Օրվա լրահոսը
Ավտոմեքենան մոտ 20 մ գլորվել է մոտակա ձորը
Ապրիլի 4-ին, ժամը 10։21-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թորոսգյուղ-Արփենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա
Ստամբուլում տեղի ունեցած համագումարի ընթացքում ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակությունը բարձրաձայնեց Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Մարտի 26–29-ը Ստամբուլում տեղի ունեցավ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության) համագումարը։ Համագումարը կազմակերպության բարձրագույն ժողովն է, որը կայացնում է կարևորագույն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարություն, որոշում է կազմակերպության առաջիկա քաղաքականությունը՝ բանաձևերի և քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հյուրընկալվել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից։ ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝
«Արցախի կործանման պատասխանատվությունը Փաշինյանի եւ Պուտինի հետ միասին նաեւ մի շարք այլ հայրենի եւ օտար գործիչներ պետք է արդարացիորեն կիսեն»
«Կարելի է ենթադրել, որ Կարապետյանին սատարելով Մոսկվան վերջինիս իմիջին ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու, ընդհակառակը՝ Փաշինյանին քննադատելու, երբեմն էլ ստորացնելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին։ Քաղաքական աճպարարությունը ծուռ ճամփաներ է փնտրում»,- «Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ – «2022 թվականին Պրահայում ձեր կողմից Ղարաբաղը
Նիկոլի տերերը հանձնարարել են՝ չպիտի լինի Հայաստանի Հանրապետություն. Աննա Մկրտչյան
Նա նույն սխեմայով կործանել է Արցախը
Իլհամ Ալիևը՝ Մասուդ Փեզեշքիանին․ «Մենք կշարունակենք միմյանց կողքին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին ժամանակներում»
«Ազատություն»– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Ադրբեջանին ուղղված երախտագիտության խոսքերին ի պատասխան ասել է. «Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց, և մենք կշարունակենք միմյանց կողքին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին ժամանակներում»,- ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այս մասին սոցցանցերում գրել է Ալիևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ
Շվեյցարական բեռը
Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները: Կիրակին դետեկտիվի համար
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է
Խնդրանքով դիմում եմ նաև բոլոր գթասիրտ և կարեկից քրիստոնյաներին, ովքեր գիտակցում են, որ հիմա Դավիթն անցնում է իր յուրօրինակ խաչի ճանապարհը․ Սամվել դպիր Գրիգորյան
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․ Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետի՜ս: Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին` վերևից մինչև ներքև. 1. Դուք այսօր միգուցե կմասնակցեք Ս.Պատարագի:
Նինա Կարապետյանց․ Նա այսպիսի բախումների է գնում միայն հայերի սրբավայրերում՝ Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, եկեղեցի․ «Հրապարակ»
Այս միջադեպը լակմուսի թղթի դեր խաղաց հայաստանյան իրավապաշտպանների համար:
Ջրամբարում 2 քաղաքացի ջրահեղձ է եղել
Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս
Փաշինյանը հանդիպում փնտրեց Վլադիմիր Պուտինի հետ՝ շարունակելու համար խաբել իր հայրենակիցներին Ռուսաստանի հետ թվացյալ լավ հարաբերություններով․ Կոնստանտին Զատուլին
Նախևառաջ, արժե ըստ արժանվույն գնահատել Կրեմլում այն մարդկանց հումորի զգացումը, որոնք համաձայնեցին հանդիպել ապրիլի 1-ին՝ սուտ ասելու օրը։ Այլ կերպ ասած, նրանք Փաշինյանին ինքնաբացահայտվելու հնարավորություն ընձեռեցին։ Փաշինյանի բախտը բերել էր, քանի որ նրան Կրեմլում ընդունեց Պուտինը, այլ ոչ թե Թրամփը՝ Սպիտակ տանը։ Որովհետև եթե Պուտինը Թրամփ լիներ, դա կլիներ Թրամփ-Զելենսկի հանդիպման ռեմեյքը, որը բոլորին այդքան
Միխայիլ Ալեքսանդրով․ Երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ․ Փաշինյանը կրակի հետ է խաղում․ «Հրապարակ»
Հարցազրույց ռուս քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ – Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ Փաշինյանը նախաձեռնեց վերջին այցը Մոսկվա, նպատակը ո՞րն էր։ Մեզ մոտ տարբեր կարծիքներ կան, մեկն այն է, թե գլխավորը Ռուսաստանի կողմից երկաթգծի կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցն էր։ – Կարծում եմ՝ երկաթգիծը չէր գլխավոր հարցը։ Փաշինյանը, հավանաբար, զգում է, որ ընտրություններից առաջ Հայաստանում չունի բավարար
Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ՝ «կոճի թելի» վրա․ «Փաստ»
Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար:
Վարդան Պողոսյան․ Գրեթե բացառվում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որեւէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու համար․ «Հրապարակ»
Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը գրեթե բացառում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որեւէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաեւ՝ անվավեր ճանաչելու համար․ «Ընտրական օրենսգիրքը երեք տեսակի կարգավորում է նախատեսում՝ գրանցման-չգրանցման հետ կապված։ Մի տարբերակը գրանցումն է, ապա՝ մերժումը, բայց այստեղ իրենք բռնվելու տեղ գրեթե չունեն, որովհետեւ ներկայացված են ֆորմալ պահանջներ, որոնք պետք
«Մացոն»՝ որպես «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ
Հիշո՞ւմ եք, 2018-19 թվականներին որքա՜ն շատ էին խոսակցությունները «լյուստրացիայի», «վեթինգի», «անցումային արդարադատության», «դատավորների բարեվարքության» մասին: Այդ ամենն, իհարկե, շատ յուրահատուկ ձեւով էր հասկացվում: Հիշում եմ, այդ տարիներին հարցազրույց էի վերցրել ՔՊ-ի առանցքային դեմքերից մեկից՝ իմ կարծիքով, շատ բարյացակամ, բայց մի փոքր սուր հարցադրումներով: Մեկնաբանությունների բաժնում էքզալտացված կանայք գրեցին՝ «լրագրողներին նույնպես պետք է լյուստրացիայի ենթարկել»: Այսինքն՝
Մետաքսե Հակոբյան․ Արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին. «Փաստ»
Հայաստանը, Սփյուռքը, Եկեղեցին Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված չէ, չնայած նա հրապարակային իր բոլոր ելույթներում հակառակն է պնդում։ Անգամ գործընկեր-պետությունները, այս դեպքում՝ ՌԴ նախագահն է հիշեցնում, թե ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ «Կյանքի ու մահու կռիվ է տալիս իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Կյանքի ու մահու կռիվ են տալիս իրենց
Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա Յոլյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանի ֆեսյբուքյան գրառումը Երեկ Շուռնուխում էինք։ Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման։ Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են։ Մեր սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող տնտեսական և անվտանգային համակարգային լուծումները, որոնք կենսական նշանակություն ունեն բնակավայրերի
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը
Նախընտրական ցուցակը բաղկացած է 283 անձից, այն գլխավորում է Փաշինյանը։
Օվերչուկի հայտարարությունը քաղաքական դատավճիռ է՝ ուղղված այն քաղաքականությանը, որը կառուցված է փոփոխականության, հակասությունների և կարճաժամկետ հաշվարկների վրա․ Սուրեն Սուրենյանց
Միջազգային հարաբերություններում վստահությունը պետության կարևորագույն ռեսուրսներից է։ Այն չի վերականգնվում արագ և չի փոխարինվում այլ գործիքներով։ Իսկ Հայաստանի նման անվտանգային բարդ միջավայրում գտնվող երկրի համար վստահելի գործընկեր լինելու համբավը կենսական նշանակություն ունի։
Պուտինն ու Էրդողանն ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար և փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակում
Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը։
Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում
Ադրբեջանը, որպես պետություն, պարտավոր է ճանաչել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը:
Վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ՝ ՔՊ-ական «սրտիկներով» ավտոբուսները շարված են Հանրապետության Հրապարակում․ «Փաստինֆո»
Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։
Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։
Դավիթ եւ Միքայել Մինասյանների գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն
Խաղաղության ինստիտուցիոնալացում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում․ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
Ինչո՞ւ Պուտին-Փաշինյան հանդիպումից մեկ օր անց որոշվեց արգելել Հայաստանից որոշ ապրանքների արտահանումը ՌԴ
Կրեմլում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դրանց մեծ մասը որակյալ չեն, չեն համապատասխանում ԵԱՏՄ շուկայի չափանիշներին․ ոչ բոլոր ապրանքատեսակներն են, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ ռուսական կողմի, դրանք Հայաստան ներկրվում են Եվրոպայից՝ սանկցիոն ապրանքներն են, Հայաստանում
Հինգ ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը
ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։ Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման
«Հայությունը չի ներել Նիկոլ Փաշինյանին՝ արցախցիներին Ադրբեջանի դեմ միայնակ թողնելու եւ Արցախը հայաթափելու համար, Փաշինյանը դա գիտի»․ Արթուր Խաչատրյան
«Գիտի, որ ժողովուրդն իրեն չի ներել, հիմա սկսել է այս հակահայ, թրքահաճո եւ թրքաբարո քաղաքականության իրականացումը՝ մենք ձեր վրա էսքան փող ենք ծախսել»։
ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին
Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։
«Քանի դեռ թշնամին դադար չի տվել այս ագրեսիային, թշնամական գործողություններին, մենք շարունակելու ենք մինչեւ վերջ պաշտպանել մեր հողը, մեր հայրենիքը». Հայաստանում Իրանի դեսպան
Երեւանի իրանական Կապույտ Մզկիթի բակում այսօր «Սիզդահ-բե-դար» տոնի շրջանակներում, որը Իրանում նշվում է Նովրուզի 13-րդ օրը, երբ ըստ ավանդույթի մարդիկ հարազատների եւ մերձավորների հետ միասին օրն անցկացնում են բնության գրկում որպես բնության թարմացման եւ կյանքի վերածման խորհրդանիշ, ծառատունկ կազմակերպվեց՝ նվիրված փետրվարի 28-ին Իրանի Մինաբ քաղաքի օրիորդաց տարրական դպրոցին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետեւանքով նահատակված 168 սաների


















































