Օրվա լրահոսը
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց
Հունվարի 18-ին հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի որոշումը՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ: Դատարանը որոշում հրապարակեց, վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարեց եւ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց: Փաստաբանների միջնորդությունը` գրավի վերաբերյալ, մերժվեց: ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանի որոշումը եւ
Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է
Կենտրոնական պարենային բազայում, որտեղից մթերքն առաքվում է զորամասերին, բարելավվել են նաեւ սննդամթերքի պահպանման պայմանները
Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ. Ermenihaber
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու հանգամանքը։ Փայլանը, մասնավորապես, նշել է. «Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։
Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում
Շենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան. հորդոր
Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել. .Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում: . Հանրակրթական
«Մարդ, որը ՀՔԾ-ի հետ չի համագործակցում, ղզիկի պես չի ասում՝ ես բոլորին կասեմ, չեղած բաներն էլ կասեմ, ենթակա է կալանքի՝ ըստ գործող պրակտիկայի». Մանվել Գրիգորյանի փաստաբան
Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու միջնորդության վերաբերյալ՝ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին:
Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության տեքստը՝ ստորև. 1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս
«Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր». Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը
Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական
Նիկոլ Փաշինյանի հոդվածը լույս է տեսել Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում
Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի: Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2237656979888018?__xts__[0]=68.ARAGN2Q3XTbrXdRn_hFzgTdPPEuLnNMybwAacGOStEOMJEsa-diqYgToVF2ciyY2eKWx4EdDtZitJocmdWnn42sipwNXk7XLNA0gAvhJXDOvkOOE1ysmWNluGUnATMEcC3b04RDiYadqmfm0ajxuDgOoxAzCkjN_2uQ4J2ujFi0IxWtOduN26xUuOougn3jZyfM0CPQtg9Os15omzjEB3-xLwHd4PUiSK2r2qhgfrCf61ch8XA3gV0pivsu5P60vpchrsNA2wrJfSWPZAkASStYH0dHjCoPQppbWXHDMA7N-TaTJ-e6TW8cob21_JZ_EILA–u4CNivsSo1p3VFqpFOUrs0c&__tn__=-R
Հերթական փոքր ՀԷԿ-ը Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքո՞ւմ է կառուցվելու․ ՀԲՃ
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։ Այդ փաստաթղթի 39-րդ էջում նշված է, որ ՓՀԷԿ-ի գործունեության տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի սահմաններից դուրս։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել և տեղեկացնել հետևյալի մասին․ «Արդյո՞ք
ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտման փաստ չի արձանագրել. դատախազություն
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում: Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների
Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ
Լեզվի կոմիտեն հորդորում է տուրք չտալ օտարաբանությանը
ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից: Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա
ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին. Արման Եղոյանը ստացավ ամենաշատ դեմ ձայները
Վարազդատ Կարապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնում ընտրվեցին ամենաշատ կողմ ձայներով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մնացականյան-Մամեդյարովի պայմանավորվածությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի ստանձնած հանձնառությունները՝ գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև կարգավորման համար: Նա մասնավորապես ողջունել է նախարարների պայմանավորվածությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու
ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները. Դեսպան Ներսեսյանը՝ սենատոր Ուայթհաուսին
eՀունվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար: Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրեց ՀՀ ներքաղաքական
Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել. նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: «Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ:
2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր
2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ
Լենա Նազարյանի «հեռախոսային» առարկությունների ու Ժակլին Բիսեթի չնկարվելու մասին
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հրաժարվել է առանձին հարցազրույց տալ այն լրագրողներին, որոնք հեռախոսով են նկարում, ինչը քննարկման առարկա է դարձել սոցցանցերում: Ավելի ուշ տիկին Նազարյանը լրագրողներից մեկի գրառման տակ պարզաբանել է. «Այս մի խնդրանքս խնդրելու եմ հարգել, որովհետև հատուկ վերաբերմունք ունեմ նյութի սպառողների հանդեպ»: ԱԺ փոխխոսնակի այս մոտեցումը խոցելի է. նախ որոշ հեռախոսներով հնարավոր է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018թ-ի վերջին իրավախախտման 52 դեպք է արձանագրել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 52 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.164.604 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 22-ի վերաբերյալ նշանակվել է 2.780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 22 դեպք,
Գագիկ Ծառուկյան. «Եթե որեւէ վնաս լինի ժողովրդին, մենք դեմ ենք լինելու»
Գագիկ Ծառուկյանն ասում է`ԲՀԿ-ն այսօր կենտրոնամետ ուժ է. «Եթե ամեն մեկը մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի, կամ ոնց որ Ծառուկյանը չեկավ… ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ է, Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ցանկացած հարց քննարկում ենք, նոր ասում ենք: Հիմա ամեն մեկն իր տեսակետն է ասում, ժողովուրդը թող որոշի»:
Ի հիշատակ Բաքվում կատարված ցեղասպանական գործողությունների զոհերի, կազմակերպվում է հուշահավաք Ծիծեռնակաբերդում
Վաղը, հունվարի 19-ին. Ժամը 12-ին, ի հիշատակ 1990 թ. Բաքվում կատարված ցեղասպանական գործողությունների զոհերի, կազմակերպվում է հուշահավաք Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտե
Թունավորում՝ շմոլ գազից
Հունվարի 18-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գենադի Մ.-ն, 1984 թ. ծնված Հասմիկ Պ.-ն, 2009 թ. ծնված Աստղիկ Մ.-ն, 2003 թ. ծնված Անահիտ Մ.-ն և 2000 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ շմոլ
Արարատ Միրզոյանը համամիտ չէ, որ քաղաքացիների մեծ մասը էյֆորիկ տրամադրություններ է տածում իշխանության հանդեպ եւ առաջնորդվում է դրանով
Հարցին`որքա՞ն ձայն կստանա «Իմ քայլը» հինգ տարի անց, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել հինգ տարի հետո մեր ստանալիք քվեների մասին»:
Հանրային խորհուրդը քննարկել է մի շարք վիճահարույց նախաձեռնություններ
Ս.թ. հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ և վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կկալանավորվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Նրա հանդեպ հայտարարված է հետախուզում: Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար: Դեռեւս 2018թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ
Ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Հունվարի 17-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1997 թ. ծնված Աննա Գ.-ն, 1991 թ. ծնված Արամ Գ.-ն, 1997 թ. ծնված Վեսմիր Գ.-ն, 1967 թ. ծնված Կարինե Գ.-ն և 2016 թ. ծնված Կարինա Գ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան
Մարդը փողոցում՝ ահավոր ծանր պայմաններում, իսկ տաքուկ գրասենյակներից դուրս տեսնողներ չկան
Այսօր լուսաբացին ահազանգ ստացանք, թե ահավոր ծանր և հակահիգենիկ վիճակում, Գյումրու կետրոնական թաղամասերից մեկի, Կամոյի 73 շենքի մուտքերում գիշերում է մի միայնակ տարեց մարդ: Տարիներ շարունակ զրկված լինելով լողանալու հնարավորությունից, գտնվում է սարսափելի հակահիգենիկ վիճակում, ինչի պատճառով շենքերի բնակիչները անգամ մուտքերից դուրս են հանում, քանի որ ամբողջ մուտքով մեկ տարածվում է գարշահոտություն: Նրան այսօր հանդիպեցինք
Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկը չընդունեց
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այս պահին շարունակվում է:


















































