Օրվա լրահոսը

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն Արագածոտի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Սամվել Սիմոնյանին: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: «Սամվել Սիմոնյանը քննչական աշխատանքի

Սյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․

Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով»

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը թարգմանվել է պարսկերեն: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց հեղինակի հետ – Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս հաճելի եւ անակնկալ նորության համար եւ հարցնել, թե ինչպե՞ս եղավ, որ Իրանում հետաքրքրվեցին հատկապես այդ վեպով: – Ինձ համար դա անակնկալ չէր, ես գիտեի, որ վեպը թարգմանվում է պարսկերեն, իսկ թե ինչպես եւ ինչու

Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է. Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։ Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով,  Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին տա՞լ հավատարմագրային կառավարման, թե՝ չտալ. ավագանին քննարկում է

Եթե ներդրող լինի, ստորգետնյա կայանատեղին Երեւանի քաղաքապետարանը կհանձնի հավատարմագրային կառավարման:

Տիգրան Խաչատրյանը հույս չի տալիս, որ 3-րդ երկրներից ՀՀ ներկրվող մեքենաների ցածր մաքսատուրքերը կպահպանվեն

ԵՏՄ անդամ-պետությունները մեզ կարող են ասել, որ մենք անցումային ժամանակահատված ենք ունեցել եւ արդեն օգտվել ենք դրանից

30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն

Ռեժիսորն անկեղծանում է` ֆիլմի մասին քննադատություններ շատ են հնչել. «Ասում էին, որ ֆիլմը խայտառակություն է, նույնիսկ նամակ էի ստացել որտեղ ասվում էր, որ այն խայտառակում է հայ ազգը։ Հերոսներին պիտակավորում էին որպես «պատի տակ նստած բորենիների»։ Այդ քննադատությունների պատճառով ֆիլմը  ժամանակին չի մասնակցել կինոփառատոնների:

Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Վարչապետի որոշում 22 Մարտի 2019, 288 – Ա ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Նիկոլ Փաշինյան

«Մտադիր ենք ՌԴ քաղաքացիներին հնարավորություն տալ հանգստանալ ՀՀ-ի առողջարանային կենտրոններում». Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հայաստանյան կողմն առաջարկը ՌԴ-ին մանրամասն կներկայացնի եւ կքննարկի ապրիլին

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը

2019թ. Մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Հանդիսավոր

…Վերնիսաժի Ջավախյանական դիտակետից

Լեւոն Ջավախյանը հրատարակել է իր նոր գիրքը` «Ծնկան ծերին» խորագրով: Կառուցվածքային բովանդակությամբ ժողովածուն բաղկացած է Սերգեյ Սարինյանի` «Աշխարհը Վերնիսաժի հայացքով կամ Ջավախյանի ավետարանը» տարիներ առաջ գրած հոդվածից, «Պատմվածքներ», «Հավիտենական վերադարձ», եւ «Վերջաբանի փոխարեն» բաժիններից, ուր զետեղված են «փոքր կտավի» գործեր եւ մի ընդարձակ հարցազրույց: Ու թեեւ հեղինակը դրանք անվանում է պատմվածքներ, մինչդեռ ժանրային առումով այդ

Facebook-ի հարյուր միլիոնավոր գաղտնաբառեր հասանելի են եղել ընկերության մոտ 20 հազար աշխատակիցների

Ընկերության ինժեներ Սկոտ Ռենֆրոն Քրեբսին ասել է, որ օգտատերերը կարիք չունեն փոխելու իրենց գաղտնաբառերը: Նրա խոսքով՝ քննությունը չի բացահայտել տվյալների անբարեխիղճ օգտագործման դեպքեր:

Նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դիմումները հիմնականում մերժվել է՝ հաշվի առնելով, թե դրանք ում դեմ են ներկայացված եղել. «Ժողովուրդ»

2012 թվականի հունվարից 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել է 83 գրություն։ Ընդ որում, 2012-2013թթ. ստացվել է 57 գրություն, իսկ 2014-2015թթ.՝ 26։ Էթիկայի կանոնների խախտմանը կամ շահերի բախման իրավիճակներին են վերաբերել շուրջ տասը դիմումներ։ Դրանց քննարկման արդյունքում հարուցվել են չորս վարույթներ։ 2014 թվականի չորս վարույթներից

Առաջին անգամ է, որ հրապարակավ նման մեղադրանքներ է հնչեցնում նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու իրադարձությունների անմիջական մասնակիցը. «Հայկական ժամանակ»

Իհարկե՝ կարելի է նաեւ այս ամենն ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից տուժած եւ հալածանքների ենթարկված մարդու էմոցիոնալ խոսք կամ դժգոհել, որ հիմնականում հղում է արվում Վազգեն Սարգսյանի վրա, մինչդեռ նա չի կարող հաստատել կամ հերքել ասվածը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում՝

Տարոն Սիմոնյան. «Այդ օրը քաղաքացիները պետք է հիշեն, որ իրենք այս պետության հիմնաքարերն են». «Ժողովուրդ»

Կարելի է նման բան անել, եթե դա նպատակ ունի ժողովրդի մոտ քաղաքացիական ինքնագիտակցությունը զարգացնել, ընդգծել, բայց մի փոքր էլ մտավախություն ունեմ, որ հանկարծ նման դեպքերը չշատանան, որ ամեն ինչ-որ սոցիալական հուզումների արդյունքում երբ իշխանափոխություն տեղի ունենա, անընդհատ նոր-նոր տոներ չստեղծվեն։

Սննդակարգ՝ առանց ծայրահեղությունների

«Եթե սննդակարգում մի օր միս չի եղել, համարում եմ, որ այդ օրը ոչինչ չեմ կերել»,- ասում է 21-ամյա Մայա Հախվերդյանը։ Մայայի համար միս-բանջարեղեն մենամարտում հաղթողն առաջինն է։ Սեղանի շուրջ էլ ընտրությունը հստակ է. «Առաջին հայացքից ինձ դուր կգա թարմ ու գունավոր աղցանը, բայց քանի որ աղցանների հիմնական մասում լոլիկ կա, իսկ ես տանել չեմ կարողանում

Նախկին լրագրող պատգամավորի հարցադրումն առնվազն կոռեկտ չէր՝ մի կողմից, քաղաքականապես խիստ խոցելի էր՝ մյուս կողմից. «Հրապարակ»

«Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին եւ եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն եւ անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- նախարարության PR-ով մտահոգ՝ ասաց իշխանական պատգամավորը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ պատասխանել է բանակցությունների ձևաչափի փոփոխության հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ Փաշինյանի այդ հայտարարությունը «պարզաբանման է ենթակա, քանի որ չկա այնպիսի փաստաթուղթ կամ որոշում, որոնք կարող են ամրապնդել դրա հիմնավոր լինելը»:

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

«Իմ քայլի» պատգամավորը դեմ չէ վուվուզելներով, դըմ-դըմփ-հու վանկարկումներով տոնը նշելու ոմանց առաջարկներին. «Հրապարակ»

Նկատեցինք, որ այդ օրը լինելու է վարչապետի ասած՝ հպարտ քաղաքացիների տոնը, իսկ ի՞նչ անեն նրանք, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, էլ չասենք, որ դեմ են եղել դրան։ Սակայն իմքայլականը վստահաբար հայտարարեց, որ բոլորն էլ, կամա թե ակամա, մասնակցել են հեղափոխությանը, ու դա լինելու է բոլորի օրը, հատկապես որ թե՛ ինքը, թե՛, իր պնդմամբ, Փաշինյանը բոլորին համարում են հպարտ քաղաքացիներ:

Հին խնդիրներ, նոր իրավիճակ Երեւան-Թբիլիսի հարաբերություններում

Նախկինում ասվում էր՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան անլուծելի խնդիրներ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ. Shamshyan.com

Մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 204 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակներին չի հաջողվել իրենց սև գործն

Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահը՝ իր որդուն պատկանող «Դուռում» սրճարանի մասին. «Հրապարակ»

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Ռուսաստանից ժամանած ճարտարապետ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Վահագն Վերմիշյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Փաշինյանի առաջարկով վերջինս ներկայացրել է իր կենսագրությունը. «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Ռուսաստանում, արտասահմանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում»։ Գործադիրի նիստում Վերմիշյանը շեշտել է, որ որոշել է

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար: Նախագահ

ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: ՔԿ նախագահի

Մի քիչ դժվար է լուրջ ընդունել վարչապետի այն փաստարկը, թե ինքը զանգում էր Արմեն Սարգսյանին և չէր կարողանում վերջինիս հետ կապ հաստատել. «Իրատես»

Տեխնոլոգիաների և զարգացած կապի այս դարում նման մանրուքներ վկայակոչելն այնքան էլ լուրջ չէ, մանավանդ որ այս երկու գործիչներն էլ շատ հմտորեն օգտվում են կապի նորագույն տեխնոլոգիաներից։ Եվ վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությմաբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ  Արարատ Միրզոյանին մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,   «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիան,  որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 (տասնհինգ) հասարակական կազմակերպություններ,

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. 110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը

Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար օրհասական անհրաժեշտություն են: Նշեմ, որ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031