Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներն այսուհետեւ բարձրորակ կտորից ներքնաշորեր եւ համազգեստ ունեն (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվար 18,2019 23:23

ՀՀ զինծառայողների ներքնաշորերի որակի փոփոխություն է տեղի ունեցել. բարձորակ ներքնաշորերը տրվում են դեռեւս նախորդ տարվա վերջից, իսկ այս տարի նոր որակի ներքնազգեստի մատակարարումը լիարժեք է իրականացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը: «Եթե նախկինում հագնում էին մեկանգամյա օգտագործման բամբակյա կիսավարտիքներ, ապա այժմ՝ որակապես ավելի լավ ներքնաշորեր:

Զինվորին մեկ տարվա համար տրվում է վեց ներքնաշոր: Յուրաքանչյուրը կարող է օգտագործվել երկու ամիս»,-տեղեկացրեց Վարդան Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ ամառային զորակոչի ժամանակ էլ նոր՝ ավելի բարձրորակ կոշիկներ կհատկացվեն զինծառայողներին: Ինչ վերաբերում է համազգեստին, ապա այն եւս այսուհետեւ բարձր որակի կտորից է՝ առանց գունային փոփոխության: Հիշեցնենք, որ փոփոխություններ կան նաեւ զինվորների սննդակարգում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031