Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանն ու Արման Փաշիկյանը ամրապնդում են առաջատարի դիրքերը

Հունվար 17,2019 22:45

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը հատել է միջնագիծը: Այսօր կայացած 6-րդ տուրում կանանց պայքարի առաջատար, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, իսկ տղամարդկանց առաջնությունում Արման Փաշիկյանը առավելության հասավ Արամ Հակոբյանի նկատմամբ:

Յոթերորդ տուրից առաջ Մարիան վաստակել է 5,5, Արմանը՝ 5,0 միավոր: Նրանք երկուսն էլ 1,5 միավորով «պոկվել» են իրենց հետապնդողներից: Իսկ երկու մրցաշարերում առաջատարների եռյակը կազմում են: Կանայք.  Մարիա Գեւորգյան՝ 5,5, Սիրանուշ Ղուկասյան՝ 4,0, Սուսաննա Գաբոյան՝ 3,0: Տղամարդիկ. Արման Փաշիկյան՝ 5,0, Սամվել Տեր-Սահակյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3,5-ական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031