Օրվա լրահոսը
ԵՏՄ-ում մեկ ՌԴ-ն ուներ նման հանձնաժողով եւ այսուհետ կունենա նաեւ Հայաստանը
Հայաստանի նոր խորհրդարանում, ինչպես հայտնի է, ստեղծվելու է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որն, ըստ ամենայնի, կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մեջ եվրասիական հարցերով առանձին խորհրդարանական հանձնաժողով մինչ այժմ ուներ միայն Ռուսաստանի Պետական դուման: Վերջինիս կազմում Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարությամբ գործում է ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման եւ
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան». ՀՀ նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները
ԴԻՄՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ: «Ի պաշտպանություն Արցախի հանրապետութան» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.) Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է. բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու ՀՀ և ԱՀ ջանքերը Ադրբեջանի կողմից մերժվում են: Ադրբեջանի քաղաքականությունը խիստ ագրեսիվ է՝ ցեղասպանական եզրույթներով համեմված, արտահայտվում է վերջնագրային կերպով՝ անտեսելով
Զարուհի Բաթոյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 18 Հունվարի 2019, 48 – Ա ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Թունավորում՝ գազի ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազից
Ս.թ.հունվարի 17-ին ժամը 21:30-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված «Բաքսի» տեսակի գազի ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազից թունավորվել են Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փ. բնակիչներ՝1967թ.ծնված Ն.Ղ-ն, 1993թ.ծնված Ա.Ղ-ն և 2018թ.ծնված Ա.Ղ-ն։ Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Արցախի ոստիկանություն
Անօրինական գործողություններ՝ սնանկության ընթացքում
Ս.թ.հունվարի 17-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է մուտքագրվել «Լառմս» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Խ-ի եզրակացությունն առ այն, որ «Լառմս» ՍՊ ընկերությունը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ.դեկտեմբերի 20-ի վճռի համաձայն ճանաչվել է սնանկ և ընկերության տնօրեն՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա.
Կալանավորումներ՝ Մարտակերտ քաղաքում կատարված վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում
ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկատվություն էինք տարածել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և ձերբակալումների վերաբերյալ։ Կատարած արարքների համար Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք
«Պետք է սահմանադրորեն ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը». ուղերձ ԱԺ նորընտիր պատգամավորներին
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (մանդատ) ստանալու առիթով։ Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համակարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության արդյունքում եք դարձել ժողովրդական պատգամավորներ։ Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխանություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականատիրություն։ Եվ Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության
Տաթեւիկ Հայրապետյան. «Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի». «Իրատես»
Խնդիրն այն է, թե ինչ խնդրի վերաբերյալ ես բողոքում։ Մեծ հաշվով, ապրիլ-մայիս ամիսներին փողոց փակելու իմաստն այն էր, որ իշխանափոխության խնդիր էր դրված։ Այսօր նման խնդիր չկա։
Մոսկվայում ձերբակալվել են Նաստյա Ռիբկան և Ալեքս Լեսլին՝ զբոսաշրջիկների համար սեքս-թրեյնինգներ կազմակերպելու կասկածանքով
Ռիբկան և Լեսլին լայն ճանաչում ստացան այն բանից հետո, երբ Ալեքսանդր Նավալնին հրապարակեց գործարար Օլեգ Դերիպասկայի և փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի՝ Նորվեգիայի ափերին զբոսանավով հանգստի վերաբերյալ նյութերը:
Արթուր Սաքունց. «Քոչարյանը և իր բանդան պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա, թե այլ բանդիտները ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնեն՝ ինձ չի հետաքրքրում». «Ժամանակ»
Բացի դրանից՝ իրավապաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը պետք է լրացվի. «Կոռուպցիոն համակարգ է գործել, արդարադատության, մարդկանց սեփականության իրավունքի դեմ խախտման բազմաթիվ դեպքեր, ուստի մեղադրանքը պետք է ընդլայնվի»։
Արեն Մկրտչյան. «2018-ին Հայաստանի պետական պարտքը աճել է 0 դոլարով». «Իրատես»
Ավելին, 60 մլն դոլարով պակասեցրել ենք։ Մենք չենք պատրաստվում 1 մլրդ դոլար տարեկան ավելացնելով թվեր նկարել։
Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակից դեպի Միրաք ճանապարհահատվածներում բուք է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ստանդարտները պետք է եզակի լինեն
1990 թվականին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո, ԱԻՄ-ականները կարմիր ներկ էին ցփնել հայ-ռուսական բարեկամության եւ մի շարք այլ արձանների վրա: Երբ Գերագույն խորհրդում այդ միջադեպն էր քննարկվում, Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեեւ նման գործելակերպը չի ողջունում, սակայն հասկանում է մարդկանց արարքների դրդապատճառները: ԱԻՄ առաջնորդը նաեւ հարց տվեց՝ ՀՀՇ-ականները ջարդել էին Հրանտ Ոսկանյանի գլուխը, ո՞վ է դրա
Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեն այս մանդատը բարեփոխումներն առաջ տանելու համար. Human Rights Watch
Իշխանությունները նաև պետք է ուշադրություն դարձնեն լայնորեն տարածված ատելության խոսքին, բռնությանը և խտրականությանը ԼԳԲՏ ներկայացուցիչների դեմ: Կուսակցությունները և որոշ քաղաքական գործիչներ շահարկեցին լայնորեն տարածված հոմոֆոբիան և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ հնչեցրեցին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասվում է զեկույցում:
Բանակը մեր սուրն է, իսկ մշակույթը՝ մեր վահանը
Այսօր շատերն են անդրադառնում Կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների խնդրին: Ես այն կարծիքին չեմ, որ Կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական ճանապարհը (իսկ այսօր հիմնական խնդիրը դա է) նախարարությունների քանակի կրճատումն է: Գործադիրի արդյունավետության չափանիշը նախ և առաջ, և գլխավորապես, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում Կառավարության կողմից հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու ունակությունն է կամ, այլ կերպ ասած,
Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում. aliq.ge
Թբիլիսիի՝ ժամանակին հայ ազնվականության ներկայացուցիչներով բնակեցված Սոլոլակի թաղամասում տեղակայված Ալեքսանդր Մանթաշևի (Մանթաշյանց) կառուցած առանձնատան վաճառվել-չվաճառվելու հարցը կասկածի տակ է դրվել, դարձել է վերջին շաբաթվա քննարկման թեմա: Օրեր առաջ «Թբիլիսիի հայերի միությունը» սոցցանցերում հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փրկել առանձնատունը, որը առևտրի ենթակա է դարձել։ Միությունն առաջարկում է առանձնատունը վերածել կամ
Մարիա Գեւորգյանն ու Արման Փաշիկյանը ամրապնդում են առաջատարի դիրքերը
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը հատել է միջնագիծը: Այսօր կայացած 6-րդ տուրում կանանց պայքարի առաջատար, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, իսկ տղամարդկանց առաջնությունում Արման Փաշիկյանը առավելության հասավ Արամ Հակոբյանի նկատմամբ: Յոթերորդ տուրից առաջ Մարիան վաստակել է 5,5, Արմանը՝ 5,0 միավոր: Նրանք երկուսն էլ 1,5 միավորով «պոկվել» են իրենց
Քաղաքական վերլուծաբանը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տողատակերի մասին
«Հասարակությունների առջեւ ոչ թե ռազմահայրենասիրական ոգով ներկայանալը, այլ խաղաղության հռետորաբանությամբ ներկայանալը կարելի է տեսնել հայտարարության տողատակերում». Ստյոպա Սաֆարյան
Մարգարիտա Գասպարյանը «Australian Open»-ում դուրս մնաց մենախաղերից
Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open»-ի կանանց մենախաղերի մրցաշարը կշարունակվի առանց Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի: Նա երկրորդ շրջանում 1:6, 5:7 հաշվով պարտվեց բելգիացի Էլիս Մերտենսին, սակայն պայքարը կշարունակի զուգախաղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես անցումային
Մեծ շուքով տոնում ենք Քրիստոսի ծնունդը, իսկ մեր ապրելակերպով լրիվ հեռանում նրա ուսմունքից՝ քրիստոնեությունից
Ամեն տարի հունվարի 6-ին մեծ շուքով տոնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, իրար բարեմաղթանքներ փոխանցում այդ հրաշափառ տոնի առիթով, ծանոթ-անծանոթներով գրկախառնվում ենք իրար, մեր մեջ ամփոփված սերը ինքնաբուխ գլուխ է բարձրացնում և հորդում բոլոր ուղղություններով, փարվելով և բաժին հասնելով բացառապես բոլորին: Տիրոջ ծննդյան առիթով իրար մեծ Ավետիս ենք մաղթում և ամեն տարվա այդ օրը
Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը
Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի,
Մարիա Կուրսովան բացատրագիր պետք է ներկայացնի Հայաստանի առաջնությունից դուրս գալու համար
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության 6-րդ տուրն անցկացվեց առանց Մարիա Կուրսովայի, որի պատճառով նրա հանդիպումը Մարիամ Մկրտչյանի հետ չկայացավ: Կանանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը Կուրսովայից բացատրագիր է պահանջել, սակայն այսօր մինչեւ տուրի մեկնարկը դեռ որեւէ արձագանք չկար: Նրա խոսքով, բացատրագիրը կամ վատառողջության մասին բժշկական տեղեկանքը ինքը
«Մարդիկ մտածում են՝ տեսնես պետությունը մեզ որտե՞ղ է ուզում «քցել». Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսական հեղափոխությունը բոլորի ուսերին է: Նա նշեց, որ եթե Հարկային օրենսգրքում նման միտումնավոր թակարդները չհանեն, նշանակում է բան չի փոխվել:
«Մենք գիտենք, որ այսօր շարունակվում են ճնշումները համայնքների ղեկավարների վրա». Անի Սամսոնյան
Ալեն Սիմոնյանը Անի Սամսոնյանին հորդորեց կոնկրետ օրինակ նշել, թե ե՞րբ են ճնշել համայնքների ղեկավարներին ու ինչպե՞ս են միջամտել:
«Հարց է առաջանում. արդյո՞ք դա Լավրովի պլանին վերադարձ չի նշանակում». Արցախցի իրավապաշտպան
Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փարիզում ավարտվեցին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Չորս ժամվա բանակցությունների արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն: Ոչ մի առանձնահատուկ և նոր բան հայտարարության մեջ չկա: Բայց,


















































