Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը փողոցում՝ ահավոր ծանր պայմաններում, իսկ տաքուկ գրասենյակներից դուրս տեսնողներ չկան

Հունվար 18,2019 14:44

Այսօր լուսաբացին ահազանգ ստացանք, թե ահավոր ծանր և հակահիգենիկ վիճակում, Գյումրու կետրոնական թաղամասերից մեկի, Կամոյի 73 շենքի մուտքերում գիշերում է մի միայնակ տարեց մարդ: Տարիներ շարունակ զրկված լինելով լողանալու հնարավորությունից, գտնվում է սարսափելի հակահիգենիկ վիճակում, ինչի պատճառով շենքերի բնակիչները անգամ մուտքերից դուրս են հանում, քանի որ ամբողջ մուտքով մեկ տարածվում է գարշահոտություն:
Նրան այսօր հանդիպեցինք վերոհիշյալ հասցեում գտնվող շենքի մոտակա աղբարկղների մոտ:

Թաղում նրան Գագա են կոչում, թաղի բնակիչներից իրական անուն-ազգանունը պարզել մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրանց պատմելով բոլոր փաստաթղթերը կորցրել է և սնվում է հիմնականում աղբամաններից: Նա մի տնակ ունի, որը լի էր աղբով և զուրկ վառարանից և ձմռան վառելիքից: Այսօր մենք նրան թեև վառելիք, սննդամթերք, վառարան հատկացրեցինք, սակայն այդ միայնակ տարեցը հաշմանդամություն ուներ և դժվար, թե կարողանա ինքնուրույն իր դոմիկում, փոքրիշատե տանելի պայմաններ ապահովել:

Ավելին՝ թաղի բնակիչների պատմելով ոստիկանություն են ահազանգել, որ կարողանան գոնե տարեցների տուն տեղափոխեն, սակայն թաղային տեսուչը պատճառաբանել է, թե փաստաթղթեր չունի և ոչնչով չեն կարող օգնել:
Պատկերացնում եք, մարդը փողոցում, ահավոր ծանր պայմաններում, անօգնական վիճակում և բոլորի աչքի առաջ: Այն դեպքում, որ մարզային ու տեղական իշխանություններ կան, սոցիալական ծառայություններ, տարեցների խնամքով զբաղվելու առաքելություն ունեցող տարբեր կազմակերպություններ, և ի վերջո՝ կիսադատարկ տարեցների տներ , որոնք ապահովված են հիանալի պայմաններով…բայց ցավը նրանում է, որ իրենց տաքուկ գրասենյակներից դուրս տեսնողներ չկան…

Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031