Օրվա լրահոսը

Հեռուստաօպերատորին հարկադրում են լքել Գյումրին

Ապրիլի 8-ից «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը վերջնականապես դադարեցրեց իր աշխատանքները։ Ինչպես հայտնի է՝ դեռևս փետրվարի 1-ին կառավարությունը որոշեց լուծարել՝ պատճառաբանելով, որ այս ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան, մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։ «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն, այդուհանդերձ,

Արսեն Հարությունյանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում քիչ առաջ ֆանտաստիկ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեի նկատմամբ եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնական ոսկին: Հայ ըմբիշը գոտեմարտի սկզբում պարտվում էր 0:8 հաշվով ու թվում էր, թե ամեն բան այլեւս կորսված է: Սակայն նա ցուցաբերեց հաղթանակի հասնելու

«Եթե հանրության որոշ խավեր ուզում են հնդկական սերիալներ դիտել, դրանք պետք է եթերում լինեն». Տիգրան Հակոբյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը փոքր-ինչ չհամաձայնեց. «Չեք կարծո՞ւմ, որ հնդկական սերիալների պահանջարկը հենց հեռուստաընկերություններն են ստեղծում»

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ ՀՕՊ համադրման կոմիտեի նիստի մասնակիցներին

Ապրիլի   10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ԱՊՀ ՊՆԽ) առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստին և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքներին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների`  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ՀՕՊ ոլորտի պատասխանատուներին և ԱՊՀ ՊՆԽ

ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը: Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի

«Երբ էրոտիկ տարրերով ֆիլմն ընդմիջվում է ՀՀ օրհներգով, դրանից հայրենիքի հանդեպ սերը չի ավելանում». ՀՌԱՀ նախագահ

Տասը տարի առաջ գուցե հնարավոր էր, բայց այսօր՝ ուղիղ եթերների պարագայում, համերգների եւ միջազգային խաղերի հեռարձակումների պարագայում, խնդրի առաջ ենք կանգնում

Մանվել Գրիգորյանը եվս երկու ամսով կմնա կալանավորված

Նրա առողջական վիճակում բացասական դինամիկան շարունակվում է

«Զրահավորված` 50 հոգով, ներխուժել են տոնավաճառ եւ կաթվածահար արել աշխատանքը». Իվետա Տոնոյան

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ևս պարբերաբար ստուգումներ են արվում, բայց այս պարագայում եւս ամեն ինչ համապատասխան է օրենքին

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով

Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով: Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած  ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր

Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի վաղը

Դատարանը hեռացել է խորհրդակցական սենյակ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 2-րդ նախագահը այսօրվա դատական նիստում մանրամասն ելույթ է ունեցել, որոնց բովանդակությունն իրենք տարբեր առիթներով հատված առ հատված ներկայացրել են: Մասնավորապես, թե ինչ հանգամանքներ են եղել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո եւ ինչպես են իրադարձությունները զարգացել,

Ինչո՞ւ հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա․ Նաիրա Զոհրաբյան

Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիեւին Հայաստանի  հետ խաղաղություն պետք չէ: Այսօր ԵԽԽՎ-ում, քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել

Գագիկ Հարությունյանը՝ իշխանության վերին էշելոնների եւ բորենիների համաստեղության մասին

Այդ համաստեղությունը գոյություն է ունենում այն պարագայում, երբ իշխանության համակարգը, ինստիտուտները արդյունավետ չեն գործում: Իսկ հիմա միջին օղակներն ու վերինը համեմատելու ժամանակ չեմ ունեցել, որովհետեւ գիշեր-ցերեկ փորձ ենք անում մենք այստեղ իրավիճակը փրկել:

«Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի աշխատակիցների և հաճախորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Մեղադրանք է առաջադրվել

Սամա՛դ, էստեղ որտե՞ղ է ատելության խոսքը. Նաիրա Զոհրաբյան

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե ադրբեջանցիների աղիողորմ հեծեծանքները տեղին են, ապա պետք է ընդառաջ գնան Դունյա Միյատովիչի առաջարկին:

«Ես փորձել եմ իր հետ խոսեմ, ինքը պարզապես չի ուզել, ասել է՝ էական բան չկա, փակել է այդ խոսակցությունը». Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյանն ասաց, որ տարբեր մտայնության դատավորներ կան մեզ մոտ, տարբեր որակի. «Կան մարդիկ, որոնք բացարձակ պարտաճանաչ են, իրենց գործը կատարում են բարեխղճորեն, կան, որոնց մոտիվացիան փոխվել է եւ կան դատավորներ, որոնք դեռ մտածելու տեղ ունեն՝ ինչպես են շարունակելու: Որքան ջուրը պղտոր լինի՝ այդպիսինների համար լավ իրավիճակ է: Մեր խնդիրն այն է, որ թացը չորից առանձնացնենք, ունենանք մեխանիզմ»:

Մարդ են, թե՞ մարդ չեն․ Բագրատ եպիսկոպոս Գալստյան

Մշտապես փորձել եմ հրապարակային չանդրադառնալ այս թեմային, այն համարելով քարոզչություն, որոշակի նպատակով արված, որը փորձում է վառ պահել խնդիրը և հնարավորինս արծարծել այն տարբեր հետաքրքրություններ և շահեր ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից: Այսուհանդերձ, ի նկատի ունենալով վերջին օրերին ավելորդ հուզականությամբ բորբոքվող խնդիրը և բազմաթիվ հավատացյալների կատարած հարցադրումները՝ փորձել եմ համապարփակ կերպով ներկայացնել հարցի էությունը և

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի

«Նորագավիթ» մաքսակետի աշխատակիցը աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է

Մաքսայինի աշխատակից Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատվելու հրահանգ էր տվել Նիկոլ Փաշինյանը

Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից․ ԱԳՆ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն

«Մենք կարող ենք ներկայացնել վկաներ՝ մեր տեսակետը հաստատելու համար». Զեյնալյանը՝ Քոչարյանին տեսակցելու ու մերժվելու մասին

Ռոբերտ Քոչարյանը միանձնյա է, եւ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում նրա հետ՝ այդ անձնավորության հետ եւ պետք է հարգել նաեւ այդ անձի իրավունքներն ու այս վեճը մշտապես չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ՝ մեր տեսակետը հաստատելու համար, հետեւաբար մենք սրա վերաբերյալ փաստ եւ տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաեւ մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:

«Մարդիկ չգիտեն, որ բանկային տույժ-տուգանքները նվազեցնելու հնարավորություն կա»

Ֆինանսական ոլորտում ուսումնասիրության հեղինակներն ասում են՝ քաղաքացիները պաշտպանված չեն բանկային եւ վարկային կազմակերպությունների չարաշահումներից

«Այդ ԱԺ-ն ընտրել էր նաեւ վարչապետ, այդ ԱԺ-ն ընտրել էր նաեւ երկրի նախագահ». Գագիկ Հարությունյանը՝ իր ոչ լեգիտիմ լինելու մասին

Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդ Ազգային ժողովն ընտրել էր նաեւ վարչապետ, այդ ԱԺ-ն ընտրել էր նաեւ երկրի նախագահ, եւ երկրում պետք է լինի նաեւ ինստիտուցիոնալ հիշողություն: Չի կարելի ամեն ինչին մոտենալ՝ այս ինչ աշխարհ է, կքանդենք մենք եւ այլն: Դա շատ սխալ մոտեցում է: Պետք է զարգացում լինի եւ այստեղ որեւէ խնդիր չկա, իսկ ԱԺ պատգամավորը նրա համար է, որ ինչ մտածում է՝ ասի, բայց ամեն ասած չէ, որ պետք է հալած յուղի տեղ ընդունել»:

«Հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել են մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային

«Հիսուսի Մանուկներ» կենտրոնի տնօրենը՝ իրենց դիմած երեք անչափահաս հղիների մասին

«Գրել ենք միլիցիա՝ որպես ի գիտություն ձեզ, հայտնում ենք, որ ունենք երեք անչափահաս հղի». Գագիկ Հարությունյան

2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններ. դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը

Ապրիլի 8-ին կայացած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»: Այն արտացոլում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, գնահատելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, ինչպես նաև

Գագիկ Հարությունյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների, դատավորներին զանգերի մասին

Հարցին՝ դեռ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ԲԴԽ անդամների ընտրությունն էր, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել ձեր ընտրությունը, ներկայումս ձեզ համար դժվար չէ՞ ընդունել նրան՝ որպես երկրի ղեկավար եւ ձեր հարաբերությունները այս պահին ինչպիսի՞ն են՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ, եւ այդ ընտրությունների արդյունքները որեւէ ձեւով չեն վիճարկվել:

Հայկ Մամիջանյան. «Լավ վիճակի՞ց է, որ սպառողական վարկի 37 տոկոս աճ կա»

Այսօր «Փաստարկ» ակումբում հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո հանրային սպասումները առաջին հերթին ուղղված էին կոռուպցիային, ապա այդ համատեքստում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, որոնք անշուշտ եւ անհապաղ պետք է որոշակի տեսանելի արդյունքներ տային, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ բռնելով չեն պայքարում: Դա ամբողջ աշխարհը գիտի: Ուստի չեմ էլ անդրադառնա նրան, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս ձերբակալվեցին: Մարդիկ հանցագործություն

«Ընդամենը Բեռլինից նամակ եմ ուղարկել նախագահին, եւ հարցն ընթացել է իր հունով». Գոռ Հովհաննիսյան

Որեւէ քաղաքական ուժի չեմ դիմել՝ ինձ աջակցելու համար: Իմ թեկնածության համար որեւէ հարց չեմ քննարկել,-վստահեցրեց ՍԴ անդամի թեկնածուն

Խելամիտ չէ մանկապատանեկան մամուլի վրա գումարներ տնտեսելը․ ՀՀ ժուռնալիստների միություն

Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։ Նրանց խմբագիրների տեղեկացմամբ՝ գումարը համամասնորեն իրենց տրամադրելու փոխարեն՝ առաջարկել են մասնակցել տենդերի, այն դեպքում, երբ դեռևս 1990թ. ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել պետական հովանավորության ներքո վերցնել վերոնշյալ մանկապատանեկան մամուլը։ Տարակուսելի է,

Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի գործով դատական որոշման մասին. «Եթե իրավաբանները կտեսնեն, որ դատարանի որոշումը չենք կարող բողոքարկել՝ կենթարկվենք որոշմանը»

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր դեմ դատական գործերին: Մասնավորապես նա խոսեց Սեդրակ Քոչարյանի հայցի մասին: Դատարանը անմեղության կանխավարկածի խախտում էր արձանագրել: Վանեցյանն ասաց. «Ըստ դատարանի որոշման, խախտվել է անմեղության կանխավարկածը: Այդ հարցը կուսումնասիրեն իրավաբանները ժամկետի մեջ, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել Վերաքննիչ դատարան, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031