Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցու վիճակը։ Պատգամավորը նշել է, որ եկեղեցին Թուրքիայում օսմանյան շրջանի և միջազգային ակադեմիական գրականության մեջ պահպանված հազվագյուտ օրինակներից է։ Այն կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից

ԿԳՄՍՆ նահանջեց. QR կոդը այբբենարաններից վերացնելու Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է

Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը. Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։ Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։ Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու

Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի, «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար սահմանված ավտոկայանատեղի վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել. Քաղաքապետարանի պարզաբանումը

Հարգելի՛ գործընկերներ, ի պատասխան մամուլում տարածվող ապատեղեկատվության՝ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի, «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար սահմանված ավտոկայանատեղի վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել։   Երևանի քաղաքապետարան

Ինչպե՞ս են արևմտյան երկրները Դավիթ Բաբայանին վիզա տվել. Բայրամով

Տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հարցրել է, թե` ինչպե՞ս են արևմտյան երկրները վիզա տրամադրել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին` իր պաշտոնավարման տարիներին։ Բաբայանին անվանելով «անջատողական» Բայրամովը հարցադրում է արել՝ ինչպե՞ս են նրան 10 տարվա վիզա տրամադրել։ «Այսօր Դավիթ Բաբայանը, որին արևմտյան երկրները տասնամյա վիզա են տրամադրել, Բաքվում դատարանի առաջ է կանգնած։

Աղվան Վարդանյանն ու ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Հրապարակային ծանուցում է ներկայացվել նրա որդուն՝ Վահե Վարդանյանին, կնոջը՝ Ցողիկ Բեժանյանին, դստերը՝ Անի Վարդանյանին, ընտանիքի անդամ Վարդուհի Վարդանյանին։ Նույն գործով նաև Գլխավոր դատախազություն է հրավիրվել Ռուբեն Մարկոսյանը։ «2023 թվականի հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

Բողոքի ցույց՝ Ջաջուռում․ կենդանասերները պահանջում են պատժել շների կյանքի հաշվին «փող լափողներին»

Գոհար-Տեր Անտոնյան․ «Զարմանալին այն է, որ մենք դեռ Ջաջուռ չհասած՝ մեզ բազմաթիվ ոստիկանական ուժեր դիմավորեցին, բայց դա չխանգարեց մեզ հասնել այստեղ ու պարզել, որ երեկվանից Բագրևանդից առևանգված շները «Նորոգում» ՍՊ-ի կողմից կամ «ԱԴԵԼ ՇԻՆ», չգիտեմ ինչ անվան տակ են Ջրվեժում հաղթել, այստեղ չեն»։

Հ1-ի ամանորյա եթերում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը։ Ծրագրում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ: Ժամը 23.40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00.00–ին կցուցադրվի դրոնների շոուն՝ Հանրապետության հրապարակից։

2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝ 27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների, 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ, 9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ

List.am-ի անունից գողանում են Viber-ի օգտահաշիվները․ մեդիափորձագետը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ List.am-ի անվան տակ իրականացվում են խարդախություններ, որոնց միջոցով գողանում են քաղաքացիների Viber-ի օգտահաշիվները։ «Եթե List.am-ով ինչ-որ բան եք գնում կամ վաճառում և Viber-ով հաղորդագրություն եք ստանում, թե իբր պետք է List.am-ում ինչ-որ կոդ ներմուծեք, ապա դա խարդախություն է՝ ուղղված ձեր Viber-ի օգտահաշիվը գողանալուն։ Երբեք ոչ ոք չի կարող ձեզնից

Քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը զեկուցել է ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել ջրային ոլորտի կառավարման, պլանավորման, կանխատեսումների, ենթակառուցվածքների արդիականացման հետ կապված հարցերի վերաբերյալ: Արամազդ Ղալամքարյանը

Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող արցախցի բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ այսօր նախատեսված քրեական դատավարությունը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ նիստը հետաձգվել է Վարդանյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և դատական ​​նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 30-ը։   «Փաստինֆո»

Զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին. Փաշինյան

«Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն». Փաշինյան

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ վարույթի նյութերը դատարան են հանձնվել

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա

ՄԻԵԴ-ի պարտադիր որոշման չկատարման պայմաններում Ադրբեջանը Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ

Այցելեցինք առաջնագիծ` մեր սատարումը հայրենիքի պաշտպաններին հայտնելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկ Մամիջանյանի և Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք առաջնագիծ` դիրքերում ծառայություն տանող անձնակազմի հետ շփվելու, մեր սատարումը հայրենիքի պաշտպաններին հայտնելու և առաջիկա տոներին ընդառաջ մեր շնորհավորանքները հղելու:

Իհարկե, հեշտ չի լինելու. կլինեն խնդիրներ, բայց վստահ եմ՝ մեր համակարգն ունի ներուժ` լավագույն ծառայություները մատուցելու. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով: «Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու. այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն

Ես չեմ հիշում մի դեպք, երբ նախկինում որեւէ արտաքին դերակատար Հայաստանին բացահայտ ստիպեր փոխել Սահմանադրությունը. Քաղաքագետ

Քաղաքագետը նաեւ փաստում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամենաշատն են շահագրգռված, որ 2026–ին ՀՀ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն. «ՀՀ գործող իշխանությունները ձեռնտու են գրեթե բոլոր արտաքին խաղացողներին, որովհետև լայն առումով չկա ՀՀ շահերի էքզիստենցիալ պաշտպանություն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ձեռք են բերել ՀՀ իշխանությունների վրա ազդեցության լծակներ, այլեւ այդ լծակներն ուղղորդվում են երկրի ներսում օրակարգեր գեներացնելու համար…Այնպես որ, միամտություն կլինի կարծելը, որ այս երկրները կարող է շահագրգռված չլինեն, որ 2026թ այս նույն իշխանությունները չվերարտադրվեն»:

Ինչպես է ԱԺ-ում պարգևատրումը դառնում կոռուպցիա. AntiCor

Գաղտնի հավելված, տոնական առիթ և միլիոններ․ ինչպես է ԱԺ-ում պարգևատրումը դառնում կոռուպցիա AntiCor-ը հետազոտել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից տրված տոնական պարգևատրումների իրավական հիմքերն ու բացահայտել դրանցում համակարգային կոռուպցիոն մեխանիզմ։ 1․ ԱԺ նախագահի Կարգադրության բովանդակային հիմքը և իրավական խնդիրը 2025 թ․ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է թիվ Կ-322-Ա կարգադրությունը, որով. պարգևատրում է ԱԺ պատգամավորներին ԱԺ

Ազատությունից զրկված անձանց ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին

Դեկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատությունից զրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի և համերգային միջոցառման։ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ցուցասեղանների տարածք, ծանոթացել ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքներին և կատարել գնումներ։ Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին։ Միջոցառմանը ներկա են եղել Արդարադատության

Արմեն Աշոտյանի գործով վկայի չորս ամիս տեւած հարցաքննությունն ավարտվեց

«Իսկ բուն գործը նրա մասին էր, որ ձեռք է բերվել հանգստյան տուն՝ աշխատակիցների համար, մարդիկ օգտվում են, շատ լավ, է, շատ գոհ են»

Արտաշես Մելքոնյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ

Արտաշես Մելքոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ։ Արտաշես Ալբերտովիչ Մելքոնյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, Հայաստանի Հանրապետություն։ 2006 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի անվան սահմանապահների ինստիտուտը (Голицынский пограничный институт)՝ հոգեբանության մասնագիտությամբ։ 2010 թվականից ի վեր աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական ​​եկամուտների կոմիտեում՝ տարբեր պաշտոններում։ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է

Ինչո՞ւ է Դիլիջանի համայնքապետարանը որոշել վիճարկել Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կառուցապատման իրավունքը. մանրամասներ

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի այն դիտարկմանը, թե զբոսայգու տարածքում մինչև այժմ չի կատարվել տեսանելի բարեկարգում և արդիականացում, ապա Ելենա Մուրադյանը միայն զարմանք հայտնեց. «Ծրագրի իրականացումը սկսվել է 2016-ից: Դիլիջանցիները շատ լավ հիշում են ինչպիսին է եղել այգին նախկինում, և ինչպիսին է այսօր: Այս ընթացքում հիմնադրամն իր գործընկերների հետ միասին կատարել է ավելի քան 4 մլն դոլարի ներդրում: Այգու բարեկարգումն ու ենթակառուցվածքներն իրենց հերթին խթանել են տեղական բիզնեսն ու ստեղծել աշխատատեղեր: Եթե նախկինում երեկոյան ժամերին մարդիկ վախենում էին շրջել այգում, ապա վերջին տարիներին այգին դարձել է տարբեր մշակութային միջոցառումների, փառատոների անցկացման վայր»:

17 միլիոն դոլար. ամփոփվել են «Հայրենիք հավերժություն» դրամահավաք–արշավի արդյունքները

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին,  «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները։ Բանախոսները՝ ՀՀ նախագահի օգնական Արամայիս Ավետիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ԺՊ Զարուհի Ազնաուրյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը խոսեցին արշավի թիրախային ծրագրի՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ռազմավարական նշանակությանը, արշավի նոր ձևաչափին և համազգային ներգրավվածությանը, հիմնադրամի ներկայիս գաղափարական շեշտադրումների և պետության հետ համագործակցության մասին։

Բաքուն վերստին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեղադրող կողմը Բաքվի դատարանից պահանջել է Լևոն Բալայանին դատապարտել 17 տարվա ազատազրկման

Լևոն Բալայանը (ծնված՝ 1978 թ.) ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ Նա գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։ Լևոն Բալայանին մեղադրանք է առաջադրվել «հանցագործ կազմակերպությանը տարբեր ժամանակահատվածներում մասնակցելու» համար՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ

Դատավոր Վահե Դոլմազյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ պաշտոնական դիմում է ստացել, որ տուժողի ներկայացուցիչն ու պաշտպանը չեն ներկայանալու այսօրվա դատական նիստին։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետը խախտում է Միքայել սրբազանի իրավունքները. պաշտպանների թիմ

Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով:

Իրանի նախագահը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված Ռազմիկ Խաչատուրյանի ընտանիքին

Region Monitor. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ամանորի և Սուրբ Ծննդյան նախօրեին հանդիպել է 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմում զոհված իրանահայ Ռազմիկ Խաչատուրյանի ընտանիքին: Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը հարգանքի տուրք է մատուցել նահատակի հիշատակին և ընդգծել Իրանի տարբեր ազգությունների ու կրոնական փոքրամասնությունների դերը երկրի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ԲԸՏՄ-ում քննարկվել են վերահսկողական մեխանիզմների ուժեղացման, ապօրինությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է 2025 թվականի տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել 2026 թվականի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խորհրդակցությունը մեկնարկել է ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի քննարկմամբ՝ հատուկ շեշտադրվել է հանձնարարականների ժամանակին և լիարժեք կատարման անհրաժեշտությունը, արդյունքների հիմնավոր վերլուծությունը,

Ամերիկյան քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանը Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031