից ավելի գումար՝ այդ թվում վարչապետի՝ դժգոհություն հայտնած Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման համար

Փաշինյանի բնութագրած՝ «սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ» կարծես չեն պատժվի, ամբողջ աշխատանքները նորից են սկսել Հայաստանի ճանապարհները տարիներ շարունակ դժգոհությունների տեղիք են տվել. կառուցապատողները պետբյուջեից խոշոր գումարներ էին ստանում, իբրեւ հիմնանորոգում, փոսալցում, կարկատում էին ու մի կողմ քաշվում: Կարճ ժամանակ հետո այդ ճանապարհները քարուքանդ էին լինում, ասֆալտն արագ «մաշվում էր: «Դրանք իսկապես սերմացու գողացող

«Վստահ եմ, որ կրակելու հրամանը չի եղել Քոչարյանից…նա կառավարության շենքում նստած չի եղել, հրամանը կառավարության շենքից են տվել». Բաբայանը՝ Մարտի 1-ի մասին

«Քննությունը գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, էդ ձեր իմացած կատարողներից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել: Բոլորը խոսում են կառավարության շենքից, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը նայեք, մեկը չկար, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին էս հարցի շուրջ: Չեմ ուզում անուններ տալ, ես քննիչ չեմ, հարցաքննության չեմ մասնակցում, Ռոբերտ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել, հրամանը կառավարության շենքից են տվել»:

«Ի՞նչ էր քննարկում Կարաբինան կրթության նախարարի հետ». Էդուարդ Շարմազանովը` վարչապետին

«Պարոն Փաշինյան, մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 միլիոնով քաղաքացու օր ես նշում, տոներ է, որ անում ես»:

80-ամյա տուժող. «Բռնել եմ գողին, դուք նրան բաց եք թողել»

Հրանտ Տոնոյանը նստացույց էր հայտարարել գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության շենքերի մոտ: Նա հրաժարվեց «Առավոտի» տեսախցիկով նկարվել, ասելով. «Եթե ինձ նայելով կազդվեն, կարող են իմ բողոքը լսելուց էլ ազդվել, ընթացք տալ»: Հրանտ Տոնոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ճանաչվել էր տուժող՝ տարիներ առաջ Արշակունյաց փողոցի առաջին շենքի իր երկու

Ամալյա Ենգոյանը ազատվել է Վարչապետի աշխատակազմի ԱԺ հետ կապերի վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԱԼՅԱ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Ամալյա Ենգոյանին ազատել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը գնացել է բացահայտ պոպուլիզմի. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի
հաց, որ տա ժողովրդին, հացը մենակ իրենց համար է`պրեմյաների տեսքով»

Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Հոկտեմբերի 27-ի մասին. «Հերթով մտնելու են կամերա…Ասեք՝ կամերայի դուռը բաց է, գնացեք բանտի դուռը ծեծեք»

«Իրանք շատ լավ գիտեն իրանք ով են: Էս ցիրկն էլ, որ խաղում են, ցիրկ ա, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա: Նորից եմ ասում՝ էդ մարդը դրսից եկել է, փորձել է շփվել ոչ թե շարքայինների հետ՝ ձեր նման, այլ ղեկավար մարմինների հետ: Ինչից են խոսել, ինչի՞ է ինքը խփում, պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, ժողովրդին հանեք եւ այլն, ինչի՞ց: Մինչեւ էդ ո՞ւմ հետ է հանդիպել, ինչի՞ց են խոսել, սա որ պարզեք, հասկանալու եք դրդիչը ով է, ինչի՞ են արել եւ ո՞ւր են գնում»:

Լրահոս
Արևային մարդիկ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031