Օրվա լրահոսը
Մենուա Սողոմոնյանը նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007
«Պետք է լինի հարուցված քրգործ եւ պետք է լինեն քննության տակ եղած մարդիկ». Մարուքյանը զարմացած է՝ վարչապետի խոսքը հետեւանք չունեցավ
Մարուքյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանը, երբ այդ մասին հայտարարել է, ՀԱԿ-ի պատգամավոր էր, ինքը համակարծիք չէ. «Ես այդ կարծիքին չեմ եւ նման փաստ այսօր մենք չունենք, այսինքն, Ադրբեջանը չի դարձել ԵԱՏՄ անդամ եւ դառնալու մտադրություն չունի, նա այսօր ավելի շահեկան վիճակում է՝ չլինելով որեւէ կառույցի անդամ, քան այսօր մենք ենք, հետեւաբար այդ թեզը չի ապացուցվել»:
Հայ-ռուսական հարաբերությունների «բազմակողմ» և երկկողմ ձևաչափեր. միֆեր և իրականություն
Գոռ Մեսրոպյան Ժողովրդավարության XVI դպրոցի շրջանավարտ Հայաստանի արտաքին քաղաքականության հյուսիսային ուղղությունն ու միջավայրը գնահատելիս, թերևս, բնական կլիներ անմիջապես սկսել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից: Այդուհանդերձ, նախևառաջ անդրադառնանք բազմակողմ ֆորմատներին՝ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Այդ կառույցները տարիներով ու տասնամյակներով Հայաստանի հանրությանը ներկայացվել ու ներկայացվում են որպես Հայաստանի անվտանգության ու տնտեսական զարգացման հատուկ կամ առանցքային ուղղություններ: Իրականում վերոհիշյալ կազմակերպություններն առավելապես հիշեցնում
«Կարոտին չես դիմանա, դա քեզ ներսից քայքայում է» Արմենակ Ուրֆանյանի մայրը դիմել է վարչապետին ու պատասխան չի ստացել
Ուրֆանյանի մայրը պատասխանեց. «Նոր իշխանությունների օրոք` հեղափոխությունից հետո, մենք ծնողներով հանդիպել ենք, ես նույն հարցը բարձրացրել եմ վարչապետին եւ մինչ օրս պատասխան չեմ ստացել: Թող հիմնավորեն, ով ուզում է լինի վարչապետը, նախագահը, ես անարդար բան չեմ պահանջում ոչ մեկից, իմ տղայի արդար, արժանապատիվ վաստակն է, հայրենիքը պիտի արժևորի իմ տղային»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը կբարձրանա 5-7
«Այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք». Բալայան
Սա առաջին անգամ չի, եթե հետ գնաք անգամ 6 ամիս, ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի անգամ հայտարարություններ են եղել, այդ թվում՝ զորավարժությունների հետ կապված: Մենք արդեն զորավարժությունների ձեւաչափն էլ ենք փոխել եւ մեսիջները հստակ գնացել են՝ այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, այսինքն, հակառակորդի թիկունք:
Արթուր Եղիազարյան. «Ադրբեջանը պետք է իր ուղեղից հանի զենքի տարբերակով, ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակը». «Իրատես»
Էական մի հանգամանք ևս. բանակցությունների սեղանին չի եղել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների պայմանավորվածությունների փաթեթը, որը շատ կարևոր է։ Դրանք զսպման, վերահսկման մեխանիզմների ներդրման և զինադադարը չխախտելու վերաբերյալ էին։
Նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը մի որոշ ժամանակ չի կարողացել քայլել
Հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ ունեն միեւնույն հավասար իրավունքները
Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին. «Ժամանակ»
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե նա ինչպիսի ուժգին ճնշման տակ է եղել հենց ՀԱՊԿ շրջանակում, որում Հայաստանի իբրև թե դաշնակիցները Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին: Գործնականում, սակայն, իհարկե խոսքն ամենևին «շփոթմունքի» մասին չէր, այլ Հայաստանի և Արցախի դեմ նպատակային քաղաքականության, որում, անշուշտ, պատասխանատվության իր
«Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին էր». Վարչապետի այս հայտարարությունը փոխնախարարը գնահատում է քաղաքական
Aravot.am-ը հարցրեց՝ ապրիլյան պատերազմը նաեւ մի շարք հարցեր առաջացրեց, որոնց պատասխանը մենք մինչ օրս չունեն, ի վերջո հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չի իմացել, պայմանավորվա՞ծ է սա եղել, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է, հիմա հաստատվո՞ւմ է՝ ԵԱՏՄ մտնելու մասի՞ն էր, թե՞ դրա մասին չէր: Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Եվ պարոն վարչապետը, ե՛ւ ՊՆ նախարարը մի քանի անգամ առիթ ունեցել են ասելու, որ այո, հետախուզական մի քանի տվյալներ եղել են, թե ինչ տվյալներ են եղել:
Տիգրան Խաչատրյան. «Տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել մեր երկու երկրների միջև տնտեսական
Ինչպէ՞ս ստեղծել ջրբաժանը. «Ասպարեզ»
Ակնյայտ է, որ հայ-ազրպէյճանական խօսակցութիւնները դեռևս տեղքայլի մէջ են և պատերազմական դրութեան մէջ որևէ շօշափելի փոփոխութիւն առայժմ գոյութիւն չունի հակառակ խօսակցութիւններու մթնոլորտին տրուած Պր. Վարչապետի դրական գնահատականին։ Պարզ է, որ այլ բան ալ կարելի չէր պատկերացնել, քանի որ ոչինչ կայ փոխուած Ազրպէյճանի քաղաքականութեան մէջ։ Նոյն Ալիևեան փցուն մտայնութիւնն է միջազգային կողմերը առևտրա-ֆինանսական խայծերով կաշառելու և
Ջաբրայիլում զոհված զինվորի մայրը Եռաբլուր էր եկել՝ որդու մեդալները վարչապետին վերադարձնելու. «Բերել եմ ասեմ՝ ես մեդալները ընկճված ու հուսահատված հետ եմ տալիս»
Կինը սոցիալական խնդիրներ ուներ ու նրա խոսքով՝ ոչ նախկին իշխանությունները, ոչ ներկաները խնդրին լուծում չեն տալիս, ՊՆ-ն մերժում է. «Ասում են՝ դե, գիտեք, տիկին Ալեքսանյան, մեր ՊՆ բյուջեն էդքան գումար չունի: Գոնե օգնեն, ես կարողանամ մի հարց լուծել:
ԿԳՆ-ն չի ժխտել, որ առաջնությունը ավելի ցածր գնային առաջարկ ներկայացրած մանկապատանեկան ամսագրերինն է. «Իրատես»
1990 թվականից պետական հատուկ կարգավիճակ ունեցող «Ծիծեռնակ», «Աղբյուր» ու «Կանչ» պարբերականները կրթության և գիտության նախարարության հայտարարած մանկապատանեկան մամուլի մրցույթից դուրս են մնացել: Նշված երեք մամուլի ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել մրցույթն ու տրամադրել իրենց հասանելիք գումարը՝ 40 միլիոն դրամը: Ինչպես նշվում է ԱԺ նախագահին ուղղված նամակում՝ 90 թվականին Գերագույն խորհրդի նախագահության հատուկ որոշմամբ՝ այս երեք
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի ՊՆ նախարարի պաշտոնից». վարչապետ
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չի, մենք, որպես պետություն, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:
ՀՀ տարածքից արտահանել են շուրջ 245 տոննա ավելի շատ խեցգետին, քան նրանց օրինական ձեռքբերումները տվյալ ժամանակահատվածում. «Ժողովուրդ»
ՀՀ հաշվեքննիչ պալատը մի շարք թերություններ է հայտնաբերել Բնապահպանության նախարարությունում։ Ընդ որում՝ այդ թերությունների հետեւանքները, սխալված չենք լինի, եթե ասենք, գրեթե անվերականգնելի են, կամ շատ երկար ժամանակ կպահանջի վերականգնումը։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2017 թվականի դրությամբ ՀՀ 10 մարզերում գործել են 178 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից 160-ը՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Ի դեպ, ելնելով
Մեզ վախեցնել փորձող Ադրբեջանը պիտի իմանա, որ նոր պատերազմից վախենալու առնվազն նույնքան հիմքեր ունի. «Հայկական ժամանակ»
Եվ մենք դրան պիտի հասնենք ոչ թե խրոխտ հռետորաբանությամբ, այլ բանակի սպառազինության տրամաբանությունն ընդլայնելու կոնկրետ քայլերով։ Ինչը եւ իրականացվում է։
ԱՄՆ-ը պատժել է Թուրքիային ռուսական C-400-ներ ձեռք բերելու համար
Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, որ ռուսական С-400 «Տրիմումֆ» զենիթահրթիռային համակարգը սպառնալիք է F-35-երի անվտանգությանը:
Արդյոք որեւէ արվեստագետ կամ այլ գործիչ, որքան էլ վաստակավոր կամ անփոխարինելի լինի, կարո՞ղ է վեր դասվել օրենքից. «Ժողովուրդ»
Մինչ հեղափոխական ՀՀ-ում եթե անգամ արտոնյալ, իրենց օրենքից դուրս հայտարարած պաշտոնյաներ կամ կոլեկտիվներ կային, ապա նույն բարքերը նոր Հայաստանում հանդուրժելու նախադեպեր այլեւս չպետք է լինեն, եւ, ի վերջո, եթե մարդն անփոխարինելի է, ապա օրենքները միշտ էլ ենթակա են փոփոխման։
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ. «Փաստինֆո»
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առեւանգումը կազմակերպելը։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։
Մինչև օրենքը չլինի, հորդորում ենք չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ. Նուարդ Վարդանյան
Սննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ: «Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը: Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում
Արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով
Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին
Մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք. Արայիկ Հարությունյւան
Սիրելի՛ հայրենակիցներ, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից ուղիղ երեք տարի է անցել։ Այս ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու որակումներ են եղել, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ այդ փորձությունը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։ Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը
Թողնում եմ ԱՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
«Արցախպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարությունը Դիմելով հանրությանը՝ գեներալ Կարապետյանը մասնավորապես ասել է. «Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ
Բացահայտվել է 49-ամյա կնոջ սպանության դեպքը. հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով: Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են «Շտապ բուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում
Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինի` հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար. «Ժամանակ»
Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը:
Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:
Սովորել, սովորել, սովորել
Հայաստանում երբ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ պայքարող խմբերի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, ապա գրեթե անխուuափելի է, որ դրանով նրանք փորձում են «բարոյապես ոչնչացնել» դիմացինին: Առաջին հերթին դա, իհարկե, վերաբերում է քաղաքական բանավեճին: Բայց հանգամանքների բերումով հիմա նման բանավեճ է ծավալվել օպերային թատրոնի շուրջ: Անձամբ ես երբեք որեւէ մեկին «բարոյապես ոչնչացնելու», «չոտկելու», «պորտը տեղը
«Առավոտ». «Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»
Ապրիլի 1-ի առավոտյան մշակութային գործիչները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։ Նրանց մի մասին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ արվեստագետների թվում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը: «Առավոտը» պարոն Ջավադյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ է
«Առավոտ». «Մենք այդ փաստերը կարող ենք ժխտել»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի՝ հավաքվել է ավելի քան 3600 ստորագրություն, այդ թվում` հայտնի անունների, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Պարոն Ջավադյանի խոսքով, ինչպես Նիկոլ Փաշինյանը զուտ ՀՀ վարչապետ չէ, այլ աշխարհասփյուռ հայության համար առաջնորդ, այնպես էլ


















































