Օրվա լրահոսը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման

Խորհրդարանի աշխատանքը հետաքրքիր է հենց այդ «տրենդով»՝ թեժ բանավեճեր, աղմկոտ քննարկումներ․ «Ժամանակ»

Խորհրդարանի աշխատանքը հետաքրքիր է հենց այդ «տրենդով»՝ թեժ բանավեճերի, հաճախ աղմկոտ քննարկումների, նույնիսկ կոշտ հակադարձումների: Դա հատուկ է անգամ կայացած և զարգացած ժողովրդավարությամբ երկրների խորհրդարաններին: Ի վերջո, գլխավոր հարցն այս դեպքում այն է, թե ինչի շուրջ են լինելու թեժ հակադրությունները՝ բովանդակությունների, քաղաքական մտքերի, գաղափարների, տեքստերի՞, թե՞ մանրախնդրության: Այդ իմաստով, իհարկե, անցնող շաբաթը 50/50 էր, մի

Գերեզմանատեղին տրամադրվում է անվճար, պետք են համակարգային փոփոխություններ․ «Հրապարակ»

– ՔՊ անդա՞մ եք, թե՞ անկուսակցական։

– Այո, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ։

«Ադրբեջանն անընդհատ ազդակներ է հղում, որ պատրաստ է կարգավորման»․ «168 Ժամ»

«Սերգեյ Լավրովի նմանատիպ հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանը այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ անդրադառնալով հունվարի 16-ին ՌԴ ԱԳ

«Հայկական մաֆիայի» խարանն ու դրոշմը սկսել է հետապնդել Թյուրինգիայի հայերին՝ փոխելով նրանց առօրյան․ «Ազգ»

2018- ի նոյեմբերին, երբ Էրֆուրտում իրավապահ մարմինների՝ քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել էր մոտ 40 կգ մարիխուանա, 1 կգ քրիստալ տեսակի թմրամիջոց, տեղական շատ պաշտոնյաներ չէին թաքցնում, թե մյուսներին բացահայտելու հարցում հետեւողական են լինելու: Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը ձերբակալման առթիվ չէր թաքցրել իր գոհունակությունը՝ հետեւյալ մեկնաբանությամբ՝ «այն կարեւոր հարված

Ինչպես է Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում․ «Ժողովուրդ»

Հայաստանում քաղաքական եւ իրավապահ ու իրավապաշտպան կառույցները շարունակում են քննարկել հարցը, թե ինչպես է գործարար Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում։ Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատ 1 տարի առաջ ուղարկել էր նաեւ «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով անցնող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր

Կառավարության թեթև ձեռքով բավական մեծ ծավալի միջոցներ չեն մտել տնտեսություն․ «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ճիշտ է ասում, որ կառավարությանն ու Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճ։ Բայց չի ասում, թե դրա հետևանքով ինչ վնասներ է կրել տնտեսությունը։ Գնաճը զսպելով՝ կառավարությունն ու ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ են ստեղծել տնտեսության համար։ Թե նման քաղաքականության հետևանքով ինչպիսի՞ կորուստներ է կրել տնտեսությունը, դժվար է միանշանակ ասել։ Բայց որ տարվա երկրորդ

«Երբ ամեն ինչ կլինի, ավելի բովանդակային կխոսենք»․ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի․ «Հայկական ժամանակ»

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ Տավուշի մարզպետ կնշանակվի Հայկ Չոբանյանը: Նա անցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել էր Տավուշի մարզից, որպես ռեյտինգային թեկնածու: «Քննարկումներ գնում են, բայց ես ավելի կոռեկտ եմ համարում, որ այս քննարկումները տեղափոխենք, երբ ամեն ինչ կլինի, ավելի բովանդակային կխոսենք»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը: Մեր հարցին՝ արդյո՞ք ինքը

Հայաստանը չի կարելի նույնացնել զարգացած երկրների հետ․ Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով նախարարությունների միավորման հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախարարությունների միավորման հարցին անդրադառնալու համար։ Հասարակության հետ բաց աշխատելը շատ գնահատելի է։ Բայց, ցավոք, վարչապետին ճիշտ չեն զեկուցում։ Օրինակ՝ վարչապետն ասաց, որ աշխարհի մի շարք երկրներում կրթության և մշակույթի նախարարությունները միասին են։ Որպես օրինակ

Հանրությանը սովորեցրել եք այդ կարգի լրատվությամբ սնվել` հո մի փայտիկով կամ մի «լայվով» կարծրատիպ չեք կոտրի․ «Ազգ»

Զարմանալի բան` վերստին վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհում էր մի բանից, որը ստեղծվել է նաեւ երկար ժամանակ իր ղեկավարած թերթի շնորհիվ, երբ մամուլը դառնում է ոչ թե երկրին պատուհասող պրոբլեմներից ելքերի որոնման, այլ այս կամ այս այն գործչին անհատապես ոչնչացնելու, սրա-նրա անձնական խնդիրները քչփորելու հարթակ: Հիմա ինչու է դժգոհում Փաշինյանը

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց` Գուշակելով սիրուն բաներ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ես քո դասական ցավը տանեմ:

Ինչ պետք է սպասել պետությունից

Երբ ինձ փողոցում հարցնում են՝ «վերջը լա՞վ է լինելու», պատասխանում եմ «եսասիրական դիրքերից»՝ ինձ համար միշտ լավ էր: Նյութական պահանջմունքներս նվազագույնն են, եւ թե՛ կոմունիստների ժամանակ, թե՛ անկախության տարիներին այդ առումով վիճակս աղետալի չէր, մի քիչ այս կողմ-այն կողմ՝ կարեւոր չէ: Իհարկե, խորհրդային եւ հետխորհրդային շրջանում եղել են ու կան մարդիկ, որոնք ինձնից էապես ավելի

«Առաջին դեմքից»՝ Արմեն Աշոտյանի հետ

Կիրակի՝ հունվարի 20-ին, ժամը 15.00-ին «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարի հյուրը կլինի Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա հետ զրուցելու ենք նոր խորհրդարանի առաջին քայլերի մասին: Խոսելու ենք քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք իրավական գործընթացների մասին: Անդրադառնալու ենք Human Rights Watch-ի զեկույցին եւ բազմաթիվ այլ հարցերի: Հարցազրույցը դիտեք ու կարդացեք «Առավոտի» կայքում:    

Եվրախորհրդարանի պատգամավորը Բաքվին կոչ է արել ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին

ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջջադ Քարիմը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակվել ձերբակալված ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին: «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարի պաշտոնում ես ականատես եմ եղել և աջակցել եմ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ջերմացմանը: Մեր Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել թ. մայիսի 7-8-ը Բաքվում,

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները սուր մեկնաբանություններով են փոխանակվել

Մոսկվան բացատրություն է սպասում Բաքվից հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածք մուտքն արգելելու յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ: «Ծանոթացել ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության… արձագանքին: Մատնանշում ենք դիվանագիտական պատշաճության սահմաններն անցնող տոնայնությունը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, ըստ որի պահանջում են «չծածանել» Ադրբեջան եկող Ռուսաստանի քաղաքացիների

Զինվորներն այսուհետեւ բարձրորակ կտորից ներքնաշորեր եւ համազգեստ ունեն (լուսանկարներ, տեսանյութ)

Եթե նախկինում հագնում էին մեկանգամյա օգտագործման բամբակյա կիսավարտիքներ, ապա այժմ՝ որակապես ավելի լավ ներքնաշորեր

Կարեն Խաչանովը չհաղթահարեց Բաուտիստայի արգելքը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող թենիսի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարի՝ «Australian Open»-ի երրորդ շրջանումերեք սեթում  4:6, 5:7, 4:6 հաշվով տանուլ տվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տիկի՛Ն Աննա …Քայլ Արա Եւ Ընդունէ Արեւմտահայերէնը. «Ազդակ»

Արեւմտահայերէնի Պաշտպանութեան Յանձնաժողովի Ուշադրութեան – Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն ՄԱԹԻԿ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ Պահի՛ր նրան բարձր ու վճիտ, Արարատի Սուրբ ձիւնի պէս, Պահիր նրան սրտիդ մօտիկ, Քո պապերի աճիւնի պէս, Ու ոսոխի զարկիցը սեւ Դու պաշտպանի՛ր կրծքով նրան, Ինչպէս մօ՜րդ կը պաշտպանես, Թէ սուր քաշեն մօրդ վրայ, Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես Այս լուսնի տակ ու՜ր էլ գնաս,

Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը երկրի չեմպիոնի գլխավոր հավակնորդներն են

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը մնում են յոթերորդ տուրից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճելու ամենահավանական թեկնածուները: Փաշիկյանն այսօր միավորը բաժանեց մրցանակային տեղի հավակնորդ Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ Գեւորգյանը տուրին չմասնակցեց Մարիա Կուրսովայի՝ առաջնությունից դուրս գալու պատճառով: Առաջնությունների ավարտից երկու տուր առաջ նրանք վաստակել են 5,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի տված ցուցումին

«Դա սովորական դատական գործընթաց է». Փաշինյան

Մրցանակային տեղերի հարցը դեռ անորոշ է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների երկու մրցաշարերում էլ գլխավոր պայքարն ընթանում է 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Տղամարդկանց մեջ յոթ տուրից հետո 4-ական միավորով մրցանակային տեղի համար պայքարում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ կանանց մեջ՝ Սիրանուշ Ղուկասյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահը»

«Իրենց մերձավորների, կուսակիցների համար ավելորդ հանձնաժողովներ են ստեղծում, այս խորհրդարանը առանց ընդդիմության խորհրդարան է, եւ սա ոչ միայն ես եմ ասել, այլեւ բազմաթիվ ՀՀԿ-ին դեմ քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը…Մարդիկ գտնում են, որ չկա իրական ընդդիմություն»,- լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա խայտառակություն որակեց,

Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը խոսել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին

Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Իսկ ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից»

Արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս հարցին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իսկ ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից… Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ-ների հետ շփումն է, ապա լիքը ճ կլասի գործիչներ կան, պիտի երեւի արդեն լինեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար»: Ինչ վերաբերում է ընտրություններին, Էդուարդ Շարմազանովի ձեւակերպմամբ, խայտառակ, ճնշումներով,

«Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ կոչ է անում բոլոր պետական և քաղաքական գործիչներին աշխատել թափանցիկ, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, շփվել հանրության հետ՝ օգտագործելով բոլոր հաղորդակցական միջոցները։ Ժողովրդավարական համակարգերում հանրային կապերի (PR) դերը խիստ կարևոր է։ Յուրաքանչյուրը (պետական կառույց, մասնավոր կազմակերպություն, պետական կամ քաղաքական գործիչ) պետք է կարևորի հանրային կարծիքն ու հասարակության հետ կապը։ ՀՀ-ում

Էդուարդ Շարմազանով. «Էդ Մնացականյանն ու Մամեդյարովը չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել»

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: «Էս առանց մեզ տխուր է հա՞ խորհրդարանում» ,-լրագրողներին տեսնելով ասաց Շարմազանովը, ապա նշեց, որ իրենց հերթական նիստն էր, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն արդեն ընդդիմություն է, քննարկել են ներկուսակցական հարցեր, բայց անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին: Նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն

Կուալա Լումպուրի հայտարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ

2013թ. հոկտեմբերին Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն պետական մարմինների և պլանավորման ազգային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհից հավաքված հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներն ընդունել են «Կուալա Լումպուրի հայտարարություն» անունով հայտնի փաստաթուղթը, որն ուրվագծում է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ուղենիշները՝ անդրադառնալով ռազմավարությունների ընդունման գործընթացներին, փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման հարցերին: Ակնկալում ենք,

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. Ջուդիթ Ֆարնվըրթ

Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին

Հաստատվել է «ԵԽԽՎ-ում ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031